ԵՄ ԱԳ նախարարները հավանություն են տվել Ուկրաինայում ՌԴ հանցագործությունների համար հատուկ տրիբունալի ստեղծմանը

Լուրեր

22.06.2026 | 01:08
ԱԱ-2026. Բելգիան ու Իրանը չպարզեցին հաղթողին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.06.2026 | 22:09
ԱԱ-2026. Իսպանիան հաղթեց խոշոր հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.06.2026 | 22:05
ՍԴ-ն միավորել է ընտրությունների արդյունքների վերաբերյալ ներկայացված դիմումները․ դրանք կքննվեն նույն նիստի շրջանակներում
21.06.2026 | 21:01
«Քրիստոնեությունը կդառնա Հայաստանի նոր բրենդը»․ Ծառուկյանը՝ The Guardian-ին
21.06.2026 | 20:23
Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասավ նախորդ տարվա ցուցանիշին․ Հայհիդրոմետ
21.06.2026 | 20:00
Մեծ բերքը՝ Եվրոպայի ճամփին, փոքրը՝ աղբամանում․ արտահանման ճգնաժամի ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
21.06.2026 | 19:48
Թրամփը հայտարարել է, որ Քիր Սթարմերը հրաժարական կտա Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնից
21.06.2026 | 19:02
Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին
21.06.2026 | 18:04
Սթարմերը կարող է հունիսի 22-ին հայտարարել իր հրաժարականի մասին․ ԶԼՄ-ներ
21.06.2026 | 17:14
Իրանը ներկայացրել է իր ակնկալիքները ԱՄՆ-ի հետ Շվեյացարիայում կայանալիք բանակցություններից
21.06.2026 | 16:29
Հայաստանի բասկետբոլի կանանց ընտրանին սկսում է պայքարը փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
21.06.2026 | 15:30
Իրանական ԶԼՄ-ները պնդում են, որ Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
21.06.2026 | 14:57
Նուրբ ժպիտով՝ տրոլեյբուսի ղեկին. 23-ամյա Իվետան կարծրատիպեր է կոտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.06.2026 | 14:12
Ղրիմում բենզինի վաճառքն ամբողջությամբ դադարեցվել է
21.06.2026 | 13:46
Ինչո՞ւ է հնարավոր չէ կարկուտը ճշգրիտ կանխատեսել․ պարզաբանում է Լևոն Ազիզյանը
Բոլորը

Լվովում մայիսի 9-ին տեղի է ունեցել ԵՄ երկրների ԱԳ նախարարների հանդիպումը՝ Ուկրաինայի դեմ հանցագործությունների պատճառով Ռուսաստանի համար հատուկ տրիբունալ ստեղծելու վերաբերյալ։ Կոալիցիան քաղաքական հավանություն է տվել հատուկ տրիբունալի ստեղծմանը։ Այս մասին հայտնում է ՌԲԿ Ուկրաինան՝ վկայակոչելով Ուկրաինայի ԱԳՆ-ին, որը հրապարակել է համատեղ հայտարարությունը։

Ուկրաինայի դեմ ագրեսիայի հանցագործության համար հատուկ տրիբունալ ստեղծելու կոալիցիայի անդամ պետությունների արտաքին գործերի նախարարները և այլ ներկայացուցիչներ հաստատել են հատուկ դատարանի ստեղծումը՝ հղում անելով ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի՝ Ուկրաինայի դեմ ագրեսիայի վերաբերյալ բանաձևերին և պետությունների կոալիցիայի 2024 թվականի նոյեմբերի 22-ի Վիեննա-Ռիգայի հայտարարությանը։

Համատեղ հայտարարության մեջ նշվում է, որ կոալիցիան ողջունում է Եվրոպայի խորհրդի շրջանակում Ուկրաինայի դեմ ագրեսիայի հանցագործության համար հատուկ դատարան ստեղծելու նպատակով անհրաժեշտ իրավական փաստաթղթերի նախագծերի վերաբերյալ տեխնիկական աշխատանքների ավարտը։ Վերահաստատվում է հատուկ տրիբունալի կարևորությունն արդարադատության հասնելու գործում՝ պատասխանատվության ենթարկելու նրանց, ովքեր ամենամեծ պատասխանատվությունն են կրում Ուկրաինայի դեմ կատարված այս ծանր միջազգային հանցագործության համար, ընդգծվում է, որ ստեղծվելուց հետո, համաձայն իր կանոնադրության, այն գործունեությունը կիրականացնի միջազգային իրավունքի և մարդու իրավունքների հանդեպ լիակատար հարգանքով։

Կոլալիցիայի ներկայացուցները նաև երախտագիտություն են հայտնել բոլոր նրանց, ովքեր ակտիվորեն մասնակցել են դատարանի ստեղծման համար անհրաժեշտ իրավական փաստաթղթերի նախագծերի նախապատրաստական ​​աշխատանքներին, մասնավորապես, պետությունների կոալիցիայի աշխատանքներին մասնակցած իրավաբանական խորհրդատուներին, ընդգծվել է Եվրոպայի խորհրդի կենտրոնական դերը հատուկ դատարանի ստեղծման գործում և գնահատել Եվրոպական հանձնաժողովի և Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության ներդրումը, ներառյալ՝ իրավական գործիքների վրա նրանց աշխատանքը, վերահաստատվել է շարունակական հանձնառությունը Եվրոպայի խորհրդի շրջանակում հատուկ տրիբունալ ստեղծելու գործընթացին, դրա գործունեության հնարավորինս շուտ մեկնարկին և դրա արդյունավետ գործունեությանն աջակցելուն։

Կոալիցիան կոչ է արել այլ պետություններին և միջազգային կազմակերպություններին միանալ և նպաստել Ռուսաստանի Դաշնության համար հատուկ տրիբունալի գործունեությանը։

Դատարանի պաշտոնականացման հաջորդ քայլը կլինի Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի նիստում Լյուքսեմբուրգում 2025 թվականի մայիսի 13-14-ը։ Հայտարարությունը համաձայնեցվել է ԵՄ արտաքին գործերի  բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասի և ժողովրդավարության, արդարադատության, օրենքի գերակայության և սպառողների պաշտպանության հարցերով ԵՄ հանձնակատար Մայքլ ՄաքԳրաթի ներկայությամբ։

Հավելենք, որ փաստաթուղթը ստորագրվել է Լվովում, ուր Եվրոպայի օրվա համար ժամանել են 35 եվրոպական երկրների պատվիրակություններ։

Ուկրաինայի նախագահի աշխատակազմը դեռևս 2022 թվականի սեպտեմբերին հաղորդել էր՝ Կիևն առաջարկում է, որ G7-ի երկրները և մյուս գործընկեր պետություններն աջակցեն Ռուսաստանին Ուկրաինայի դեմ ագրեսիայի հանցագործության համար պատժելու համար հատուկ միջազգային տրիբունալ ստեղծելու նախաձեռնությանը։

Ավելի ուշ ստեղծվեց կոալիցիա, որը զբաղվում է Ուկրաինայի դեմ ագրեսիայի հանցագործության համար հատուկ տրիբունալի ստեղծմամբ։ Դրան միացել է մոտ 44 երկիր։ Մասնավորապես, դատարանի ստեղծմանն աջակցել են Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը, Եվրոպական խորհրդարանը, ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովը, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովը և առանձին պետություններ։

Ավելի վաղ էլ եվրոպացի պաշտոնյաները հայտարարել էին, որ հատուկ տրիբունալը, որն Արևմուտքի երկրները ցանկանում են ստեղծել Ուկրաինայի դեմ ագրեսիայի հանցագործությունները քննելու համար, չի կարող Վլադիմիր Պուտինի դեմ հեռակա դատաքննություն սկսել, քանի դեռ նա զբաղեցնում է ՌԴ նախագահի պաշտոնը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի