Համացանցում մարդիկ ցանկանում են ավելի լավը երևալ, քան ֆիզիկական կյանքում են. ապաքաղաքական զրույց Սամվել Սևադայի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.11.2026 | 00:02
Ուսման Նուրմագոմեդովը 6 ամսով ձերբակալվել է UFC նախկին չեմպիոնի վրա հարձակման համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 23:16
«Արարատ-Արմենիան»՝ Եղիշե Մելիքյանի հայտարարության մասին. «Սա փորձ է ֆուտբոլասերի ուշադրությունը շեղելու հավաքականի ելույթներից»
13.11.2026 | 23:14
Համբարձում Մաթևոսյանը COP31-ի շրջանակում մասնակցել է կանաչ անցման հնարավորություններին ուղղված միջգերատեսչական գործակցության վերաբերյալ բարձրաստիճան քննարկմանը
13.11.2026 | 22:57
Կացության գործերի կառավարման նոր հարթակն արդեն գործում է․ ինչպես գրանցվել և դիմում ներկայացնել
13.11.2026 | 22:40
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.11.2026 | 22:24
Ադրբեջանում ևս երկու լրագրողի երկարաժամկետ ազատազրկման են դատապարտել՝ շարունակվող ճնշումների ֆոնին
13.11.2026 | 22:09
Անգնահատելի է Նորայր Մեհրաբյանի ավանդը հայ պարարվեստի զարգացման գործում. Փաշինյան
13.11.2026 | 21:52
Հիփոթեք՝ 0% կանխավճարով․ Ամերիաբանկի հատուկ առաջարկը TOON EXPO-ի այցելուներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:45
Կայացել է ՀՀ-ԱՄՆ համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրության իրականացման աշխատանքային խմբի հանդիպումը
13.11.2026 | 21:39
TOON EXPO-ն կրկին բացեց դռները՝ ավելի քան 100 ընկերությամբ և 45 հազար գրանցված այցելուով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:25
Մասիսում ընտրապայքարը՝ ՔՊ-ի և «Կառուցող» դաշինքի միջև․ ովքեր են գլխավորում ցուցակները
13.11.2026 | 21:18
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին
13.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ ՀԱՊԿ-ը լռեցրեց ՀՀ-ին՝ չկատարելով անվտանգային պարտականությունը․ պե՞տք է հեռանալ ՀԱՊԿ−ից
13.11.2026 | 20:49
«Պալաչ» մականունով հայտնի Արթուր Հարությունյանը կմասնակցի Աբովյանի ընտրություններին. 4 ուժ քաղաքական հայտ է ներկայացրել
13.11.2026 | 20:43
ԱՄՆ սենատորը կարգելափակի Բաքվում ամերիկյան նոր դեսպանի թեկնածությունը․ Թրամփի առաջադրած թեկնածուն մեղադրվում է պատժամիջոցների ենթարկված բոսնիացի սերբերի առաջնորդին աջակցելու մեջ
Բոլորը

Factor TV-ի A-politic հաղորդաշարի հյուրն է գեղանկարիչ, լուսանկարիչ և բանաստեղծ Սամվել Սևադան: Մայիսի 17-ին բացվելու է նրա հետահայաց ցուցահանդեսը: Բացատրելով, թե ինչու է այն կազմակերպվում Աբովյան քաղաքում, արվեստագետը հիշեցնում է, որ 50 տարի առաջ նա նշանակվել էր այդ քաղաքի նկարչական դպրոցի տնօրեն:

Լինելով ծագումով գյումրեցի՝ նա իրեն համարում է նաև Աբովյանի «պատրիոտ», քանի որ միշտ ակտիվորեն մասնակցել է այդ քաղաքի մշակութային կյանքին:

Ցուցահանդեսը Սամվել Սևադայի համար նաև հնարավորություն է, որ մարդիկ իրար հանդիպեն ու շփվեն: Ֆիզիկական շփումը նա շատ է կարևորում, որովհետև մարդիկ ներկայանում են հիմնականում այնպես, ինչպես կան՝ կեղծելու, սեփական էությունը քողարկելու տարբերակները համեմատաբար քիչ են:

Մինչդեռ, վիրտուալ շփման մասնակիցները շատ ավելի մեծ հնարավորություն ունեն երևալու ավելի լավը, քան կան իրականում: Դա բնական մարդկային ցանկություն է, որը, սակայն, աղքատացնում է մեր կյանքը:

Պատասխանելով հարցին՝ ո՞րն է ճշմարտությունը և ո՞րն է կեղծիքն արվեստում, հաղորդման հյուրը նշում է, որ դրանք հարաբերական հասկացություններ են: Ամբողջությամբ անկեղծ մարդիկ շատ քիչ են, և նրանք խելագար են համարվում: Սակայն այդպիսի «խելագարներ» պետք են՝ աշխարհը կառուցված է այդ համարձակ մարդկանց վրա:

Մանրամասները՝ տեսանյութում:

Արամ Աբրահամյան