Թուրքիայի ԱԳ նախարարը «հնարավորության պատուհան» է տեսնում Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցությունների համար

Լուրեր

09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
08.08.2026 | 19:40
Ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային 4-րդ խաղերը. հայտնի են հաղթողները
08.08.2026 | 19:25
Հրդեհ՝ Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում. 5 բնակչի տարհանել են
08.08.2026 | 18:48
Խաղաղությունն ու բարգավաճումը փոխկապակցված են. Ռուբիոն՝ Հայաստանի և Ադրբեջանի տնտեսական հնարավորությունների մասին
08.08.2026 | 18:31
Երևանում մեկ օրում պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 34 մոտոցիկլետ
08.08.2026 | 17:55
Փաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 17:52
Սերբիան կաջակցի Ուկրաինային ԵՄ անդամակցության ճանապարհին․ Վուչիչ
08.08.2026 | 17:22
Եվրոպայի մի շարք խոշոր գետերում ուժեղից մինչև ծայրահեղ սակավաջրություն է դիտվում
08.08.2026 | 16:59
Վանաձորում, Հրազդանում և Արարատում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
08.08.2026 | 16:52
Խաղաղությունը շրջադարձային է մեր երկրում տնտեսական և ներդրումային միջավայրը փոխելու տեսակետից. վարչապետ
Բոլորը

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը լավատեսություն է հայտնել, որ Թուրքիայի կողմից հյուրընկալվող Ուկրաինայի և Ռուսաստանի միջև խաղաղության բանակցությունները կարող են նոր սկիզբ դառնալ տարիներ տևած հակամարտությունից հետո։

«Այժմ, երեք տարվա անսահման տառապանքներից հետո, վերջապես հնարավորությունների պատուհան է բացվել»,- ասել է Ֆիդանը Թուրքիայի Անթալիա նահանգում ՆԱՏՕ-ի արտաքին գործերի նախարարների հանդիպման ժամանակ իր ողջույնի խոսքում։

«Բանակցությունները, հուսով ենք, կարող են նոր գլուխ բացել»,- հավելել է Ֆիդանը՝ ընդգծելով, որ «Թուրքիան միշտ ընդգծել է այս նպատակով դիվանագիտական ​​ուղու անհրաժեշտությունը»։

Նա նշել է ՆԱՏՕ-ի տարածքում անվտանգության ցանց ստեղծելու կարևորությունը։

«Ուկրաինայում պատերազմի արդարացի ավարտը մեր քննարկումների կարևոր մասն է լինելու: Մեր այսօրվա հանդիպումը կարևոր առիթ կլինի՝ քննարկելու, թե ինչպես կարող ենք անհատապես և համատեղ աջակցել այս գործընթացին»,- ասել է Թուրքիայի ԱԳ նախարարը։

Ֆիդանը շեշտել է դաշինքի համապարփակ մոտեցումը Արևելյան Եվրոպայից դուրս անվտանգության նկատմամբ։

«Մեր հարավային հարևանությունը և Բալկանները նույնպես ՆԱՏՕ-ի եվրատլանտյան անվտանգության նկատմամբ 360 աստիճանի մոտեցման կարևոր մասերն են»,- ասել է նա՝ հավելելով, որ նախարարները «կմտածեն այն մասին, թե ինչ կարող ենք անել որպես դաշնակիցներ՝ գործընկերությունները խորացնելու համար՝ Մերձավոր Արևելքից մինչև Աֆրիկա և Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջան՝ կայունությունը ամրապնդելու համար»։

Ֆիդանի խոսքով՝ ահաբեկչությունը մնում է «լուրջ սպառնալիք բոլոր դաշնակիցների անվտանգության համար», և նախարարները կքննարկեն այս «աղետի» դեմ համերաշխությունն ամրապնդելու կոնկրետ քայլերը։

«ՆԱՏՕ-ն՝ որպես եվրաատլանտյան անվտանգության և պաշտպանության ողնաշար, կշարունակի մնալ անդրատլանտյան կարևորագույն ֆորում՝ դաշնակիցների միջև անվտանգության բոլոր հարցերով խորհրդակցելու, համակարգելու և գործելու համար»,- ասել է նա։

Ֆիդանը ընդգծել է Թուրքիայի հավատարմությունը դաշինքին՝ նշելով, որ ներկայիս հանդիպումը հյուրընկալելուց բացի, «այն փաստը, որ Անկարան  նաև հյուրընկալելու է  հաջորդ գագաթնաժողովը 2026 թվականին, ցույց է տալիս  անսասան հավատարմությունը դաշինքին և այն ամենին, ինչ այն պաշտպանում է»։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն կրկնել է հավաքի կարևորությունը՝ ընդգծելով դաշինքի ուժը և զսպման կարողությունները ամրապնդելու անհրաժեշտությունը։

Հավելենք, որ այսօր Ստամբուլում տեղի են ունենալու ռուս-ուկրաինական բանակցություններ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի