Զելենսկին ժամանել է Անկարա․ սպասվում է նրա հանդիպումը Էրդողանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ժամանել է Անկարա՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպելու։ TRT Haber-ի հաղորդմամբ՝ Զելենսկիին տեղափոխող ինքնաթիռը Անկարայի օդանավակայանում վայրէջք է կատարել ժամը 12։14-ին։

Զելենսկիին օդանավակայանում դիմավորել են Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհան և պաշտոնյաներ, որոնք այսօր առավոտյան ժամանել են Անթալիա՝ ՆԱՏՕ-ի արտաքին գործերի նախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը մասնակցելու համար։

Զելենսկին այսօր Անկարայի նախագահական համալիրում հանդիպում կունենա նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։

«Տեսնենք, թե ռուսներն ինչ մակարդակով են։ Մեր տեսածով՝ ավելի շատ նման է բուտաֆորիկ մակարդակի»,- ասել է նա։

Զելենսկին հայտարարել է, որ Էրդողանի հետ զրույցից հետո պարզ կլինեն Ուկրաինայի հաջորդ քայլերը։ Նրա խոսքով՝ հանդիպումը կարող է տևել մի քանի ժամ։ Նա նաև ընդգծել է, որ ուկրաինական պատվիրակության կազմում են արտաքին գործերի նախարարության, նախագահի աշխատակազմի, զինվորականների և բոլոր տեսակի հետախուզության ներկայացուցիչներ՝ «ակնկալվող արդար խաղաղության ուղղությամբ ցանկացած որոշում կայացնելու համար»։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ուղիղ բանակցություններ են սպասվում մայիսի 15-ին թուրքական Ստամբուլում։ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ պատրաստ է հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Սակայն Ռուսաստանի նախագահը չի մեկնի Թուրքիա։ Մայիսի 14-ի ուշ երեկոյան Պուտինը հրամանագիր է ստորագրել, որի համաձայն՝ ռուսական պատվիրակությունը կգլխավորի իր օգնական Վլադիմիր Մեդինսկին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի