Ուկրաինայի Գերագույն ռադան վավերացրել է ԱՄՆ-ի հետ հանածոների շուրջ համաձայնագիրը

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ուկրաինայի Գերագույն ռադան վավերացրել է Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև վերջերս ստորագրված հանածոների վերաբերյալ համաձայնագիրը։ 338 պատգամավոր «կողմ» է քվեարկել, գրում է ՌԲԿ Ուկրաինան։

Դեմ կամ ձեռնպահ քվեարկողներ չեն եղել, ինը պատգամավոր չի չմասնակցել քվեարկությանը։

Միջկառավարական համաձայնագրի վավերացումը թույլ կտա ստեղծել ներդրումային հիմնադրամ։ Ուկրաինայի էկոնոմիկայի և առևտրի փոխնախարար Տարաս Կաչկան հայտնել է,  որ կան երկու լրացուցիչ տեխնիկական համաձայնագրեր, որոնք կողմերը կստորագրեն ավելի ուշ։ Ուկրաինայի առաջին փոխվարչապետ, էկոնոմիկայի նախարար Յուլիա Սվիրիդենկոն հայտնել է, որ մնացած համաձայնագրերը կլինեն առևտրային բնույթի և  կառավարության կողմից ստորագրելու անհրաժեշտություն չի լինի։ Ուկրաինական կողմից ստորագրող կողմը կլինի Պետական-մասնավոր գործընկերության (ՊՄԳ) աջակցության գործակալությունը, ԱՄՆ-ից՝ Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիան (DFC):

Փաստաթղթերն այժմ վերջնական մշակման փուլում են։

Հիշեցնենք, որ ապրիլի 30-ի լույս մայիսի 1-ի գիշերը Ուկրաինան և Միացյալ Նահանգները ստորագրել էին ամերիկա-ուկրաինական ներդրումային վերականգնման հիմնադրամ ստեղծելու մասին փաստաթուղթը կողմերի հավասար մասնակցությամբ, որը ամերիկացի ներդրողներին կտա Ուկրաինայի բնական պաշարների զարգացման առաջնահերթ հասանելիություն և դրանց արտահանումից եկամուտ ստանալու իրավունք։

Թարգմանությունը` Էմմա Չոբանյանի