Բաքվում շինծու գործերով նիստում Մարտունիի ազատագրման հետ կապված տեսանյութ է ցուցադրվել՝ Սերժ Սարգսյանի, Մովսես Հակոբյանի, Դավիթ Իշխանյանի մասնակցությամբ

Լուրեր

08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.09.2026 | 22:48
Զելենսկին հայտնել է սեպտեմբերի վերջին Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի ու Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հնարավոր բանակցությունների մասին
08.09.2026 | 22:34
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
08.09.2026 | 22:18
Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և ևս 10 երկիր արգելել են Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերից ապրանքների ներմուծումը
08.09.2026 | 21:50
Գագիկ Խաչատրյանի միլիարդները մի բանակի ունեցվածք է․ ՀՀ-ի դեմ մեծ հանցագործություն է տեղի ունեցել․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 21:37
ԱՄՆ-ի ու Կանադայի առևտրային բախման ֆոնին ուժի մեջ են մտել կանադական կողմի պատասխան մաքսատուրքերը
08.09.2026 | 21:22
ՊՆ ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանն անցկացրել է ստուգատես
08.09.2026 | 21:05
Բաքվի դատարանը ադրբեջանցի հայտնի իրավապաշտպանին դատապարտել է 13 տարվա ազատազրկման
08.09.2026 | 20:50
Տիգրան Մեծի պողոտայում մեկնարկելու է միջին նորոգումը. որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն
08.09.2026 | 20:33
ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատարը Բաքվում է․ քննարկվել են TRIPP-ի իրականացման հարցեր
08.09.2026 | 20:17
Պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու. Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է Ալեն Սիմոնյանին
08.09.2026 | 20:02
Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվել է 3, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով
08.09.2026 | 20:00
Երկու երկնաքեր՝ «Հայփոստ»-ի շենքի տեղում․ Factor TV-ին հասանելի է դարձել նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Բաքվի զինվորական դատարանում այսօր ընթացող Արցախի ղեկավարների և այլ պաշտոնյաների նկատմամբ հարուցված շինծու գործերով դատական նիստում, ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ, ցուցադրվել են տեսանյութեր՝ կապված, իբր, «1992 թվականին Հայաստանի զինված ուժերի կողմից Լաչինի շրջանի օկուպացիայի հետ»։

Դատավարությանը նաև հետազոտվել է, իբր, «Մարտունու շրջանի օկուպացիայի վերաբերյալ տեսանյութ»։ Հաղորդվում է, թե 1993 թվականի ապրիլին հայերի կողմից նկարահանված տեսանյութում Մարտունիում զինծառայողներ են երևում, այդ թվում՝ Մոնթե Մելքոնյանը, Մովսես Հակոբյանը։ նրանց հետ՝ ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը և Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը։ Տեսանյութում Մոնթե Մելքոնյանը հաշվետվություն է ներկայացնում Սերժ Սարգսյանին, որը, իբր, ասում է. «Մենք հիմա չենք խոսում հրադադարի մասին։ Մենք խոսում ենք հարձակողական գործողությունների և նոր տարածքների գրավման մասին»։

Տեսանյութում նաև երևում է տարածքի զննում, որտեղ Սերժ Սարգսյանը զրուցում է Դավիթ Իշխանյանի հետ։

Դատական ​​նիստում ներկայացված տեսանյութի հիման վրա պետական ​​մեղադրողները հարցեր են ուղղել Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանին։ Ըստ ադրբեջանական կողմի տեղեկատվության՝ Իշխանյանը հաստատել է տեսանյութի նկարահանման փաստը և նշել, որ հիշում է Սերժ Սարգսյանի այցի նպատակը։

Դատական նիստը շարունակվում է, այսպես կոչված, «տուժողների հարցաքննությամբ»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի