Տնտեսության ոլորտում Նոբելյան մրցանակի են արժանացել ամերիկացի երկու գիտնականներ

Լուրեր

13.10.2026 | 23:30
«Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի նախագահի հետ քննարկվել են փոխգործակցության հարցեր
13.10.2026 | 23:23
Միրզոյանը հանդիպում է ունեցել Կոսովոյի ԱԳ նախարարի հետ
13.10.2026 | 23:09
Ֆուտբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականը՝ Հորդանանում կայացած մրցաշարի հաղթող
13.10.2026 | 22:55
Նոր Արեշի տներից մեկում հրդեհ է բռնկվել
13.10.2026 | 22:38
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.10.2026 | 22:20
ՔՊ վարչության նիստին քննարկվել են ՀՀ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցեր
13.10.2026 | 22:07
Զելենսկին պնդում է, որ «Յանդեքսի» կենտրոններին հարվածներից հետո ռուսական ինտերնետային տրոլներն ավելի քիչ են դարձել․ BBC-ի անդրադարձը
13.10.2026 | 21:54
Ադրբեջանում ֆրանսիական խոշորագույն պաշտպանական ընկերության գործունեությունը հետաքննվում է․ նախկին ղեկավարը խոսել է կոռուպցիայի մասին
13.10.2026 | 21:39
Գորիսի որոշ հասցեներում, Լոռու մարզի Շնող բնակավայրում գազանջատումներ կլինեն
13.10.2026 | 21:27
Արևելյան գործընկերության ապագան կարող է պայմանավորված լինել հենց դրա՝ զարգանալու և փոփոխվող իրողություններին հարմարվելու կարողությամբ. Միրզոյան
13.10.2026 | 21:17
Թալիբները դադարեցրել են BBC-ի ռադիոհեռարձակումը Աֆղանստանում
13.10.2026 | 21:02
Միրզոյանը և Իրաքի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել
13.10.2026 | 21:00
Մարզերից եկող ավտոմեքենան կթողնեն Երևանի մուտքի մոտ, կշարունակեն ավտոբուսով․ Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 20:53
Անընդունելի է միջամտել ներքին գործերին․ Ադրբեջանի Մեջլիսը՝ Էրդողանի կուսակցությանը
13.10.2026 | 20:44
Ծանրորդ Սեյրան Խուդանյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱ
Բոլորը

Նոբելյան հանձնաժողովը հրապարակել է տնտեսության ոլորտում մրցանակի արժանացած գիտնականների անունները. 2018 թվականին մրցանակը շնորհվել է երկու ամերիկացիների՝ Յեյլի համալսարանից Ուիլյամ Նորդհաուսին և Նյու Յորքի Stern School of Business-ից Փոլ Ռոմերին:

«Վեդոմոստի»-ի հաղորդմամբ՝ այս մասին Ստոքհոլմում հայտնել է Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիան:

Նորդհաուսը մրցանակին արժանացել է «երկարաժամկետ մակրոտնտեսական վերլուծությունում կլիմայի փոփոխության ինտեգրման հետազոտության համար», Ռոմերը՝ «երկարաժամկետ մակրոտնտեսական վերլուծությունում տեխնոլոգիական ինովացիաների ինտեգրման հետազոտության համար»:

Ուիլյամ Նորդհաուսն ու Փոլ Ռոմերը մրցանակն ու 1 մլն դոլարի չափով պարգևը կստանան հոկտեմբերի 10-ին Ստոքհոլմում: Նույն օրը տեղի կունենա նաև մյուս ոլորտներում մրցանակի արժանացածների պարգևատրումը:

Բացառություն է միայն Խաղաղության Նոբելյան մրցանակը, որը, Ալֆրեդ Նոբելի կամքով, հանձնում են Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում:

Հիշեցնենք, որ 2018 թվականին Խաղաղության Նոբելյան մրցանակի են արժանացել վիրաբույժ Դենիս Մուկվեգեն և իրավապաշտպան Նադյա Մուրադը: