«Ինչու՞ չկա Կոմիտասի հուշարձանը իր ծննդավայր Քյութահյայում. նրա համար, որ հա՞յ է». թուրք լրագրող

Լուրեր

08.08.2026 | 13:57
Վթարային ջրանջատում` Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
08.08.2026 | 13:46
Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»
08.08.2026 | 13:39
Իսպանիան սահմանային վերահսկողություն է սահմանել Իտալիայից ժամանողների նկատմամբ
08.08.2026 | 13:20
«Ծիրան» սուպերմարկետում հացի արտադրամասի գործունեությունը կասեցվել է՝ սանիտարական խախտումների պատճառով
08.08.2026 | 12:54
Հյուսիսային կիսագնդում սահմանվել է ջերմաստիճանային նոր ռեկորդ
08.08.2026 | 12:34
Փաշինյանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 12:25
NBA-ի աստղն անհավանական դիպուկություն է գրանցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 12:17
15 հազար դրամի դիմաց՝ բանկային տվյալներ․ հերթական զեղծարարությունը
08.08.2026 | 11:56
Ինչպես են գետնին պառկեցնում ու ձերբակալում Հովիկ Աբրահամյանի որդուն. ՔԿ-ն կադրեր է հրապարակել
08.08.2026 | 11:36
Զիդանի որդին փոխել է ակումբը
08.08.2026 | 11:24
Արթիկի դպրոցի հաշվապահը կատարել է առանձնապես խոշոր չափերի հափշտակություն. Հակակոռուպցիոն կոմիտե
08.08.2026 | 11:04
Բացահայտվել է Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը. ՔԿ
08.08.2026 | 10:54
Գազամատակարարման դադարեցումներ՝ Վանաձոր և Մասիս քաղաքների մի շարք հասցեներում, Կուրթան բնակավայրում
08.08.2026 | 10:43
Գեորգի Հարությունյանն առաջին գոլն է խփել «Պուշկաշ Ակադեմիայում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 10:30
Սևանա լճի մակարդակը հունվարի 1-ի համեմատ բարձր է 55 սմ-ով
Բոլորը

Թուրքական «Birgun» թերթի լրագրող Զաֆեր Դիփերը «Իմ համերկրացի Կոմիտասը» վերտառությամբ հոդվածում անդրադարձել է մեծանուն հայ երգահան, երգիչ, երաժշտական էթնոլոգ, երաժշտագետ, վարդապետ և ուսուցիչ, բանահավաք, խմբավար, մանկավարժ, հայկական ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիր Կոմիտասի (Սողոմոն Գևորգի Սողոմոնյան) կենսագրությանը. գրում է ermenihaber-ը:

Դիփերը 1915թ. Հայոց ցեղասպանությունը որակելով` տեղահանություն, այնուամենայնիվ, կարևոր հարց է բարձրացնում` «Ինչու՞ չկա Կոմիտասի հուշարձանմ իր ծննդավայր Քյութահիյայում»…

Հոդվածի հեղինակը նախկին և այժմյան թուրքական իշխանությունների վարած այլատյացության քաղաքականությունը քննադատող հարցեր է բարձրացնում.

«Ինչպե՞ս կարելի է բացատրել այն հանգամանքը, որ Փարիզում, որտեղ Կոմիտասը մահացել է, հուշարձան է կանգնեցվել, իսկ Քյութահյայում, որտեղ նա ծնվել է, նույնիսկ մի հուշաքար չկա:

Նա, ինձ, քեզ, թուրքերին չի հայհոյել, ձայն չի հանել, նույնիսկ չի ասել.  «Ինչու՞ մեզ վրա ձեռք բարձրացրեցիք, դեռ ինչեր կարող էի անել, ինչեր կարող էի ստեղծագործել»: Վերջին 18 տարում ոչ խոսել է, ոչ ծիծաղել, ոչ լացել է, ոչ երգել, ոչ դաշնամուր է նվագել, միայն լռել է և մահացել Փարիզի հոգեբուժարաններից մեկում: Արդյո՞ք վերջին շունչը տալուց, ասել է «Ինչու՞»: 

Արդյո՞ք այս մարդը, որ հավաքագրել, համակարգել, պահպանել և մեզ է հասցրել թուրքական դասական երաժշտությունը, թյուրքյուները (խմբ. ժողովրդական երգեր), ձեզ այդչափ դուր եկող երաժշտություններից շատերը, չպետք է արժանանա մի հուշարձանի, թեկուզ փոքրիկ հուշակոթողի:

Ու՞մ պատմեմ իմ մտահոգությունը… Այս օրերին Հունգարիայում «Գյուլ Բաբա» աղոթատեղիի բացումն իրականացնող նախագահի՞ն, ներքին գործերի, արտաքին գործերի, Էկոնոմիկայի նախարարությունների՞ն, թե՞ այսպես կոչված մշակույթի նախարարությանը, միգուցե Քյութահյայի նահանգապետի՞ն:

Ահ, եթե միայն հարցնեիք, թե ինչ մտահոգություն ունեմ…

«Մտահոգությունս այն է, թե ինչու՞ Քյութահյայում չկա այսքան կարևոր մեկի` Կոմիտասի կիսանդրին, հուշարձանը»…

Նրա համար, որ հա՞յ է…»