Պեսկովը հայտնել է Պուտին-Թրամփ հեռախոսազրույցի ժամը

Լուրեր

09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
08.08.2026 | 19:40
Ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային 4-րդ խաղերը. հայտնի են հաղթողները
08.08.2026 | 19:25
Հրդեհ՝ Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում. 5 բնակչի տարհանել են
08.08.2026 | 18:48
Խաղաղությունն ու բարգավաճումը փոխկապակցված են. Ռուբիոն՝ Հայաստանի և Ադրբեջանի տնտեսական հնարավորությունների մասին
08.08.2026 | 18:31
Երևանում մեկ օրում պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 34 մոտոցիկլետ
08.08.2026 | 17:55
Փաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Բոլորը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և նրա ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփը մայիսի 19-ին հեռախոսազրույց կունենան։ Զրույցը տեղի կունենա Մոսկվայի ժամանակով 17:00-ին։ Այս մասին հայտնել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է Իզվեստիան։

Նա պարզաբանել է, որ զրույցը տեղի կունենա՝ հաշվի առնելով Ստամբուլում ռուս-ուկրաինական բանակցությունների արդյունքները։ Ըստ Պեսկովի՝ Պուտինի և Թրամփի հանդիպումը կախված կլինի նրանց կողմից նշանակված ամսաթվերից։

«Հանդիպումը, իհարկե, պետք է մշակվի, բայց կախված նրանից, թե ինչ ամսաթվեր են նրանք նշանակելու, թիմը կհարմարվի։ Ամեն դեպքում, ինչպես մեզ թվում է, հանդիպումը, իհարկե, պետք է արդյունավետ լինի։ Բայց արդյունավետ լինելու համար այն պետք է լավ պատրաստված լինի»,- ասել է  նա։

Կրեմլի ներկայացուցիչն ընդգծել է, որ Մոսկվան գնահատում է Վաշինգտոնի միջնորդական ջանքերը ուկրաինական հակամարտության հարցում և շնորհակալ է ամերիկյան կողմին։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը նախընտրում է պատերազմի «նպատակներին հասնել դիվանագիտական ​​ճանապարհով»։

Բացի այդ, Պեսկովը նշել է, որ ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթկոֆի այցը Ռուսաստան կարող է համաձայնեցվել անմիջապես, երբ նման անհրաժեշտություն առաջանա։

Թրամփը Պուտինի հետ հեռախոսազրույց ունենալու մտադրության մասին հայտնել էր մայիսի 17-ին։ Նա Truth Social-ում գրել էր նաև, որ Պուտինի հետ հեռախոսազրույցից հետո կզրուցի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր  Զելենսկիի և «ՆԱՏՕ-ի տարբեր անդամների» հետ։

«Զրույցների նպատակները լինելու են արյունահեղության դադարեցումը, որի ընթացքում շաբաթական միջինում զոհվում է ավելի քան 5000 ռուս և ուկրաինացի զինվոր, ինչպես նաև առևտուրը»,- նշել էր Սպիտակ տան ղեկավարը՝ հույս հայտնելով, որ դա կլինի «արդյունավետ օր», և որ արդյունքում կհաջողվի Ուկրաինայում հրադադարի շուրջ վերջնական համաձայնություն ձեռք բերել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի