Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Ղրիմը․ պայթյուններ են տեղի ունեցել

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Ղրիմում մայիսի 16-ի գիշերը և առավոտյան  լսվել են մի շարք պայթյուններ։ Տեղական  տելեգրամ  ալիքների տվյալներով՝ հարվածները ուղղված են  ռուսական  եղել ռուսական ռազմական օբյեկտներին։ «Крымский ветер» տելեգրամ ալիքը պնդում է, որ Ուկրաինայի զինված ուժերը հարձակվել են բռնակցված Ղրիմում գտնվող զինամթերքի պահեստի վրա։

Նշվում է նաև, որ Սևաստոպոլում պայթյունների ձայներ են լսվել Բելբեկ և Կաչա օդանավակայանների տարածքում, դրանք կրկին հարձակման են ենթարկվում։

Աղբյուրի տվյալներով՝ ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարվածել են Պերևալնոյեի տարածքում գտնվող պահեստին, որտեղ տեղակայված է Ռուսաստանի Սևծովյան նավատորմի 126-րդ առանձին ափամերձ պաշտպանության բրիգադը։ Տելեգրամ ալիքի աղբյուրը պնդում է, որ պահեստի վրա հարվածի հետևանքով ռուս զինծառայողներ են զոհվել։

ՌԴ Պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ գիշերը ոչնչացվել կամ խափանվել է ուկրաինական 65 անօդաչու թռչող սարք։ Նշվում է, որ Սև ծովի վրա խփվել է 43 անօդաչու թռչող սարք, 21-ը՝ Ռուսաստանի կողմից բռնակցված Ղրիմի և մեկը՝ Բելգորոդի մարզի տարածքի վրա։

Ավելի վաղ Սևաստոպոլի՝ Մոսկվայի կողմից նշանակված նահանգապետ Միխայիլ Ռազվոժաևը հայտնել էր, որ Սև ծովի վրայով խոցվել է վեց անօդաչու թռչող սարք։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի