Թրամփը հայտարարել է, որ կարող է զանգահարել Պուտինին՝ Ուկրաինայի շուրջ պատերազմը քննարկելու համար

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «կարող է» զանգահարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Ուկրաինայում Ռուսաստանի կողմից պատերազմի ավարտը քննարկելու համար, գրում է CNN-ը։

«Մենք պետք է հանդիպենք։ Նա և ես կհանդիպենք։ Կարծում եմ՝ մենք կլուծենք այդ հարցը։ Բայց եթե մենք չլուծենք այն, դա շատ հետաքրքիր կլինի»,- ասել է Թրամփը Աբու Դաբիից մեկնելիս Air Force One ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում։

Այսսօր ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ նախատեսում է հանդիպել Պուտինի հետ՝ «հենց որ կարողանան կազմակերպել դա»։

Հաղորդվում է նաև, որ Ստամբուլում ԱՄՆ-ը և Ռուսաստանը կարճատև աշխատանքային բանակցություններ են վարել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ուղիղ բանակցություններից առաջ։ Պետքարտուղարության քաղաքականության պլանավորման դեպարտանետի  տնօրեն Մայքլ Անտոնը ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկիի հետ հանդիպել է ընդամենը 15 րոպե։

Կրեմլի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն էլ այսօր ասել էր, որ Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Դոնալդ Թրամփի միջև շփումները չափազանց կարևոր են ուկրաինական կարգավորման համատեքստում:

«Հանդիպումը պետք է նախապատրաստված և արդյունավետ լինի, քանի որ գագաթնաժողովին նախորդում են փորձագիտական ​​բանակցություններ, խորհրդակցություններ, երկարատև և ինտենսիվ նախապատրաստություն, հատկապես, եթե խոսքը Ռուսաստանի Դաշնության և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահների հանդիպման մասին է»,- ասել էր Պեսկովը՝ հավելելով, որ նման հանդիպումն անհրաժեշտ է ինչպես երկկողմ ռուս-ամերիկյան հարաբերությունների տեսանկյունից, այնպես էլ միջազգային հարցերի, տարածաշրջանային խնդիրների, այդ թվում՝ Ուկրաինայի շուրջ ճգնաժամի վերաբերյալ բարձրագույն մակարդակով լուրջ զրույցի քննարկման տեսանկյունից։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի