Ֆերմերները 250 մլն դրամի փոխարեն 500 մլն-ի գյուղտեխնիկա կկարողանան գնել՝ լիզինգով․ Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.10.2026 | 11:25
Փաշինյանի երեկվա դիրքորոշումից հետո Հ1-ը հայտնում է՝ որևէ աշխատակից պատասխանատվության չի ենթարկվի սեպտեմբերի 27-ի համերգի համար
02.10.2026 | 11:15
Ադրբեջանը սպասում է ՀՀ Սահմանադրության փոփոխություններին, որից հետո խաղաղության համաձայնագիրն իրականություն կդառնա․ Հաջիև
02.10.2026 | 11:09
Պեկին. Կարեն Խաչանովը դուրս եկավ քառորդ եզրափակիչ
02.10.2026 | 11:01
Կենսաթոշակների չափի բարձրացում և փոփոխություններ թաղման նպաստի համակարգում. ՈՒՂԻՂ
02.10.2026 | 10:56
Դրամն արժևորվել է․ արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 2-ի դրությամբ
02.10.2026 | 10:47
Փաշինյանն առցանց ձևաչափով մասնակցում է Մինսկում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
02.10.2026 | 10:44
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Կիպրոսի դեմ խաղում
02.10.2026 | 10:43
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջ և երեխաների վիճակը կայուն է
02.10.2026 | 10:31
«Յուվենտուսն» անդրադարձել է հայաստանյան ակադեմիայի բացմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 10:17
Նարեկ Մկրտչյանը` TRIPP-ի իրականացման ժամկետների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 10:03
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան կխաղա աշխարհի առաջին ռակետի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 09:52
Նիկոլ Փաշինյանը դատի է տվել Էդգար Ղազարյանին. պահանջում է հերքում և 6 մլն դրամ
02.10.2026 | 09:45
Ես Նիկոլի համար չեմ եկել, մամուլից գիտեմ, որ կաթողիկոսը զավակ ունի, չեմ ճանաչում. Լևոն Բարդակչյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 09:28
Հայաստանի բարձրլեռնային գոտում այս գիշեր տեղաց առաջին ձյունը․ Սուրենյան
02.10.2026 | 08:25
Երևանում մեկնարկել է «Աղոթքի նախաճաշ» համաժողովը. ՈՒՂԻՂ
Բոլորը

Ֆերմերները 250 մլն դրամի փոխարեն 500 մլն-ի գյուղտեխնիկա կկարողանան գնել լիզինգով։ Այսօր Կառավարության նիստի ժամանակ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նախագիծ է ներկայացրել, որով Կառավարության 2022 թվականի հունվարի 27-ի «Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի աջակցության ծրագիրը հաստատելու մասին» N 105–Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ են նախատեսվում։

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ շահագործվող գյուղատնտեսական տեխնիկայի մեծ մասն անցել է մաշվածության համար սահմանված ժամկետները: Գյուղատնտեսական արտադրությունն անհրաժեշտ չափով բավարարված չէ տեխնիկական միջոցներով` ինչպես քանակական, այնպես էլ որակական առումով:

Հայաստանում գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի աջակցության ծրագրի շրջանակում, մեկնարկից՝ 2017 թվականի ապրիլի 1-ից մինչև 2025 թվականի մարտի 1-ը, գյուղատնտեսական տեխնիկա է ստացել 2772 լիզինգառու, որոնց տրամադրվել է 4199 միավոր գյուղատնտեսական տեխնիկա, այդ թվում՝ 1495 միավոր տրակտոր, 20 միավոր կոմբայն և 2684 միավոր այլ գյուղատնտեսական տեխնիկա: Ձեռքբերված տեխնիկայի ընդհանուր գումարը կազմել է շուրջ 22,9 մլրդ դրամ,  լիզինգի գումարը՝ 18,7 մլրդ դրամ, սուբսիդավորման գումարը՝ 3,5 մլրդ դրամ:

Մանրամասները՝ տեսանյութում։