Թրամփը հայտարարել է, որ Թուրքիա կգնա մայիսի 16-ին՝ ռուս-ուկրաինական բանակցություններին, եթե նպատակահարմար լինի

Լուրեր

24.06.2026 | 21:29
Կալիֆոռնիայի հյուսիսում 5.6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
24.06.2026 | 21:15
Ինչպես է երիտասարդ այգեգործը շրջանցել ՌԴ սահմանափակումները․ ծիրանի վաճառք՝ այլ շուկայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 21:09
Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Արցախի հայերի ու գերիների վերաբերյալ պաշտոնական Փարիզի հայտարարությունները
24.06.2026 | 21:00
ՌԴ-ն ՀՀ-ի դեմ որտեղի՞ց ուժային գործողություն կանի․ եթե 102-րդ բազայից փորձի՝ կչեզոքացվեն, բանակի կարիք չի լինի․ Ռուբեն Մեհրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 20:37
Քննարկվել են ՎԶԵԲ-ի հետ իրականացվող ծրագրերն ու նոր նախաձեռնությունների հնարավորությունները
24.06.2026 | 20:24
Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ ԻԼԻՊ-ի հետ կապված կասկածյալ է սպանվել
24.06.2026 | 20:10
Զինվորի տունը՝ նաև երեխաների համար․ վերականգնողական նոր բաժանմունք է բացվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 20:00
Վստահ եմ՝ Պուտինը կշնորհավորի Նիկոլ Փաշինյանին․ ՌԴ շահից է բխում՝ հայ ժողովրդի ընտրած իշխանության հետ գործակցել․ Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 19:55
Նավթային գերտերություն՝ առանց բենզինի․ ինչ է կատարվում Ռուսաստանում. ՏԵՍԱՆՅՈւԹ
24.06.2026 | 19:47
«Մինչև գումարի հարցը չլուծվի՝ դուրսգրում չի լինի». հայրը ահազանգում է, հիվանդանոցը՝ հերքում 
24.06.2026 | 19:34
Որքա՞ն արժե ծիրանը․ գյուղացիները բերքի իրացման այլընտրանքներ են փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 19:21
Ընտրվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները և հիմնադրամի գլխավոր տնօրենը
24.06.2026 | 19:14
Կրեմլը հերքում է Պետդումայի ընտրությունները հետաձգելու վերաբերյալ լուրերը
24.06.2026 | 19:00
Ալիևն ասում էր՝ ՀՀ-ն բանակ չպիտի ունենա՝ զորավարժություն արեցինք, միջանցք չեղավ՝ ԹՐԻՓՓ է, «Արևմտյան Ադրբեջանը» ևս ներքին պրոպագանդա է․ Էմիլ Օրդուխանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 18:46
Ավետիք Չալաբյանը երկու ամսով կալանավորվեց
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կարող է մասնակցել ռուս-ուկրաինական բանակցություններին Ստամբուլում ուրբաթ՝ մայիսի 16-ին, եթե «դա նպատակահարմար լինի»։ BBC-ի ռուսական ծառայության հաղորդմամբ՝ նա նշել է, որ կարող է մեկնել Թուրքիա, եթե Ռուսաստանի և Ուկրաինայի միջև առաջին ուղիղ խաղաղ բանակցություններն առաջընթաց գրանցեն։

«Եթե ինչ-որ բան պատահած լիներ, ես ուրբաթ օրը կգնամ, եթե անհրաժեշտությունը լինի»,- ասել է Թրամփը Կատարում։

Պատասխանելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Թուրքիայում բանակցություններին անձամբ չմասնակցելու մասին հարցին՝ Թրամփն ասել է. «Ինչո՞ւ պետք է նա գնար, եթե ես չեմ գնում։ Ես չէի կարծում, որ Պուտինը կգնա, եթե ես այնտեղ չեմ լինելու»։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ուղիղ բանակցություններ են սպասվում այսօր՝ մայիսի 15-ին Թուրքիայում։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ավելի վաղ հայտարարել էր, որ պատրաստ է հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ։ Սակայն Ռուսաստանի նախագահը չի մեկնի Թուրքիա։ Մայիսի 14-ի ուշ երեկոյան Պուտինը հրամանագիր է ստորագրել, որի համաձայն՝ ռուսական պատվիրակությունը կգլխավորի իր օգնական Վլադիմիր Մեդինսկին։

Նախօրեին էլ լրատվամիջոցները հայտնել էին, որ Դոնալդ Թրամփը մայիսի 15-ին նույնպես չի մեկնի Թուրքիա՝ մասնակցելու Ռուսաստան-Ուկրաինա բանակցություններին։ Տեղեկությունը հաստատել էր ամերիկացի պաշտոնյան այն բանից հետո, երբ Պուտինը հայտնել էր ռուսական պատվիրակության կազմի մասին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի