Պուտինը Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանողներին «հիմարներ» է անվանել

Լուրեր

24.06.2026 | 23:56
Հրդեհ Վարդաշեն 6-րդ փողոցի շենքերից մեկում. մեկ անձ դիմել է բուժօգնության, տարհանվել է 12 քաղաքացի
24.06.2026 | 23:13
Վստահ եմ, որ ամուր գործընկերությունը կշարունակի զարգանալ. ՊԵԿ նախագահը՝ ՎԶԵԲ ներկայացուցիչներին
24.06.2026 | 22:56
Կամավոր հանձնվել է մեծ քանակի զենք-զինամթերք
24.06.2026 | 22:43
Ռուսաստանը բանակցում է Ղազախստանից ԱԻ-92 բենզին ներմուծելու շուրջ
24.06.2026 | 22:24
Հայաստանի դիվանագիտական ծառայության ներկայացուցիչների մոտ կեսը կանայք են. ԱԳՆ
24.06.2026 | 22:10
Ուկրաինա-Բելառուս սահմանին գտնվող վերահեռարձակող կայանները դադարեցրել են աշխատանքը. Զելենսկի
24.06.2026 | 21:57
Ցանկանում եմ, որ տարածաշրջանում պատերազմ չլինի․ Ալիևն ընդունել է Իրանի խորհրդարանի նախագահին
24.06.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.06.2026 | 21:29
Կալիֆոռնիայի հյուսիսում 5.6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
24.06.2026 | 21:15
Ինչպես է երիտասարդ այգեգործը շրջանցել ՌԴ սահմանափակումները․ ծիրանի վաճառք՝ այլ շուկայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 21:09
Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Արցախի հայերի ու գերիների վերաբերյալ պաշտոնական Փարիզի հայտարարությունները
24.06.2026 | 21:00
ՌԴ-ն ՀՀ-ի դեմ որտեղի՞ց ուժային գործողություն կանի․ եթե 102-րդ բազայից փորձի՝ կչեզոքացվեն, բանակի կարիք չի լինի․ Ռուբեն Մեհրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 20:37
Քննարկվել են ՎԶԵԲ-ի հետ իրականացվող ծրագրերն ու նոր նախաձեռնությունների հնարավորությունները
24.06.2026 | 20:24
Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ ԻԼԻՊ-ի հետ կապված կասկածյալ է սպանվել
24.06.2026 | 20:10
Զինվորի տունը՝ նաև երեխաների համար․ վերականգնողական նոր բաժանմունք է բացվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայի դեմ պատժամիջոցներ սահմանողներին անվանել է «հիմարներ», քանի որ, իր կարծիքով, նրանք վնասում են հենց իրենց։ Այս մասին Ռուսաստանի նախագահն ասել է Կրեմլում «Դելովայա Ռոսիա»-ի ղեկավարների հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է Meduza-ն։

Պուտինը նշել է, որ չպետք է «վախենալ» պատժամիջոցներից, քանի որ յուրաքանչյուր ոք, ով «սկսում է վախենալ, անմիջապես կկորցնի ամեն ինչ»։

«Բայց անպայման անհրաժեշտ է հասկանալ, թե ինչ կարող է պատահել։ Պատրաստ եղեք հնարավոր չարամիտների ցանկացած գործողության։ Նրանք շատ բան են անում ի վնաս իրենց։ Թվում է, թե սա անպայման չեն անի, որովհետև դա վնասում է իրենց։ Բայց նրանք դա անում են, հիմարնե՛ր։ Օյ՜, ներողություն եմ խնդրում»,- հայտարարել է ՌԴ նախագահը։

Bloomberg-ն էլ հայտնում է, որ եվրոպացի առաջնորդները կոչ կանեն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին նոր պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, եթե Վլադիմիր Պուտինը հրաժարվի մայիսի 15-ին Ստամբուլում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ հանդիպումից, կամ Մոսկվան չհամաձայնվի անհապաղ և անվերապահ հրադադարի։

Միևնույն ժամանակ, պաշտոնյաների միջև զրույցներում ամերիկյան կողմը հստակ պատասխան չի տվել հարցին՝ արդյո՞ք դեռ պատրաստ է պատժամիջոցներ կիրառել, եթե Ռուսաստանի հարձակումներն Ուկրաինայի վրա շարունակվեն այս շաբաթ, կամ Պուտինը հրաժարվի հանդիպել Զելենսկիի հետ։

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն էլ ավելի վաղ հայտարարել էր, որ Արևմուտքի կողմից նոր պատժամիջոցների սպառնալիքները չեն վախեցնում Մոսկվային։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի