Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի և Իտալիայի առաջնորդները հեռախոսազրույց են ունեցել ԱՄՆ նախագահի հետ՝ Թրամփ-Պուտին զրույցից առաջ

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև սպասվող զրույցից առաջ Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Իտալիայի ղեկավարները մայիսի 18-ի երեկոյան ամերիկացի առաջնորդի հետ քննարկել են Ուկրաինայում ստեղծված իրավիճակը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի մամուլի ծառայությունը հաղորդում է, որ նա զրուցել է Թրամփի, Գերմանիայի, Ֆրանսիայի և Իտալիայի առաջնորդների հետ՝ ԱՄՆ-ի ու ՌԴ նախագահների երկուշաբթի օրը նախատեսված հեռախոսազրույցից առաջ։

«Նախագահ Թրամփի և նախագահ Պուտինի հեռախոսազրույցի նախօրեին առաջնորդները քննարկել են անվերապահ հրադադարի անհրաժեշտությունը և նախագահ Պուտինի կողմից խաղաղության բանակցություններին լուրջ վերաբերվելու անհրաժեշտությունը»,- ասվում է հայտարարության մեջ։

Բացի այդ, արևմտյան տերությունների առաջնորդները, ըստ հաղորդագրության, քննարկել են նոր պատժամիջոցների հարցը, եթե Ռուսաստանը լուրջ վերաբերմունք չցուցաբերի հրադադարի և խաղաղության շուրջ բանակցությունների հետ կապված։ Մեծ Բրիտանիայի կառավարության մամուլի ծառայությունը չի հայտնել, թե կոնկրետ ինչ է ասել Դոնալդ Թրամփը։

Ֆրանսիայի նախագահ Էմանել Մակրոնն էլ X-ի իր միկրոբլոգում գրել է, որ Տիրանայում ու Կիևում բանակցություններից հետո խոսել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի ու Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հետ։

«Վաղը նախագահ Պուտինը պետք է ցույց տա, որ խաղաղություն է ցանկանում՝ ընդունելով նախագահ Թրամփի կողմից առաջարկված և Ուկրաինայի ու Եվրոպայի կողմից աջակցվող 30-օրյա անվերապահ հրադադարը»,- նշել է Ֆրանսիայի նախագահը։

Ավելի վաղ Դոնալդ Թրամփը Truth Social-ում հայտարարել էր, որ մայիսի 19-ին մտադիր է հեռախոսազրույց ունենալ Պուտինի, ապա Ուկրաինայի նախագահ Վլադիմիր  Զելենսկիի և «ՆԱՏՕ-ի տարբեր անդամների» հետ։

«Զրույցների նպատակները լինելու են  «արյունահեղության» դադարեցումը, որի ընթացքում շաբաթական միջինում զոհվում է ավելի քան 5000 ռուս և ուկրաինացի զինվոր, ինչպես նաև առևտուրը»,- նշել էր Սպիտակ տան ղեկավարը։՝ հույս հայտնելով, որ դա կլինի «արդյունավետ օր», և որ արդյունքում կհաջողվի Ուկրաինայում հրադադարի շուրջ վերջնական համաձայնություն ձեռք բերել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի