Բելառուսի վարչապետը պաշտոնական այցով ժամանել է Բաքու․ նա նաև Արցախում կլինի

Լուրեր

23.10.2026 | 23:15
«Մանկական Եվրատեսիլ»-ի քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշեր
23.10.2026 | 23:00
ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին
23.10.2026 | 22:44
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
23.10.2026 | 22:28
Նեթանյահուն հրահանգել է շրջափակել Հորդանան գետի օկուպացված Արևմտյան ափը
23.10.2026 | 22:13
Հոկտեմբերի 26-ին Երևանի և 4 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.10.2026 | 21:58
Պաշտպանության փոխնախարարն այցելել է մի շարք զորամասեր
23.10.2026 | 21:42
Բուլղարիայում լրագրողը հոսպիտալացվել է խորհրդարանի նախագահի անվտանգության աշխատակիցների հետ բախումից հետո
23.10.2026 | 21:27
Հրապարակվել է ուսուցիչների կամավոր ատեստավորման ժամանակացույցը
23.10.2026 | 21:13
Անհրաժեշտ է Թուրքիայի պաշտպանական փորձը՝ կանադացիներին պաշտպանելու համար․Կանադան ու Թուրքիան դառնում են ռազմավարական գործընկերներ
23.10.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Ամուլսարը շահագործվեց․ բնապահպանական աղե՞տ, թե՞ անվտանգ հանքարդյունաբերություն և զարգացում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 20:53
«Freedom Arena» նորակառույց մարզադաշտում առաջին անգամ կայացավ Հայաստանի առաջնության հանդիպում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 20:44
Բաթումում տեղի է ունեցել Վրաստանի ու Կենտրոնական Ասիայի երկրների ԱԳ նախարարների հանդիպումը
23.10.2026 | 20:30
Ինչ տեսք ունի Մանվել Գրիգորյանի բռնագանձվող առանձնատունը. 9 անշարժ, 6 շարժական գույք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 20:24
Երկարամյա համայնքապետեր, քրեական գործեր ու նոր թեկնածուներ․  ՏԻՄ ընտրությունների քարտեզը Արարատի և Արագածոտնի մարզերում
23.10.2026 | 20:13
Ինչպես եղավ, որ ընտրացուցակներում ընտրողների թիվը պակասեց
Բոլորը

Բելառուսի  վարչապետ Ալեքսանդր Տուրչինը պաշտոնական այցով ժամանել է Ադրբեջան։ Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Բաքվի Հեյդար Ալիևի անվան միջազգային օդանավակայանում նրան դիմավորել են Ադրբեջանի փոխվարչապետ Սամիր Շարիֆովը, փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը և այլ պաշտոնատար անձինք։

Արդեն մեկնարկել է Բելառուս վարչապետի և Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի հանդիպումը։ Երկու երկների վարչապետները պատրաստվում են նաև մեկնել հայաթափված Արցախ, մասնավորապես, Վարանդայում «վերականգնված օբյեկտների զննում», ինչպես նաև Աղդամի արդյունաբերական պարկ, որին MAZ-5907S2-012 կոմունալ ծառայության  մեքենա կնվիրաբերվի։

«Վաղը մենք կայցելենք նաև Աղդամի շրջանի Գիզըլ Քենգերլի գյուղը, որտեղ նախատեսվում է կառուցել ագրոքաղաք»,- հանդիպմանը հայտարարել է Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը։

Տուրչինն էլ ասել է, որ բելառուսական ընկերությունները կարող են մասնակցել Արցախի տարածքների վերականգնմանը։

«Մենք զբաղվել ենք տարածքների վերականգնմամբ, և այսօր պատրաստ ենք միասին մտածել ու առաջարկել այդ խնդիրների համապարփակ լուծում»,- նշել է նա։

Սպասվում է, որ այցի ընթացում Տուրչինը հանդիպելու է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, նաև բելառուսա-ադրբեջանական գործարար ֆորումին, որի ավարտին նախատեսվում է մի շարք պայմանագրերի ստորագրում։

Հիշեցնենք, որ անցյալ տարվա մայիսին էլ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ուղեկցությամբ այցելել էր ԼՂ տարածքներ, այդ թվում՝ էթնիկ զտման ենթարկված հայկական Շուշի։ Նա քաղաքին բելառուսական տրակտորային տեխնիկա էր նվիրել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի