ՀՀ-ն Հնդկաստանի հետ 2022-2023թթ․ ավելի քան 1,5 միլիարդ դոլարի պաշտպանական պայմանագրեր է կնքել․ Հնդկաստանը փոխարինում է ՌԴ-ին Հայաստանի զենքի շուկայում

Լուրեր

15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանը 2022-2023 թվականներին Հնդկաստանի հետ կնքել է ավելի քան 1,5 միլիարդ դոլարի պաշտպանական պայմանագրեր։ Այս մասին ասվում է Ռուսաստանի միջազգային հարաբերությունների խորհրդի «Ռուս-հայկական փոխգործակցությունը ներկայիս փուլում» զեկույցում՝ հղում անելով երկրի խորհրդարանում արված հայտարարություններին, որոնց հետ ծանոթացել է Վեդոմոստին:

Նշվում է, որ այդ ժամանակահատվածում Երևանը մի շարք համաձայնագրեր է ստորագրել հնդկական 214 մմ-անոց Pinaka համակարգերի, 155 մմ-անոց ATAGS հրետանային կայանքների, ZADS հակաօդային պաշտպանության համակարգերի, Akash-1S հակաօդային պաշտպանության համակարգերի, ինչպես նաև Konkurs հակատանկային հրթիռային համակարգերի, ականանետների և տարբեր զինամթերքի գնման վերաբերյալ։ Հնդկաստանը, ինչպես սպասվում է, առաջիկայում Հայաստան կուղարկի Akash-NG միջին հեռահարության հակաօդային պաշտպանության համակարգեր։

Հայաստանի մեկ այլ խոշոր ռազմական գործընկեր է Ֆրանսիան, որի հետ Երևանը 2023-2024 թվականներին կնքել է մոտ 250 միլիոն դոլարի զենքի գնման պայմանագրեր, այդ թվում՝ երեք GroundMaster 200 ռադարների, Mistral 3 շարժական հակաօդային պաշտպանության համակարգերի և Caesar ինքնագնաց հրետանային համակարգերի։

Զեկույցում նշվում է, որ Երևանը ՀԱՊԿ-ի իր դաշնակից Ռուսաստանի հետ վերջին պաշտպանական համաձայնագիրը՝ 400 միլիոն դոլարի արժողությամբ, կնքել է դեռևս 2021 թվականին, բայց մինչ օրս այն լիովին չի իրականացվել։

Ստոկհոլմի միջազգային խաղաղության հետազոտությունների ինստիտուտը (SIPRI) գրել է, որ 2011-2020 թվականներին Ռուսաստանի բաժինը Հայաստանի զենքի ներմուծման մեջ հասել է 94%-ի։ Սակայն 2024 թվականին այն նվազել է մինչև 10%՝ ինչպես նույն թվականի մարտի սկզբին հայտարարել էր ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Զեկույցի հեղինակները կարծում են, որ Հայաստանի զենքի շուկայում Ռուսաստանի մասնաբաժնի անկման պատճառը մատակարարումների հետ կապված դժվարություններն են՝ պայմանավորված Ուկրաինայում շարունակվող ռազմական գործողություններով։ Բացի այդ, Ռուսաստանի կերպարը փոխվել է հայ հասարակության շրջանում. բարեկամ երկրից այն վերածվել է մի պետության, որտեղից «քաղաքական սպառնալիքներ» են բխում Հայաստանի համար։

Միջազգային հանրապետական ​​ինստիտուտի (IRI) կողմից 2023 թվականի դեկտեմբերին անցկացված հարցման համաձայն՝ Մոսկվան այս ցուցանիշով զբաղեցրել է 3-րդ տեղը՝ Ադրբեջանից և Թուրքիայից հետո։

Լրատվամիջոցը գրում է, թե դրա համար վճռորոշ գործոնը 2020 թվականի աշնանը երկրորդ ղարաբաղյան պատերազմում հայկական զինված ուժերի պարտությունն էր, ինչպես նաև հետագա զինված բախումները հայ-ադրբեջանական սահմանին ադրբեջանական բանակի հետ, որոնց ընթացքում Մոսկվան, Երևանի տեսանկյունից, զուսպ արձագանք է ցուցաբերել։ Արդյունքում, Հայաստանի ղեկավարությունն ընտրել է իր արտաքին հարաբերությունները դիվերսիֆիկացնելու ռազմավարությունը՝ հօգուտ արևմտյան պետությունների հետ մերձեցման։ 2025 թվականի հունվարին Վաշինգտոնում Հայաստանը և Միացյալ Նահանգները ստորագրեցին ռազմավարական գործընկերության մասին խարտիա։ Փետրվարին Հայաստանի խորհրդարանն ընդունեց կառավարության օրինագիծը՝ Եվրոպական միությանը ՀՀ-ի անդամակցության գործընթաց սկսելու վերաբերյալ։

Սակայն, այս գործընթացներից անկախ, Ռուսաստանը մնում է Հայաստանի հիմնական առևտրային գործընկերը։ Ըստ Հայաստանի վիճակագրական կոմիտեի՝ անցյալ տարի Ռուսաստանին բաժին է ընկել երկրի առևտրաշրջանառության ավելի քան 41%-ը (12,4 միլիարդ դոլար, որից 3,1 միլիարդ դոլարը կազմել է հայկական արտահանումը), մինչդեռ 2023 թվականի նույն ժամանակահատվածում այն ​​կազմել է 37% (7,9 միլիարդ դոլար): Զեկույցում ասվում է, որ առևտրաշրջանառության աճը հիմնականում տեղի է ունեցել մի շարք արևմտյան ապրանքների ռուսական շուկա և ռուսական ապրանքների միջազգային շուկաներ Հայաստանի տարածքով վերարտահանման շնորհիվ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի