Ավելի ազատ, քան ԱՄՆ-ում, բայց բևեռացված․ ինչ խնդիրներ ունի մամուլը ՀՀ-ում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.08.2026 | 22:36
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.08.2026 | 22:19
Էրդողանը նախազգուշացրել է՝ «ահաբեկչությունից շահույթ ստացողները» դատապարտված են ձախողման
25.08.2026 | 22:06
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
25.08.2026 | 21:53
Սեպտեմբերի 1-ից դպրոցների հարակից տարածքներում ոստիկանությունը կանցկացնի ուժեղացված ծառայություն
25.08.2026 | 21:34
ՀՀ նախագահն այցելել է ՊԵԿ և քննարկել հարկային համակարգի բարեփոխումները
25.08.2026 | 21:20
Հայաստանը չի խոչընդոտի մոբիլիզացիայից խուսափող ռուսաստանցիների մուտքը երկիր․ Ալեն Սիմոնյան
25.08.2026 | 21:17
ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթկլիֆը ժամանել է Մոսկվա․ ԶԼՄ-ներ
25.08.2026 | 21:08
Հայաստանի հետ առևտրի կրճատումը ցնցումներ չի առաջացնի Ռուսաստանի և ԵՏՄ-ի համար․ ՌԴ ԱԳՆ
25.08.2026 | 21:00
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արագածոտնի մարզերում
25.08.2026 | 20:47
Ալիևներն ընդլայնում են ընտանեկան բիզնեսները․ Ադրբեջանի նախագահի՝ Ուզբեկստան այցի հետ հետքերով
25.08.2026 | 20:31
Ծանրորդ Ակսաննա Թորոսյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 7-րդ տեղը
25.08.2026 | 20:13
Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցը կքննեն բժշկական հետազոտություններից հետո
25.08.2026 | 20:00
«Թուրքական ռազմաբազա Գյումրիո՞ւմ»․ կեղծ տեսանյութի տարածման հետքերով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 19:59
Պայմանագրային զինծառայող է մահացել, ըստ ՊՆ-ի՝ դեպքը տեղի է ունեցել ոչ զորամասում
25.08.2026 | 19:44
Ադրբեջանը կուլիսներում աշխատում է Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը մեղմելու ուղղությամբ․ իսրայելական աղբյուրներ
Բոլորը

Հայաստանն առաջընթաց է գրանցել Մամուլի ազատության համաշխարհային ինդեքսում․ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության հրապարակած ինդեքսում Հայաստանը 9 հորիզոնականով բարելավել է նախորդ տարվա ցուցանիշը։ 180 երկրների շարքում Հայաստանը 34-րդն է՝ 73,96 միավորով։ Չնայած արձանագրված բարելավմանը՝ միջազգային կազմակերպությունը նաև մի շարք խնդիրներ է մատնանշում։

«Լրատվամիջոցները մնում են բևեռացված, երկիրը բախվում է աննախադեպ մակարդակի ապատեղեկատվության և ատելության խոսքի, պետական ​​տեղեկատվությանը հասանելիությունը սահմանափակվում է կառավարության կողմից: Լրատվամիջոցների մեծ մասը վերահսկվում է քաղաքական ուժերին մոտ կանգնած անձանց կամ աջակցվում է ազդեցիկ հասարակական գործիչների կողմից: Միաժամանակ, պետական ​​լրատվամիջոցները խուսափում են կառավարությանը որևէ քննադատությունից»,- ասվում է զեկույցում։

Ոլորտի մասնագետներն ուշադրություն են հրավիրում այն հանգամանքի վրա, որ կազմակերպության կողմից արձանագրված խնդիրները նոր չէ, որ ծագել են։

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունն արձանագրում է՝ Հայաստանում շատ լրատվամիջոցներ մոտ են 2018 թվականից հետո իշխանության եկած քաղաքական առաջնորդներին, մինչդեռ մյուսները հավատարիմ են մնում նախկին օլիգարխներին: Միայն մի քանի լրատվամիջոցներ են անկախ: Հատկապես զգայուն են երկու քաղաքական թեմաներ՝ Ադրբեջանի հետ ընթացող բանակցությունները և Հայաստանի ու Ռուսաստանի միջև ավելի ու ավելի լարված հարաբերությունները։

Այնինչ, իշխանությունն այնքան էլ համաձայն չէ հնչող քննադատությունների հետ։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը նշում է՝ արձանագրված բարելավումը ձեռքբերում է։

Այնուամենայնիվ, վերջին շրջանում, հատկապես, իշխող ուժի պատգամավորները հաճախակի են թիրախավորում լրագրողներին։ Անդրանիկ Քոչարյանի մասնակցությամբ վերջին միջադեպից հետո արդյո՞ք ԱԺ օթյակում լրագրողների խաղաղ ակցիան բռնի ուժով տապալվեց իշխանության հրահանգով։

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության զեկույցում հերթական անգամ մատնանշվում է ՀՀ-ում գործող սակավաթիվ անկախ լրատվամիջոցների կարևորությունը․ «2018 թվականի «Թավշյա հեղափոխությունից» հետո ի հայտ են եկել բազմաթիվ նոր լրատվամիջոցներ, իսկ անկախ լրատվական կայքերն, ինչպիսիք են Civilnet.am-ը, hetq.am-ը, Factor.am-ը և Azatutyun.am-ը, ծաղկում են և կատարում են անկախ վերահսկողի դեր, որը կարևոր է ժողովրդավարության համար։ Այնուամենայնիվ, հեռարձակվող և տպագիր լրատվամիջոցների մեծ մասը, որոնք կապված են խոշոր քաղաքական և առևտրային շահերի հետ, շարունակում են ճնշման ենթարկվել իրենց խմբագրական քաղաքականության հետ կապված»։

ԽԱՊԿ նախագահը դրական արձանագրումների հետ համաձայն է։

Հայաստանը, ըստ զեկույցի, տարածաշրջանում առաջինն է։ Վրաստանը նախորդ տարվա համեմատ նահանջել է 11 հորիզոնականով և զբաղեցնում է 114-րդ տեղը, Ադրբեջանը 167-րդ տեղում է, Թուրքիան՝ 159-րդն է, Իրանը՝ 176-րդ հորիզոնականով նույն տեղում է մնացել։

Արդյո՞ք սա բարելավում է ՀՀ-ի համար, դժվար է ասել, այնուամենայնիվ, վաղը՝ Մամուլի ազատության օրը, հերթական անգամ ուղերձներ և կոչեր կհնչեն նաև այն անձանց կողմից, որոնք հաճախ խախտում են լրագրողի և լրատվամիջոցի իրավունքները։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան