Լրագրողի ակցան Անդրանիկ Քոչարյանի դեմ. ՈՒՂԻՂ
Հասարակություն
06.05.2025 | 11:59Լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանը խորհրդարանում ակցիա է իրականացնում ընդդեմ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի։
Հիշեցնենք, որ Անդրանիկ Քոչարյանի մասնակցությամբ միջադեպ էր տեղի ունեցել մարտի 20-ին, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ: Անդրանիկ Քոչարյանը կոշտ տոնով պահանջել էր լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանին հեռանալ իր կողքից, հայտարարել, որ նա իրեն խանգարում է, սպառնացել է չհեռանալու դեպքում հարցազրույց չտալ նաև այլ լրագրողների, իսկ վերջում ասել՝ «շրթունքներդ մա՛քրի»:
Ավելի ուշ Անդրանիկ Քոչարյանը հայտարարել էր, որ չի պատրաստվում ներողություն խնդրել, որ իր ասածի մեջ վիրավորական ոչինչ չի տեսնում, և որ ինքը պարզապես հղում է արել Բագրատ Սրբազանին: