Էրդողանը՝ ԵՄ-ին․ «Հա՝ հա, չէ՝ չէ․ ոչ դուք մեզ հոգնեցրեք, ոչ մենք՝ ձեզ»
Քաղաքականություն
09.10.2018 | 14:04Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոնական այցով գտնվում է Հունգարիայում։ Այստեղ նա հանդիպել է երկրի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ. փոխանցում է ermenihaber-ը:
Հանդիպումից հետո Էրդողանն և Օրբանը պատասխանել են լրագրողների հարցերին։ Թուրքիայի նախագահն անդրադարձել է Եվրամիությանն անդամակցելու գործընթացին։ Մասնավորապես ասել է․
«Սկսած 1963-ից Թուրքիայի հարցում միայն ջուր են ծեծում։ Եվրամիության անդամ ոչ մի երկրի նկատմամբ նման դաժանություն չի կիրառվել։ Եթե այո, ուրեմն՝ այո, եթե ոչ, ուրեմն՝ ոչ։ Պետք է անկեղծ լինել։ Եթե ընդունելու եք, ուրեմն համապատասխան ազդակներ տվեք, իսկ եթե չեք ընդունելու, այդպես էլ ասեք։ Ոչ դուք մեզ հոգնեցրեք, ոչ մենք՝ ձեզ։ Այս պահին դեռ համբերության փուլում ենք»։