Սոբյանինը հայտարարել է Մոսկվա թռչող չորս ԱԹՍ-ի խոցման մասին

Լուրեր

09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է մայիսի լույս 5-ի գիշերը Պոդոլսկի շրջանում Մոսկվայի ուղղությամբ թռչող չորս անօդաչուի խոցման մասին։ Նա նշել է, որ զոհեր և վիրավորներ չկան, գրում է Current time-ը։

Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունն էլ հայտնել է, որ Մոսկվայի մարզի վրայով ոչ ուշ, քան ժամը 2:30-ին, որսացել է չորս անօդաչու թռչող սարք։ Բացի այդ, Ռուսաստանի ռազմական գերատեսչության տվյալներով՝ 17 անօդաչու թռչող սարք է խոցվել Բրյանսկի մարզի վրայով, ևս հինգը՝ Կալուգայի մարզի վրայով։

Անօդաչու թռչող սարքերի հարձակման ժամանակ Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում մտցվել են ինքնաթիռների մուտքի և ելքի ժամանակավոր սահմանափակումներ, հայտնել է Ռոսավիացիան։ Մեկ ժամ անց սահմանափակումները վերացվել են։

Ականատեսները հրապարակել են տեսանյութեր, որոնցում, ենթադրաբար, լսվում են Պոդոլսկում ՀՕՊ համակարգերի ձայները։

Պոդոլսկը, ինչպես երևում է Մոսկվայի և Մոսկվայի մարզի ՀՕՊ համակարգերի ինտերակտիվ քարտեզից, երեք կողմից շրջապատված է «Պանցիր» զենիթահրթիռային  համակարգերով․ դրանցից մեկը տեղադրված է Պոդոլսկի հարավային շրջանցիկ ճանապարհի աշտարակի վրա, մյուսը՝ Ժդանովո գյուղի մոտ, երրորդը՝ քաղաքից արևմուտք գտնվող Արմազովո գյուղի տարածքում։

Ուկրաինան դեռևս չի մեկնաբանել անօդաչու թռչող սարքերի գրոհի մասին լուրերը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի