ԱՄՆ-ը և Ուկրաինան ստորագրել են օգտակար հանածոների վերաբերյալ համաձայնագիրը. ինչ է այն նախատեսում

Լուրեր

17.07.2026 | 10:03
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 17-ի դրությամբ
17.07.2026 | 09:48
Նավթի գներն աճել են
17.07.2026 | 09:33
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
16.07.2026 | 23:29
Հետաքննությունը պարզել է, որ Ալիևի թոռներն անօրինական կերպով օգտագործում են պաշտոնական լիմուզիններն և անվտանգության մեքենաները
16.07.2026 | 23:16
Պետական անտառներում հրդեհային անվտանգության վերահսկողությունը վերապահվել է էկոպարեկային ծառայությանը
16.07.2026 | 23:00
Հայաստանի ազգային գրադարանում բացվել է իրանական գրականության անկյուն
16.07.2026 | 22:49
Վահե Գևորգյանը` Արսեն Բեգլարյանին 11-մետրանոց հարված վստահելու ու «Ելիմայի» նկատմամբ էմոցիոնալ հաղթանակի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.07.2026 | 22:33
Երևանի պարեկները գիշերային ծառայության ժամանակ թմրանյութ պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել
16.07.2026 | 22:24
էլեկտրամատակարարման անջատումներ Երևանում ու մարզերում
16.07.2026 | 22:12
Ռռուս 6 միլիարդատերերի զբոսանավերը՝ Թուրքիայի ափերի մոտ․ այնտեղ է նաև Պուտինի հետ կապվող «Վիկտորիա»-ն
16.07.2026 | 21:58
ԿԼ. «Ալաշկերտը» վերջին վայրկյաններին փրկվեց պարտությունից ու հաղթեց հետխաղային 11-մետրանոցներով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.07.2026 | 21:50
Կոնֆերենցիաների լիգա․ «Փյունիկը» դարձյալ հաղթեց «Մարսաշլոկին» ու դուրս եկավ որակավորման 2-րդ փուլ
16.07.2026 | 21:39
Թուրքիան հայտարարում է C-400 համակարգի ուղղությամբ աշխատանքները շարունակելու մասին՝ հնարավոր վաճառքի լուրերի ֆոնին
16.07.2026 | 21:30
VK, Max, Odnoklassniki և Дзен հավելվածները հեռացվել են Google Play-ից
16.07.2026 | 21:21
Քննարկվել են ֆրանսիական շուկա Carrefour ցանցի միջոցով հայկական արտադրանքի իրացման հնարավորությունները
Բոլորը

ԱՄՆ-ը և Ուկրաինան համաձայնագիր են ստորագրել օգտակար հանածոների համատեղ արդյունահանման և Ուկրաինայի վերականգնման համար ներդրումային հիմնադրամի ստեղծման մասին, հայտնում է ԱՄՆ Ֆինանսների նախարարությունը։

«Ապրիլի 30-ին Միացյալ Նահանգները և Ուկրաինան ստորագրել են համաձայնագիր՝ Միացյալ Նահանգներ-Ուկրաինա վերակառուցման ներդրումային հիմնադրամ ստեղծելու մասին։ Այս տնտեսական գործընկերությունը հնարավորություն է տալիս երկու երկրներին համագործակցել և միասին ներդրումներ կատարել՝ ապահովելու, որ մեր փոխադարձ ակտիվները, տաղանդներն ու կարողությունները կարողանան արագացնել Ուկրաինայի տնտեսական վերականգնումը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ղեկավարությամբ, Ֆինանսների նախարարությունը և Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիան (DFC) կաշխատեն Ուկրաինայի կառավարության հետ՝ ծրագրի կառավարումն ավարտին հասցնելու և այս կարևոր գործընկերությունն առաջ մղելու համար։

ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը նշել է, որ այս համաձայնագիրը հստակ ազդանշան է տալիս Ռուսաստանին, որ Թրամփի վարչակազմը հանձնառու է խաղաղության գործընթացին, որը երկարաժամկետ հեռանկարում կենտրոնացած է ազատ, ինքնիշխան և բարգավաճ Ուկրաինայի վրա։

«Նախագահ Թրամփը պատկերացնում էր, որ ամերիկացի և ուկրաինացի ժողովուրդների միջև այս գործընկերությունը ցույց կտա երկու կողմերի հանձնառությունը Ուկրաինայում երկարատև խաղաղությանն ու բարգավաճմանը։ Ոչ մի պետության կամ անհատի, որը ֆինանսավորել է ռուսական ռազմական մեքենան, թույլ չի տրվի օգտվել Ուկրաինայի վերակառուցումից»,- հավելել է Բեսենթը։

Ուկրաինայի առաջին փոխվարչապետ, էկոնոմիկայի նախարար Յուլիա Սվիրիդենկոն նույնպես մեկնաբանել է համաձայնագրի կնքումը ու ներկայացրել, թե այն ինչ է իրենից ենթադրում։

«Միացյալ Նահանգների հետ միասին մենք կստեղծենք Ուկրաինայի վերականգնման ներդրումային հիմնադրամ, որը մեր երկիր կներգրավի համաշխարհային ներդրումներ»,- նշել է պաշտոնյան ֆեյսբուքյան հրապարակման մեջ։

Նա նաև ներկայացրել է  համաձայնագրի հիմնական դրույթները։

Լիարժեք սեփականության և վերահսկողության իրավունքը մնում է Ուկրաինային – Ուկրանաիան տարածքում և տարածքային ջրերում գտնվող բոլոր ռեսուրսները պատկանում են Ուկրաինային։ Ուկրաինական պետությունն է որոշում, թե որտեղ և ինչ արդյունահանել։ Ընդերքը մնում է Ուկրաինայի սեփականության ներքո․ սա նախատեսված է համաձայնագրով։

Հավասար գործընկերություն – Հիմնադրամը ստեղծվում է 50/50 հարաբերակցությամբ։ Կիևն այս Հիմնադրամը կառավարելու է Միացյալ Նահանգների հետ համատեղ։ Կողմերից ոչ մեկը չի հաղթի, և սա կարտացոլի Ուկրաինայի ու Միացյալ Նահանգների միջև հավասար գործընկերությունը։

Ազգային ունեցվածքը պաշտպանված է – Համաձայնագիրը չի նախատեսում փոփոխություններ մասնավորեցման գործընթացներում կամ պետական ​​ընկերությունների կառավարման մեջ, դրանք կշարունակեն պատկանել Ուկրաինային։ «Ուկրնաֆթ»-ի և «Էներգոատոմ»-ի նման ընկերությունները մնում են պետական ​​սեփականության ներքո։

Ոչ մի պարտք – Համաձայնագրում որևէ հիշատակում չկա Ուկրաինայի՝ Միացյալ Նահանգների նկատմամբ ունեցած որևէ պարտքային պարտավորությունների մասին։ Համաձայնագրի իրականացումը թույլ կտա երկու երկրներին հավասար համագործակցության և ներդրումների միջոցով մեծացնել իրենց տնտեսական ներուժը։

Համաձայնագիրը համապատասխանում է Սահմանադրությանը և չի փոխում եվրաինտեգրման կուրսը – Փաստաթուղթը համապատասխանում է Ուկրաինայի ազգային օրենսդրությանը և չի հակասում Ուկրաինայի միջազգային պարտավորություններին։ Կարևոր է, որ համաձայնագիրն ազդանշան լինի մյուս համաշխարհային խաղացողներին, որ հուսալի է Ուկրաինայի հետ համագործակցել երկարաժամկետ՝ տասնամյակներ շարունակ։

Հիմնադրամը կհամալրվի բացառապես նոր լիցենզիաներից ստացված եկամուտներով – Խոսքը կարևորագույն նյութերի և նավթի ու գազի ոլորտում նախագծերի նոր լիցենզիաների 50%-ի մասին է, որոնք կանցնեն բյուջե Հիմնադրամի ստեղծումից հետո։ Արդեն մեկնարկած կամ բյուջեով նախատեսված նախագծերից ստացված եկամուտները չեն ներառվում Հիմնադրամում։

Հիմնադրամի գործունեությունը պահանջում է միայն բյուջետային օրենսդրության փոփոխություններ։ Համաձայնագիրը պետք է վավերացվի Գերագույն ռադայի կողմից։

ԱՄՆ-ը կօգնի ներգրավել լրացուցիչ ներդրումներ և տեխնոլոգիաներ – Հիմնադրամը ֆինանսավորվում է ԱՄՆ կառավարության կողմից՝ DFC գործակալության միջոցով, որը կօգնի ներգրավել ներդրումներ և տեխնոլոգիաներ ինչպես ԱՄՆ-ում, այնպես էլ ԵՄ-ում և այլ երկրներում գործող հիմնադրամներից ու ընկերություններից։ Հիմնադրամի եկամուտներն ու ներդրումները չեն հարկվում ո՛չ ԱՄՆ-ում, ո՛չ Ուկրաինայում՝ հնարավորինս մեծ արդյունքներ ապահովելու համար։

Սվիրիդենկոն նաև խոսել է այն մասին, թե ինչպես է աշխատելու Հիմնադրամը։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը ներդրում է կատարում Հիմնադրամում, և բացի հենց այդ միջոցներից՝ «կարող է նոր օգնություն տրամադրել, օրինակ՝ Ուկրաինայի համար հակաօդային պաշտպանության համակարգեր»։

Հիմնադրամը ներդրումներ է կատարում հանքարդյունաբերության և նավթի ու գազի նախագծերում, ինչպես նաև դրանց հետ կապված ենթակառուցվածքներում կամ վերամշակման ոլորտներում։ Ուկրաինան և Միացյալ Նահանգները համատեղ կորոշեն այն կոնկրետ ներդրումային նախագծերը, որոնց կուղղվեն միջոցները։

Հիշեցնենք, որ Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը նախօրեին հայտարարել էր, որ համաձայնագիրը կստորագրվի առաջիկա օրերին։

Ավելի վաղ Ուկրաինան և Միացյալ Նահանգները ստորագրել էին օգտակար հանածոների վերաբերյալ համաձայնագիր ստորագրելու մտադրության շուրջ հուշագիրը։

Ուկրաինան և ԱՄՆ-ը պատրաստվում էին փետրվարի վերջին կնքել համաձայնագիրը, սակայն գործարքը չեղյալ էր հայտարարվել Սպիտակ տանը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և փոխնախագահ Ջեյ Դի Վենսի միջև հրապարակային վեճից հետո։ Մարտի վերջին հայտնի էր դարձել, որ Միացյալ Նահանգները պատրաստել է ընդերքի մասին համաձայնագրի նոր տարբերակ։ Փաստաթղթի այս տարբերակում արդեն խոսքը  Ուկրաինայի բոլոր օգտակար պաշարներին հասանելիության մասին է։ Ուկրաինայի իշխանությունները հայտարարել էին, որ սա տարբերակներից միայն մեկն է, և որ համաձայնագրի շուրջ քննարկումները շարունակվում են։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի