Թմրամիջոցներ տեղադրող երիտասարդը փախուստի դիմելիս ընկել է ջրատարը. ոստիկանները նախ փրկել են նրան, ապա ձերբակալել

Լուրեր

29.09.2026 | 23:23
«Դեֆանս Հաուզինգ»-ը պարզաբանել է թաղամասում երեք մարդու մահվան դեպքի հանգամանքները
29.09.2026 | 23:03
Ադրբեջանում ձերբակալել են ՌԴ-ում բնակվող ևս մեկ թալիշ ակտիվիստի
29.09.2026 | 22:50
Վահրամ Սահակյանի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն
29.09.2026 | 22:48
Եմենի խորհրդարանը հավանություն է տվել համընդհանուր զորահավաքին՝ հութիների դեմ պայքարելու համար
29.09.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.09.2026 | 22:18
Արտերկրում ադրբեջանցի քաղաքական գործիչներն ու լրագրողները Ֆրանսիայում ընդդիմության առաջին համագումարն են անցկացրել
29.09.2026 | 22:04
Պատմական գներ՝ բենզինի շուկայում․ ինչո՞ւ է թանկանում վառելիքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 21:48
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 1 սմ-ով
29.09.2026 | 21:32
ՀՀ ՊՆ-ում Արման Սարգսյանն ընդունել է ՄԱԿ-ի կանանց հարցերով կազմակերպության ներկայացուցիչներին
29.09.2026 | 21:19
Հանրային հեռարձակողի խորհուրդը կուսումնասիրի սեպտեմբերի 27-ին Թաթա Սիմոնյանի համերգի հեռարձակման հանգամանքները. հայտարարություն
29.09.2026 | 21:05
Աբովյանի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Հովհաննես Աբրահամյանը
29.09.2026 | 20:47
Ադրբեջանն ու Բելառուսը ժամանակակից ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումների հարցեր են քննարկել
29.09.2026 | 20:35
Նեթանյահուի գաղտնի այցը ԱՄԷ․ ինչ է հայտնի
29.09.2026 | 20:24
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում
29.09.2026 | 20:11
Ֆրանսիայում պետական ծառայողների գործադուլ ու աշակերտների բողոքի ակցիաներ են
Բոլորը

ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ ապրիլի 1-ին Հրազդանի կիրճում ոստիկաններից փախչելիս 20-ամյա երիտասարդը ընկել է ջրատարը, որտեղից նրան դուրս են բերել և ձերբակալել․ պարզվել է, որ նա թմրամիջոցներով փաթեթներ էր տեղադրում։

««Ոստիկանության գվարդիայի ծառայողները Հրազդանի կիրճի տարածքում նկատել էին մի քաղաքացու, որը ոստիկաններին տեսնելիս դրսևորել էր տարօրինակ վարքագիծ։ Ոստիկանները փորձել են հետապնդել, ինչի արդյունքում քաղաքացին դիմել է փախուստի»,- նշել է Ոստիկանության գվարդիայի հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման վարչության ծառայության կազմակերպման բաժնի պետ Արման Ասլանյանը։

Վազելիս երիտասարդը նետել է սառը զենքի նմանվող առարկա։ Փախուստը, սակայն, երկար չի տևել․ բարդ տեղանքում իրավիճակը կտրուկ փոխվել է։ Փորձելով անցնել կիրճում գտնվող ջրատարը՝ նա ընկել է ջուրը։ Դուրս գալու անհաջող փորձից հետո երիտասարդն օգնություն է խնդրել ոստիկաններից, և Գվարդիայի ծառայողները նրան դուրս են բերել ջրից։ Պարզվել է, որ 20-ամյա երիտասարդը թմրամիջոցով փաթեթներ է տեղադրել։

Ոստիկանության գվարդիայի 1-ին գնդի հատուկ վաշտի 3-րդ դասակի 2-րդ ջոկի հրամանատար Ալիկ Սարգսյանի խոսքով՝ բացատրական աշխատանքի արդյունքում քաղաքացին իր բջջային հեռախոսի մեջ ցուցադրել է նկարները, որոնք վերաբերում են թմրանյութերին։

«Ցուցադրված նկարներով տեղանքին լավ ծանոթ լինելով արագ կողմնորոշվել ենք և հայտնաբերել ենք փաթեթները»,- նշել է նա։

Կպչուն ժապավենով երեք փաթեթն էլ հայտնաբերվել է։ Թմրամիջոց իրացնելու կասկածանքով երևանցի երիտասարդը ձերբակալվել, տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժին, ապա կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել նախաքննական մարմին։ Հանգամանքները պարզվում են»,- ասված է հաղորդագրությունում։