Հայաստանում քննարկվում է մինչև 16 տարեկան երեխաների մուտքը սոցցանցեր սահմանափակելու հարցը

Լուրեր

29.09.2026 | 23:23
«Դեֆանս Հաուզինգ»-ը պարզաբանել է թաղամասում երեք մարդու մահվան դեպքի հանգամանքները
29.09.2026 | 23:03
Ադրբեջանում ձերբակալել են ՌԴ-ում բնակվող ևս մեկ թալիշ ակտիվիստի
29.09.2026 | 22:50
Վահրամ Սահակյանի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն
29.09.2026 | 22:48
Եմենի խորհրդարանը հավանություն է տվել համընդհանուր զորահավաքին՝ հութիների դեմ պայքարելու համար
29.09.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.09.2026 | 22:18
Արտերկրում ադրբեջանցի քաղաքական գործիչներն ու լրագրողները Ֆրանսիայում ընդդիմության առաջին համագումարն են անցկացրել
29.09.2026 | 22:04
Պատմական գներ՝ բենզինի շուկայում․ ինչո՞ւ է թանկանում վառելիքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 21:48
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 1 սմ-ով
29.09.2026 | 21:32
ՀՀ ՊՆ-ում Արման Սարգսյանն ընդունել է ՄԱԿ-ի կանանց հարցերով կազմակերպության ներկայացուցիչներին
29.09.2026 | 21:19
Հանրային հեռարձակողի խորհուրդը կուսումնասիրի սեպտեմբերի 27-ին Թաթա Սիմոնյանի համերգի հեռարձակման հանգամանքները. հայտարարություն
29.09.2026 | 21:05
Աբովյանի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Հովհաննես Աբրահամյանը
29.09.2026 | 20:47
Ադրբեջանն ու Բելառուսը ժամանակակից ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումների հարցեր են քննարկել
29.09.2026 | 20:35
Նեթանյահուի գաղտնի այցը ԱՄԷ․ ինչ է հայտնի
29.09.2026 | 20:24
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում
29.09.2026 | 20:11
Ֆրանսիայում պետական ծառայողների գործադուլ ու աշակերտների բողոքի ակցիաներ են
Բոլորը

Նկարը գեներացված է արհեստական բանականությամբ։ 

Հայաստանում, մի քանի գերատեսչությունների ներգրավվածությամբ, քննարկվում է մինչև 16 տարեկան երեխաների մուտքը սոցիալական ցանցեր սահմանափակելու հարցը։ Այս մասին ասուլիսի ժամանակ հայտնել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության hանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը։ Նրա խոսքով՝ հարցը քննարկվում է ԿԳՄՍ,  աշխատանքի և սոցիալական հարցերի, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունների կողմից։ 

«Ներկայումս իրականացվում է հետազոտություն՝ պարզելու հնարավոր ռիսկերը, խնդիրները և կարգավորման տարբերակները։ Միայն ամբողջական պատկեր ունենալուց հետո կհստակեցվի, թե ինչ սահմանափակումներ կարող են կիրառվել և ինչ կայքեր կարող են ընդգրկվել դրանցում։ Թեման զգայուն է, հարցադրումները, շերտերը բավական շատ են»,- նշեց վարչության պետը։ 

Ըստ Թամարա Սարգսյանի՝ կարևոր է հասկանալ, թե որքանով է հնարավոր նույնականացնել սարքավորումը երեխայի հետ՝ վերահսկողության արդյունավետությունն ապահովելու համար։ Նա նշեց, որ երեխաների թվային անվտանգությունն առաջնահերթություն է, և անհրաժեշտ է ստեղծել բավարար գործիքներ ու կարգավորումներ նրանց պաշտպանելու համար։

Սարգսյանը հաստատեց, որ այս ոլորտում խնդիրներ կան և հարցերը կարգավորելու անհրաժեշտություն կա։

«Երեխաների թվային պաշտպանվածությունն առաջնահերթություն է, պետությունը պետք է վստահ լինի, որ թվային միջավայրում երեխաներին պաշտպանելու համար բավարար գործիքներ ու կարգավորումներ է ստեղծել»,- ասաց Թամարա Սարգսյանը։

Մինչ Հայաստանում քննարկումներ են, աշխարհի մի շարք երկրներ արդեն իսկ սկսել են կիրառել սահմանափակումներ։

Ավստրալիան վերջերս ընդունել է աշխարհում ամենախիստ օրենքներից մեկը, որով արգելվում է մինչև 16 տարեկան երեխաներին օգտվել սոցցանցերից (Facebook, Instagram, TikTok, X): Սոցցանցերը պարտավոր են ներդնել տարիքի ստուգման համակարգեր, հակառակ դեպքում կտուգանվեն միլիոնավոր դոլարներով։

ԱՄՆ-ում դաշնային մակարդակով գործում է COPPA օրենքը, որն արգելում է տվյալների հավաքագրումը մինչև 13 տարեկան երեխաներից, սակայն առանձին նահանգներ ավելի խիստ օրենքներ են ընդունում։ Օրինակ՝ Ֆլորիդայում 2025-ից ուժի մեջ է մտել օրենք, որն արգելում է մինչև 14 տարեկաններին հաշիվ ունենալ, իսկ 14-15 տարեկանների համար պահանջվում է ծնողի համաձայնությունը։  Յուտա նահանգը պահանջում է ծնողների համաձայնությունը մինչև 18 տարեկանների համար և սահմանում է «պարետային ժամ» (գիշերային ժամերին սոցցանցերի արգելք)։

ԵՄ-ում գործում է GDPR (Տվյալների պաշտպանության ընդհանուր կանոնակարգը), որը սահմանում է «թվային համաձայնության տարիքը»։ Երկրների մեծ մասում (օրինակ՝ Ֆրանսիա) դեռահասներին մինչև 15 տարեկանն անհրաժեշտ է ծնողի թույլտվությունը սոցցանցերում գրանցվելու համար։ ԵՄ-ն նաև կիրառում է Digital Services Act (DSA), որն արգելում է սոցցանցերին թիրախային գովազդ ցույց տալ անչափահասներին։

Չինաստանը կիրառում է աշխարհի ամենատեխնիկական սահմանափակումները։ Douyin-ը (TikTok-ի չինական տարբերակը) մինչև 14 տարեկան երեխաների համար սահմանափակում է օգտագործումը օրական 40 րոպեով և արգելում է մուտքը գիշերվա 22:00-ից մինչև առավոտյան 06:00-ը: Բովանդակությունը խիստ զտվում է՝ առաջնահերթություն տալով կրթական և հայրենասիրական նյութերին։

Մեծ Բրիտանիայում ընդունվել է Online Safety Act օրենքը, որը սոցցանցերին պարտադրում է կանխել երեխաների մուտքը վնասակար բովանդակություն։ Եթե ընկերությունները չեն կարողանում ապահովել տարիքի ստուգումը, նրանք կարող են արգելափակվել երկրի տարածքում։

Անի Թամրազյան