ՌԴ-ն խաղադրույք չի անում որևէ ուժի վրա․ Պուտինի ուղերձն է՝ ով ՀՀ-ում իշխանության գա, աշխատելու են նրա հետ․ Անի Սամսոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.08.2026 | 23:19
Ըմբիշներ Սամվել Տերտերյանը և Յուրիկ Պետրոսյանը դուրս են եկել Մ-20 ԱԱ-ի եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.08.2026 | 22:20
«Արսենալը» խոշոր հաշվով հաղթեց «Մանչեսթեր Սիթիին» ու դարձավ Անգլիայի սուպերգավաթակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.08.2026 | 20:10
Ուկրաինան սկսել է բրիտանական անօդաչուներ օգտագործել Ռուսաստանի խորքում գտնվող թիրախներին հարվածելու համար․ The Sunday Times
16.08.2026 | 18:49
Հունգարիայում լեհական ավտոբուսի վթարի հետևանքով 12 զբոսաշրջիկ է զոհվել
16.08.2026 | 18:22
Մանուէլ Պետրոսյանը կիսել է 8-րդ տեղը Spilimbergo International 2026-ում
16.08.2026 | 17:32
Հնդկաստանի պաշտպանության քարտուղար Ռաջեշ Կումար Սինգհը ՀՀ-ում է
16.08.2026 | 16:43
Ըմբիշներ Յուրիկ Պետրոսյանն ու Սամվել Տերտերյանը ԱԱ կիսաեզրափակչում են․ Մ-20 ԱԱ
16.08.2026 | 15:48
Համաշխարհային օվկիանոսի ջերմաստիճանը հասել է 2026 թվականի սկբից առավելագույն արժեքին․ Լևոն Ազիզյան
16.08.2026 | 15:21
Տիգրան Բարսեղյանը տպավորիչ գոլ է խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.08.2026 | 14:30
Վթարային ջրանջատում Երևանում
16.08.2026 | 14:06
Բելգիայի պատմության խոշորագույն անտառային հրդեհը շարժվում է Գերմանիայի ուղղությամբ
16.08.2026 | 13:35
Սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում տեղումները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ
16.08.2026 | 13:09
Ուկրաինան անօդաչուներով զանգվածային հարված է հասցրել Մոսկվային և Մոսկվայի մարզին
16.08.2026 | 13:01
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականն Արմեն Բարեղամյանի գլխավորությամբ սկսում է ուսումնամարզական հավաքը
16.08.2026 | 12:17
Իսլամ Մախաչևը պաշտպանել է տիտղոսը և անընդմեջ հաղթանակների ռեկորդ սահմանել UFC-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսաստանի Դաշնության նախագահի հայտարարությունն առ այն, որ Հայաստանում «ռուսամետ» ուժերին պետք է թույլատրել մասնակցել ընտրություններին, ոչ թե կոնկրետ ուժի աջակցություն էր, այլ մեսիջ, որ ով էլ գա իշխանության, աշխատելու է Ռուսաստանի հետ։  Factor TV-ի հետ զրույցում այսպիսի կարծիք է հայտնեց քաղաքական գործիչ Անի Սամսոնյանը՝ հավելելով, որ Ռուսաստանի ազդեցությունը Հայաստանի վրա պայմանավորված է ոչ թե իշխանության ղեկին գտնվող անձով, այլ տնտեսական կախվածությամբ։

«ՌԴ նախագահի խոսքի սկզբում, եթե տեսաք, բացումը հենց այդ թեմայի շուրջ էր՝ տնտեսական, որ ձեր արտահանումը, ձեր էներգետիկան, դուք ամբողջությամբ կախված եք Ռուսաստանից, հետևաբար, ով էլ գա Հայաստանի ղեկավար, պիտի աշխատի Ռուսաստանի հետ։ Ես չեմ տեսնում, որ Ռուսաստանը որևէ քաղաքական ուժի վրա խաղադրույք է անում»,- նշեց Սամսոնյանը։

Անդրադառնալով ՀՀԿ-ի՝ ընտրություններին չմասնակցելու որոշմանը՝ Սամսոնյանը դա «պրագմատիկ» որոշում համարեց, քանի որ կուսակցությունում հասկանում են, որ չեն հաղթահարի անցողիկ շեմը։

«Ես կարծում եմ, որ 2018 թվականից հետո Հանրապետական կուսակցությունը չի կարող ընդհանրապես նույնիսկ շանս փնտրել Փաշինյանին ընտրություններով հեռացնելու, որովհետև իրենց քաղաքական կապիտալն այնքան է մաշված, որ իրենք նույնիսկ որպես ընդդիմություն չկարողացան պառլամենտում գոյատևել։ Ես կարծում եմ, որ շատ պրագմատիկ որոշում է կայացվել այն առումով, որ ծախսվելու է ռեսուրս, և Սերժ Սարգսյանը վստահ գիտի՝ իրենք չեն անցնելու, հետևաբար ինքը չի մտնում պայքարի մեջ»։

Քաղաքական գործչի դիտարկմամբ՝ ընդդիմադիր դաշտում երկխոսությունը պրիմիտիվ մակարդակի վրա է, և իշխանությանը հաջողվում է ընդդիմությանը ներքաշել սեփական խաղի կանոնների մեջ։

«Եթե Նիկոլ Փաշինյանի նետած մարտահրավերների մեծ մասը թե՛ մեդիայի կողմից, և թե՛ ընդդիմադիր գործիչների կողմից ուղղակի արհամարհվի, քաղաքական դաշտն այսքան զիբիլ չի դառնա, հասկանու՞մ եք։ Իսկ Փաշինյանը գիտի՝ ինչ խայծ գցի, որ ինչ կուլ տան։ Կուլ մի՛ տվեք։ Սովորեք կուլ չտալ, ամեն խայծ կուլ չտալ»,- ասաց նա։

Խոսելով Նիկոլ Փաշինյանի «խաղաղության դարաշրջան» թեզի մասին՝ Սամսոնյանը նշեց, որ վարչապետի հայտարարություններում տրամաբանական հակասություն կա․ եթե երկրում խաղաղություն է, ապա ինչո՞ւ է նա զգուշացնում սեպտեմբերին հնարավոր պատերազմի մասին, եթե ինքը չվերընտրվի։

«Եթե կա խաղաղություն, որը Հայաստանինն է, պատկանում է Հայաստանին, և չի կարող լինել պատերազմ, բայց Փաշինյանն ասում է՝ խաղաղություն կա, բայց սեպտեմբերին կարող է լինի պատերազմ, եթե ինձ չընտրեք։ Այստեղ մեկնումեկին, ինչ-որ մի հարցում ստում է։ Եթե լինելու է պատերազմ, ու Փաշինյանը ճիշտ է ասում, ուրեմն չկա խաղաղություն, դա սուտ է։ Եթե կա խաղաղություն, ուրեմն Փաշինյանը ստում է ու չի լինելու պատերազմ, ընդամենը ահաբեկում է մարդկանց։ Երկու դեպքում էլ ստում է։ Այ սրա վրա մարդիկ և քաղաքական ուժերը պիտի կենտրոնանան և սրա շուրջ ձևավորեն քաղաքական միտքը»,- եզրափակեց Անի Սամսոնյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան