Անկարայում մեկնարկել է Էրդողանի և Զելենսկիի հանդիպումը

Լուրեր

08.09.2026 | 11:40
5 կգ թմրամիջոցն ապօրինի իրացնելու փորձ կատարած 3 անձինք կալանավորվել են
08.09.2026 | 11:31
Հանձնարարական եմ տվել. Երևանում մարզային տրանսպորտով չպետք է ուղևորափոխադրումներ իրականացվեն. Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 11:20
Գորիս համայնքին է վերադարձվել շուրջ 223 հա մակերեսով հողատարածք
08.09.2026 | 11:11
Լեռնանցքում երկու օր գազ չի լինի
08.09.2026 | 11:00
Ռոբերտ Քոչարյանի թիմակիցների ասուլիսը․ ՈՒՂԻՂ
08.09.2026 | 10:57
Երևանի ավագանու 7-րդ նստաշրջանի առաջին նիստը․ ՈՒՂԻՂ
08.09.2026 | 10:50
Գեղարքունիքում վարչության պետը և մի շարք դպրոցների տնօրեններ են ձերբակալվել
08.09.2026 | 10:31
Պապոյանը Դուբայում քննարկել է հայկական կառուցապատման ոլորտը միջազգային հարթակներում ներկայացնելու հնարավորությունները
08.09.2026 | 10:13
Միրզոյանն ու Լատվիայի Սաեյմայի նախագահը քննարկել են Հայաստան-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգը
08.09.2026 | 09:49
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.09.2026 | 09:38
Երևանին 254 մլն դրամ նվիրաբերած «ԷՎՈԿԱԲԱՆԿ»-ին կենտրոնում ծառայողական ավտոկայանատեղ կտրամադրվի
07.09.2026 | 23:24
Հայկական պտուղ-բանջարեղենի արտահանումը ԱՄԷ․ Պապոյանը քննարկել է ծավալների ավելացումը
07.09.2026 | 23:10
Կաբարդինո-Բալկարիայում ձնահյուսի հետևանքով 11 լեռնագնաց է զոհվել
07.09.2026 | 22:53
Գավառում հայտնաբերվել է ապօրինի պահվող զենք-զինամթերք․ 59-ամյա տղամարդը կալանավորվել է
07.09.2026 | 22:38
Ադրբեջանը Կասպից ծովում ստեղծում է անօդաչու նավատորմ․ ի՞նչ կփոխեն Ալիևին ներկայացված SALVO-ն և KAYRA-ն
Բոլորը

Անկարայում նախագահական պալատում մեկնարկել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի  հանդիպումը։ Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները։

Նշվում է, որ մամուլի համար փակ հանդիպմանը մասնակցում են նաև Թուրքիայի Ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը, հետախուզական կազմակերպության տնօրեն Իբրահիմ Քալընը և նախագահի արտաքին քաղաքականության և անվտանգության գլխավոր խորհրդական Ակիֆ Չաղաթայ Քըլըչը։

Էրդողանի և Զելենսկիի երկկողմ հանդիպումից հետո տեղի կունենա պատվիրակությունների աշխատանքային ընթրիք։

Թուրքիայի նախագահի գրասենյակը հայտնել էր, որ Էրդողանը Զելենսկիի հետ բանակցությունների ժամանակ կընդգծի Անկարայի դիրքորոշումը Ռուսաստանի հետ պատերազմը դադարեցնելու համար անհապաղ հրադադարի և խաղաղության բանակցությունների անհրաժեշտության վերաբերյալ։

Հիշեցնենք, որ Զելենսկին ավելի վաղ ժամանել էր Անկարա՝ հայտարարելով, որ Էրդողանի հետ զրույցից հետո պարզ կլինեն Ուկրաինայի հաջորդ քայլերը ՌԴ-ի բանակցություններում։ Ուկրաինացի պաշտոնյան էլ AFP-ին ասել էր, որ Զելենսկին ծրագրում է հինգշաբթի հանդիպել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Անկարայում, այլ ոչ թե Ստամբուլում, և միայն դրանից հետո կորոշի ՌԴ-ի  բանակցությունների հետ կապված իր մոտեցումը։

Հավելենք, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև այսօր ուղիղ բանակցություններ են սպասվում Ստաբուլում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի