Ուիթկոֆը հայտարարել է, որ Թրամփը վերջնագիր է ներկայացրել Կիևին ու Մոսկվային՝ պահանջելով ուղիղ բանակցություններ

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Սպիտակ տան ավագ խորհրդական, նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆը Breitbart News-ին ասել է, որ հույս ունի՝ շուտով տեղի կունենա խաղաղության գագաթնաժողով, որտեղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն անձամբ կհանդիպեն՝ Ուկրաինայում պատերազմի ավարտի շուրջ բանակցելու համար։

«Կարծում եմ՝ դա լիովին հնարավոր է»,- ասել է նա Զելենսկի-Պուտին խաղաղության գագաթնաժողովի հնարավորության մասին։

Ինչ վերաբերում է բանակցություններում ԱՄՆ-ի ներգրավվածությանը, ամերիկացի պաշտոնյան նշել է․ «Կարծում եմ՝ եթե Միացյալ Նահանգները հրաժարվի այս հակամարտությունից, այլ կերպ ասած՝ չցանկանա ներգրավվել դրանում և ասի՝ սա իմ պատերազմը չէ, դա վատ արդյունք կլինի բոլորի համար։ Կարծում եմ՝ ռուսներն իսկապես ցանկանում են խաղաղ կարգավորում, և երկու կողմերն էլ փորձում են հասկանալ, թե դա ինչ է նշանակում իրենց համար։ Մեր գործն է՝ նրանց մի սենյակում տեղավորել և ցույց տալ, որ խաղաղ կարգավորման այլընտրանքները վատ են բոլորի համար»։

Ուիթկոֆի պնդմամբ՝ այս պատերազմը չէր լինի, եթե Թրամփը Սպիտակ տանը լիներ 2022 թվականին, երբ Ռուսաստանը ներխուժեց Ուկրաինա:

«Լուծումները գործում են, երբ կան ուղիղ բանակցություններ։ Մենք պետք է ուկրաինացիներին և ռուսներին նստեցնենք մեկ սեղանի շուրջ։ Պետք է բոլորին ստիպենք մտածել, որ այս խնդիրը լուծելու պատասխանատու ճանապարհը դիվանագիտական ​​լուծումն է։ Եթե դուք՝ Ռուսաստան, դա եք ուզում, եթե դուք հավատում եք այս պատերազմի ավարտի դրական կողմերին ձեր հասարակության համար, և դուք՝ Ուկրաինան, նույնպես դա եք ուզում, մենք պետք է ձեզ ֆիզիկապես տեղավորենք մի սենյակում։ Մենք առաջարկում ենք երկու կողմերի միջև ուղիղ բանակցություններ՝ որքան հնարավոր է շուտ»,- ասել է ԱՄՆ նախագահի բանագնացը։

Նա, միաժամանակ, շեշտել է՝ Դոնալդ Թրամփը «վերջնագիր է ներկայացրել» երկու կողմերին․ նրանք պետք է առաջընթաց գրանցեն երկարատև խաղաղության հարցում, հակառակ դեպքում՝ ԱՄՆ-ը կհեռանա։

Ինչ վերաբերում է քննարկվելիք հարցերին, ըստ Ուիթկոֆի՝ դրանք ներառում են Ուկրաինայի տարածքի հետ կապված մանրամասներ, ներկայում անջատված կարևորագույն ատոմակայանը և Ուկրաինայի մուտքը կարևոր ջրային ուղիներ։ Նա նշել է, որ Ուկրաինայում ներկայում վիճարկվում են հինգ շրջաններ՝ երկուսը Ռուսաստանի խիստ վերահսկողության, իսկ երեքը՝ Ուկրաինայի հետ խառը վերահսկողության տակ, իսկ Զապորոժիեի ատոմակայանը «փոքրիկ գոհար» է իր արտադրած էլեկտրաէներգիայի քանակության պատճառով և ներկայում «այդ քննարկման մեծ մասն է կազմում»։

Հիշեցնենք, որ 2025 թվականի փետրվարից ի վեր Ուիթկոֆը երեք անգամ այցելել է Ռուսաստան՝ Պուտինի հետ բանակցությունների՝ փետրվարի 11-ին, մարտի 13-ին և ապրիլի 11-ին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի