Արգենտինայում ջրհեղեղի պատճառով տարհանվել է ավելի քան 7500 մարդ

Լուրեր

08.08.2026 | 17:22
Եվրոպայի մի շարք խոշոր գետերում ուժեղից մինչև ծայրահեղ սակավաջրություն է դիտվում
08.08.2026 | 16:59
Վանաձորում, Հրազդանում և Արարատում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
08.08.2026 | 16:52
Խաղաղությունը շրջադարձային է մեր երկրում տնտեսական և ներդրումային միջավայրը փոխելու տեսակետից. վարչապետ
08.08.2026 | 16:10
Քրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊ
08.08.2026 | 15:38
Ողջույն Հայաստան. NVIDIA-ի հիմնադիր Ջենսեն Հուանգը շնորհավորել է Firebird-ի ԱԲ գործարանի բացման առիթով
08.08.2026 | 15:24
Կյանքից հեռացել է Լիոնել Մեսիի հայրը
08.08.2026 | 15:04
Ջերմաստիճանը կնվազի. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
08.08.2026 | 14:50
Ռուբինյանը շնորհավորել է խաղաղության հռչակագրի ստորագրման առաջին տարեդարձի առիթով
08.08.2026 | 14:24
Ինչ արդյունքներ ունեն հայ շախմատիստները Եվրոպայի Մ20 առաջնությունում երկու խաղափուլից հետո
08.08.2026 | 13:57
Վթարային ջրանջատում` Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
08.08.2026 | 13:46
Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»
08.08.2026 | 13:39
Իսպանիան սահմանային վերահսկողություն է սահմանել Իտալիայից ժամանողների նկատմամբ
08.08.2026 | 13:20
«Ծիրան» սուպերմարկետում հացի արտադրամասի գործունեությունը կասեցվել է՝ սանիտարական խախտումների պատճառով
08.08.2026 | 12:54
Հյուսիսային կիսագնդում սահմանվել է ջերմաստիճանային նոր ռեկորդ
08.08.2026 | 12:34
Փաշինյանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
Բոլորը

Արգենտինայի արևելքում՝ Բուենոս Այրես նահանգում, արդեն երրորդ օրն է, ինչ շարունակվում են ջրհեղեղները, որոնք առաջացել են ուժեղ անձրևներից։ Պաշտոնյաների խոսքով՝ կիրակի՝ մայիսի 18-ի դրությամբ, տարածաշրջանում մեկ քառակուսի մետրի վրա մինչև 400 մմ տեղումներ էին տեղացել, մինչդեռ ամսական միջին ցուցանիշը 45 մմ է։ Օդերևութաբանները կանխատեսում են շարունակական ուժեղ անձրևներ և փոթորկային ուժգնությամբ քամիներ, հաղորդում է AFP-ն։

Տեղական իշխանությունների տվյալներով՝ ավելի քան 7500 մարդ արդեն տարհանվել է։ Փրկարարական աշխատանքներին մասնակցում են մոտ 300 հրշեջներ, քաղաքացիական պաշտպանության ուժեր և ոստիկաններ։

Աղետից տուժել են նաև Կամպանա և Սարատե միջին չափի քաղաքները։ Բացի այդ, Բուենոս Այրեսի որոշ արվարձաններ, մայրուղիներ և գյուղատնտեսական հողեր ջրի տակ են անցել։ Կամպանայում մի քանի ընտանիք գիշերվա մի մասն անցկացրել է իրենց տների տանիքներին։ 44 ուղևոր տեղափոխող ավտոբուսը ավելի քան 10 ժամ կանգնած է եղել մայրաքաղաքը երկրի ներքին հատվածի հետ կապող ճանապարհներից մեկում, գրում է AP գործակալությունը։

Բուենոս Այրեսի նահանգապետ Ակսել Կիսիլոֆը հայտարարել է, որ եղանակային աղետալի անոմալիան պայմանավորված է կլիմայի փոփոխությամբ։

Մարտի սկզբին Բուենոս Այրես նահանգի հարավում գտնվող Բահիա Բլանկա քաղաքում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով զոհվել է 18 մարդ, իսկ ավելի քան 1400-ը ստիպված է եղել տարհանվել։ Այս բնակավայրում մոտ 300 մմ տեղումներ են տեղացել մեկ օրից էլ պակաս ժամանակահատվածում։