1500 տոննա ծիրանը փչացել է. կարկուտի հետևանքները` Աբովյան գյուղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Երեկ՝ մայիսի 5-ին տեղացած կարկուտը վնասներ է հասցրել Արարատի մարզի Աբովյան գյուղի այգիներին։ Կարկուտի առաջացրած հետևանքների մասին Factor TV-ի հետ զրույցում պատմում են այգետերերը։ Բնակիչներից մեկի խոսքով՝ շուրջ 1500 տոննա ծիրան է փչացել։ 

Աբովյան գյուղի բնակիչ Հենդո Կարապետյանն ասում է՝ երկու հեկտար այգուց 50-60 տոննա բերքի սպասելիք է ունեցել, սակայն երեկվա տեղացած կարկուտն ամբողջ բերքը փչացրել է։ 

«Ծառի վրա մնացած ծիրանը իրացման ենթակա չէ, ծառի վրա մնալու և նեխելու է»,- ասում է այգետերը։

Բնակիչները դժգոհում են տարածքի կարկտակայանների աշխատանքից։ Խաչիկ Մկրտչյանի խոսքով՝ գյուղի սկզբնամասում գտնվող միակ կարկտակայանը երեք անգամ է կրակել, այն էլ՝ կարկուտից առաջ, ընթացքում այն չի աշխատել։

«Գյուղացիներին խաբում են վերադաս մարմինները, ասում են՝ կարկուտը լցվել ա կարկտակայանի մեջ, չի աշխատել։ Եթե գիտեք տենց կայան է, ուրիշը դրեք, որ աշխատի»,- նշում է գյուղատնտեսը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան