Անձեռոցիկ, ոչ թե կոկաին. Փարիզը հերքում է եվրոպացի առաջնորդների կողմից թմրանյութերի օգտագործման վերաբերյալ ռուսական կեղծիքը

Լուրեր

18.02.2026 | 23:28
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
18.02.2026 | 23:18
«Koreez–Telcell–Physmath» համագործակցությունը ստանում է ռազմավարական բնույթ
18.02.2026 | 23:04
Երևանում կրակոցների դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
18.02.2026 | 22:52
14 ժամ ջուր չի լինի Շենգավիթ վարչական շրջանի մի շարք հասցեներում
18.02.2026 | 22:39
ՀՀ դեսպանը Վիեննայում ներկայացրել է Հայաստանի խաղաղության օրակարգը
18.02.2026 | 22:26
Ուրուգվայի Պունտա դել Էստե քաղաքում բացվել է ՀՀ պատվավոր հյուպատոսությունը
18.02.2026 | 22:10
Մոսկվայում ի պաշտպանություն Telegram-ի հանրահավաք անցկացնելու դիմում է ներկայացվել
18.02.2026 | 21:55
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.02.2026 | 21:42
Հանրապետության նախագահն այցելել է Անհայտ զինվորի հուշահամալիր
18.02.2026 | 21:28
Էրդողանը հայտարարել է, որ Անկարան դեմ է Իրանում ռազմական միջամտությանը
18.02.2026 | 21:15
Ծափաթաղում սպանված Տիգրանի քույրն ու եղբայրները 4 ամիս անց վերադարձել են մոր մոտ
18.02.2026 | 21:00
ՀՀ-ում ԱԲ կենտրոնի ստեղծումը լուրջ քայլ է․ աշխարհին կարող ենք գրավել ՏՏ-ում խելացի լուծումներով. Հովիկ Մուսայելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.02.2026 | 20:49
Վաղը «Հանրապետական» մարզադաշտի հարակից փողոցներով տրանսպորտը կաշխատի մինչև 00:30-ը
18.02.2026 | 20:43
Գոռ Մանվելյան. Վաղը մեծ օր է հայկական ֆուտբոլի համար
18.02.2026 | 20:30
Դեպի նոր ընտրություն՝ չկատարված խոստումների բեռով. ի՞նչ պատկեր է սոցիալական ոլորտում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի վարչակազմը հայտարարել է, որ Ուկրաինա կատարած այցի ընթացքում եվրոպացի առաջնորդների կողմից թմրանյութեր օգտագործելու մասին հաղորդումները կեղծիք են, որոնք տարածել են «թշնամիները», փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Երբ Եվրոպական միասնությունը դառնում է անհարմար, ապատեղեկատվությունն այնքան հեռուն է գնում, որ պարզ անձեռոցիկը թմրանյութի է նմանվում։ Այս կեղծ լուրերը տարածում են Ֆրանսիայի թշնամիները՝ թե՛ արտերկրում, թե՛ երկրի ներսում»,- ասվում է Ելիսեյան պալատի հայտարարության մեջ, որը հրապարակվել է X սոցիալական ցանցում։

Մակրոնի վարչակազմում կոչ են արել պահպանել «զգոնություն և տուրք չտալ մանիպոիլյացիներին»։

Ֆրանսիայի նախագահը Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի և Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ միասին մայիսի 9-ի երեկոյան գնացքով մեկնել էր Կիև։ Սոցցանցերի օգտատերերն ուշադրություն էին հրավիրել լրագրողների կողմից ուղևորության ընթացքում նկարահանված տեսանյութերից մեկի վրա և ենթադրել, որ եվրոպացի առաջնորդները կարող էին կոկաին օգտագործել։ Մեկնաբանները նշել էին, որ երբ լրագրողները հայտնվել են, Մակրոնը, իբր, թաքցրել է սպիտակ փաթեթը, իսկ Մերցը՝ ծղոտի նմանվող առարկա։

Meduza-ի փոխանցմամբ՝ AFP և Associated Press գործակալությունների կողմից արված բարձրորակ լուսանկարներն ու տեսանյութերը ցույց են տալիս, որ «սպիտակ փոշու փաթեթը» ծալված անձեռոցիկ է, իսկ ենթադրյալ ծղոտը՝ սովորական գդալ կամ ատամմաքրիչ։

Ռուսաստանի ԱԳՆ  պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան էլ, մեկնաբանելով տեսանյութը, եվրոպացի քաղաքական գործիչներին մեղադրել էր թմրանյութեր օգտագործելու և «լրագրողների ժամանումից առաջ իրենց պարագաները վերցնել  մոռանալու» մեջ։

«Սա ԵՄ-ի համար նորմալ երևույթ է, արևմտյան պետությունների շատ ղեկավարներ այն օգտագործում են»,- գրել էր Զախարովան տելեգրամի իր  ալիքում։

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարրոն, իր հերթին, մեղադրել է Ռուսաստանին ապատեղեկատվություն տարածելու մեջ։

«Դուք այնքան հուսահատորեն եք փորձում Ուկրաինայում խաղաղությունը կանխել, որ հիմա տարածում եք բացահայտ խաբեություններ։ Սա անպատասխանատու է և անհամոզիչ»,- գրել է նա X-ում։

Հիշեցնենք՝ Կիև այցի ընթացքում Մակրոնը, Սթարմերը, Մերցը և Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը բանակցություններ էին անցկացրել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ, որից հետո կոչ էին արել Ռուսաստանին համաձայնվել մայիսի 12-ից սկսվող 30-օրյա հրադադարին։

Ի պատասխան՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել էր Ուկրաինային վերսկսել ուղիղ բանակցությունները Ստամբուլում մայիսի 15-ին՝ միաժամանակ անտեսելով հրադադարի կոչը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի