Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սեբաստիայի փողոցում
Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով մայիսի 13-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
«Մասնավորապես՝ Սեբաստիայի փողոց – Շահումյան 4-րդ փողոց և Սեբաստիայի փողոց – Շահումյան 1-ին փողոց խաչմերուկներում կարգելվի հետադարձը»,- ասված է հաղորդագրության մեջ: