Կրեմլը կոչ է արել ըմբռնումով մոտենալ Մոսկվայում մայիսի 9-ի տոնակատարությունների հետ կապված ինտերնետի սահմանափակումներին

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Կրեմլը կոչ է անում ըմբռնումով մոտենալ Մոսկվայում բջջային ինտերնետի աշխատանքի սահմանափակումներին՝ կապված Հաղթանակի 80-ամյակին նվիրված առաջիկա միջոցառումների հետ։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է Ինտերֆաքսը։

«Այդ բոլոր օրերին, երբ այստեղ կլինեն տոնակատարությունների հյուրերը, այսինքն՝ մինչև մայիսի 10-ը ներառյալ, հավանաբար, մենք պետք է պատրաստ լինենք բջջային ինտերնետի նման ժամանակավոր սահմանափակումներին։ Մենք պետք է հաշվի առնենք վտանգավոր հարևանությունը, որը մենք ունենք»,- ասել է Պեսկովը։

Պատասխանելով սահմանափակումների վերացման ժամկետների վերաբերյալ հարցին՝ ՌԴ  նախագահի մամուլի քարտուղարը ասել է․ «Դա կարվի անհրաժեշտության դեպքում»։

Ըստ Կրեմլի ներկայացուցչի՝ անջատումների հետ կապված «համապատասխան բացատրություններն արդեն տրվել են»։

«Մենք բոլորս՝ որպես մոսկվացիներ, իհարկե, ցանկանում ենք, որ փառահեղ Հաղթանակի օրը նշվի պատշաճ մակարդակով, որպեսզի բոլոր միջոցառումները տեղի ունենան այնպես, ինչպես նախատեսել էին կազմակերպիչները»,- Պեսկովը։

Ավելի վաղ ՌԴ կառավարության մամուլի ծառայությունը լրագրողներին հայտնել էր, որ Մոսկվայում մայիսի 7-ից 9-ը հնարավոր են սահմանափակումներ՝ կապված Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի 80-ամյակի տոնակատարության միջոցառումների հետ։ Մասնավորապես, բջջային ինտերնետի աշխատանքը կարող է սահմանափակվել։

Հավելենք, որ Մոսկվայում և Մերձմոսկովյան շրջանում մայիսի 5-ից ի վեր խափանումներ են տեղի ունենում բջջային օպերատորների աշխատանքում։ Մայիսի 7-ին Մոսկվայի Կարմիր հրապարակում շքերթի գլխավոր փորձի ֆոնին՝ վճարային համակարգերը, բանկային, տաքսի ծառայությունների և առաքման ծառայությունների հավելվածները սկսել են աշխատել ընդհատումներով։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի