«Ձեր մասին պատմելն իմ հոգու պարտքն է». պոլսահայ լրագրողի նամակն Ազնավուրին

Լուրեր

13.10.2026 | 23:30
«Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի նախագահի հետ քննարկվել են փոխգործակցության հարցեր
13.10.2026 | 23:23
Միրզոյանը հանդիպում է ունեցել Կոսովոյի ԱԳ նախարարի հետ
13.10.2026 | 23:09
Ֆուտբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականը՝ Հորդանանում կայացած մրցաշարի հաղթող
13.10.2026 | 22:55
Նոր Արեշի տներից մեկում հրդեհ է բռնկվել
13.10.2026 | 22:38
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.10.2026 | 22:20
ՔՊ վարչության նիստին քննարկվել են ՀՀ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցեր
13.10.2026 | 22:07
Զելենսկին պնդում է, որ «Յանդեքսի» կենտրոններին հարվածներից հետո ռուսական ինտերնետային տրոլներն ավելի քիչ են դարձել․ BBC-ի անդրադարձը
13.10.2026 | 21:54
Ադրբեջանում ֆրանսիական խոշորագույն պաշտպանական ընկերության գործունեությունը հետաքննվում է․ նախկին ղեկավարը խոսել է կոռուպցիայի մասին
13.10.2026 | 21:39
Գորիսի որոշ հասցեներում, Լոռու մարզի Շնող բնակավայրում գազանջատումներ կլինեն
13.10.2026 | 21:27
Արևելյան գործընկերության ապագան կարող է պայմանավորված լինել հենց դրա՝ զարգանալու և փոփոխվող իրողություններին հարմարվելու կարողությամբ. Միրզոյան
13.10.2026 | 21:17
Թալիբները դադարեցրել են BBC-ի ռադիոհեռարձակումը Աֆղանստանում
13.10.2026 | 21:02
Միրզոյանը և Իրաքի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել
13.10.2026 | 21:00
Մարզերից եկող ավտոմեքենան կթողնեն Երևանի մուտքի մոտ, կշարունակեն ավտոբուսով․ Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 20:53
Անընդունելի է միջամտել ներքին գործերին․ Ադրբեջանի Մեջլիսը՝ Էրդողանի կուսակցությանը
13.10.2026 | 20:44
Ծանրորդ Սեյրան Խուդանյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱ
Բոլորը

Պոլսահայ լրագրող Անժել Դիքմենը թուրքական «Artıgerçek» կայքում Շառլ Ազնավուրին ուղղված նամակի ձևով հոդված է հրապարակել: Դիքմենը նշում է, որ  թուրք ընկերներին Ազնավուրի մասին պատմելն իր համար հոգու պարտք է, քանի որ ոչ բոլոր թուրքերն են ընկալում Ազնավուրի մոտեցումները: Շատերը, ըստ Դիքմենի, մեկնաբանություններ են գրում, թե ինչո՞ւ պետք է հարգեն Ազնավուրի հիշատակը, չէ՞ որ նա Թուրքիայի թշնամին էր. փոխանցում է ermenihaber-ը:

Պոլսահայ լրագրողն այս համատեքստում վերհիշում է իր և Ազնավուրի առաջին հանդիպումը.

«Առաջին անգամ Փարիզում Ձեզ տեսա՝ Կոմիտասի արձանի բացման արարողության ժամանակ: Երբ բազմությունը հեռացավ, Ձեզ մոտ եկա և սեղմեցի Ձեր ձեռքը: Ապրիլի 24-ն էր: Այդ օրը ցեղասպանության հիշատակին նվիրված քայլերթ կար: Սակայն Դուք չցանկացաք մասնակցել: Ասացիք, որ այն օրը, երբ Թուրքիան որպես պետություն ընդունի Հայոց ցեղասպանությունը, Դուք թուրք պաշտոնյաների հետ միասին կմասնակցեք քայլերթին: Վստահ էիք, որ ի վերջո ընդունելու են: Այս ժխտմամբ և ուրացմամբ կարծում էիք, որ թուրք երիտասարդների ճակատին բիծ են թողնում: Մինչդեռ համոզված էիք, որ Թուրքիայում լավ երիտասարդություն կա…»:

Անժել Դիքմենն այս առումով զուգահեռ է անցկացնում Հրանտ Դինքի հետ՝ ընդգծելով, որ չնայած Դինքն ի տարբերություն Ազնավուրի՝ թուրքերեն էր գրում և արտահայտվում, այնուամենայնիվ, ոչ բոլոր թուրքերն էին նրան հասկանում, նրան ներկայացնում էին որպես թուրքերի թշնամի: Եվ որպեսզի թուրքական շրջանակներում Ազնավուրն էլ չներկայացվի որպես թուրքերի դեմ ատելություն քարոզած, թուրքերին թշնամի համարած մի անձնավորություն, Դիքմենն իր հոգու պարտքն է համարում գրել և պատմել Ազնավուրի մասին իր թուրք ընկերներին:

Նա, ի պատասխան «ինչո՞ւ պետք է հարգենք Ազնավուրի հիշատակը, չէ՞ որ նա Թուրքիայի թշնամին էր» ասող թուրքերի, իր հոդվածում մեջբերում է Շառլ Ազնավուրի «Նամակ իմ թուրք բարեկամին» բանաստեղծությունը: