Մխչյան գյուղի դպրոցի տնօրենն ազատման դիմում է գրել, իսկ հետախուզվող մեղադրյալներից մեկը հայտնաբերվել է

Լուրեր

24.06.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.06.2026 | 21:29
Կալիֆոռնիայի հյուսիսում 5.6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
24.06.2026 | 21:15
Ինչպես է երիտասարդ այգեգործը շրջանցել ՌԴ սահմանափակումները․ ծիրանի վաճառք՝ այլ շուկայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 21:09
Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Արցախի հայերի ու գերիների վերաբերյալ պաշտոնական Փարիզի հայտարարությունները
24.06.2026 | 21:00
ՌԴ-ն ՀՀ-ի դեմ որտեղի՞ց ուժային գործողություն կանի․ եթե 102-րդ բազայից փորձի՝ կչեզոքացվեն, բանակի կարիք չի լինի․ Ռուբեն Մեհրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 20:37
Քննարկվել են ՎԶԵԲ-ի հետ իրականացվող ծրագրերն ու նոր նախաձեռնությունների հնարավորությունները
24.06.2026 | 20:24
Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ ԻԼԻՊ-ի հետ կապված կասկածյալ է սպանվել
24.06.2026 | 20:10
Զինվորի տունը՝ նաև երեխաների համար․ վերականգնողական նոր բաժանմունք է բացվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 20:00
Վստահ եմ՝ Պուտինը կշնորհավորի Նիկոլ Փաշինյանին․ ՌԴ շահից է բխում՝ հայ ժողովրդի ընտրած իշխանության հետ գործակցել․ Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 19:55
Նավթային գերտերություն՝ առանց բենզինի․ ինչ է կատարվում Ռուսաստանում. ՏԵՍԱՆՅՈւԹ
24.06.2026 | 19:47
«Մինչև գումարի հարցը չլուծվի՝ դուրսգրում չի լինի». հայրը ահազանգում է, հիվանդանոցը՝ հերքում 
24.06.2026 | 19:34
Որքա՞ն արժե ծիրանը․ գյուղացիները բերքի իրացման այլընտրանքներ են փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 19:21
Ընտրվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները և հիմնադրամի գլխավոր տնօրենը
24.06.2026 | 19:14
Կրեմլը հերքում է Պետդումայի ընտրությունները հետաձգելու վերաբերյալ լուրերը
24.06.2026 | 19:00
Ալիևն ասում էր՝ ՀՀ-ն բանակ չպիտի ունենա՝ զորավարժություն արեցինք, միջանցք չեղավ՝ ԹՐԻՓՓ է, «Արևմտյան Ադրբեջանը» ևս ներքին պրոպագանդա է․ Էմիլ Օրդուխանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արարատի մարզի Մխչյան գյուղի դպրոցի աղմկահարույց դեպքերից օրեր անց ազատման դիմում է ներկայացրել տնօրեն Քաղցրիկ Մաթևոսյանը։ Տեղեկությունը Factor․am-ի հետ զրույցում հաստատեցին Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից։

«Դպրոցի տնօրենի ժամանակավոր պարտականությունները կատարում է Մրգաստան գյուղի դպրոցի փոխտնօրենը»,- նշեց Մխչյանի վարչական ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Նարեկ Գալստյանը։

Factor.am-ի հարցին՝ հրահա՞նգ է եղել, որ տնօրենն ազատման դիմում գրի, թե՞ դա եղել է սեփական նախաձեռնությամբ, Գալստյանը նշեց. «Որևէ հրահանգ չի եղել»։

Հարցին՝ տնօրենից բացի այլ անձինք ազատման դիմում ներկայացրե՞լ են, Գալստյանը բացասական պատասխան տվեց։

Փորձեցինք կապ հաստատել նաև արդեն նախկին տնօրեն Քաղցրիկ Մաթևոսյանի հետ, սակայն նրա հեռախոսահամարն անհասանելի էր։

Հիշեցնենք՝ մայիսի 14-ին հայտնի դարձավ, որ Արարատի մարզի Մխչյան գյուղի Քրիստափոր Ալավերդյանի անվան միջնակարգ դպրոցում 2024 թվականի դեկտեմբերին բարձր դասարանի աշակերտները սանհանգույց են մտցրել 4-րդ դասարանի երկու աշակերտի և ստիպողաբար նրանց բերանը սպիտակ փոշենման զանգված լցրել։ Factor TV-ին ահազանգած ծնողի խոսքով՝ երեխաներին թմրանյութ են տվել՝ փոխարենը պահանջելով գումար, որը ցածր դասարանի աշակերտները ծնողներից թաքուն վերցրել են տանից՝ թմրանյութը նորից գնելու ակնկալիքով։ Այս ամենը շարունակվել է 4 ամիս, ինչից հետո ծնողներից մեկի կողմից այն բացահայտվել է։ Մայիսի 12-ին Քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, տուժող է ճանաչվել երկու երեխա, 4 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 5-րդ, 8-րդ կետերով՝ շորթում, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ անօգնական վիճակում գտնվողի, անչափահասի նկատմամբ։ Թմրանյութերի մասով այս պահին որևէ մեղադրանք առաջադրված չէ, քանի որ սպիտակ փոշենման զանգվածը փորձաքննության է ուղարկվել։ Երեք անչափահասի և մեկ չափահասի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ 2-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է դաստիարակչական և վարչական հսկողություն, 1-ի նկատմամբ՝ տնային կալանքը և բացակայելու արգելքը։ Եվս մեկ անչափահաս, որը փնտրվում էր իրավապահների կողմից, հայտնաբերվել է. նրա նկատմամբ ևս կիրառվել է տնային կալանք։

Քննչական կոմիտեից Factor.am-ին փոխանցեցին, որ 4 մեղադրյալներին ևս ուղարկել են տոքսիկաքիմական փորձաքննության, պարզելու՝ սպիտակ փոշենման զանգվածն ինչ բաղադրություն է ունեցել։

 

Ռոզա Վարդանյան