Մշտապես տագնապում եմ, որ հատուկ սրացման դեպքում մի տեղից մի ինչ-որ կրակոց լինի․ Հրանուշ Խառատյան

Լուրեր

16.11.2024 | 19:27
Հյուսիսային պողոտայում սրճարաններից մեկում բռնկված հրդեհի հետևանքով քաղաքացին դեմքի շրջանում ստացել է այրվածքներ
16.11.2024 | 19:00
Հումորը Հայաստանում դարձել է կոպիտ և գռեհիկ, քաղաքական հումորը` վիրավորական. Ռուբեն Բաբայան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2024 | 18:50
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Դոնալդ Թրամփի հետ․ հայտնի է՝ ինչ հարցեր են քննարկվել
16.11.2024 | 18:40
Քրիստինա Քվինն ու ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները հայ ընկերների հետ նշել են ԱՄՆ ծովահետևակային կորպուսի 249-րդ տարեդարձը
16.11.2024 | 18:19
ԵՊՀ-ի բակից մեկնարկել է «Համախմբենք ուժերը՝ կանխենք կոռուպցիան» համապետական արշավը
16.11.2024 | 17:58
Զելենսկին մտադիր է Ուկրաինայի շուրջ հարցերը քննարկել անձամբ Դոնալդ Թրամփի, այլ ոչ թե նրա թիմի հետ
16.11.2024 | 17:29
Պուտինի և Շոլցի հեռախոսազրույցը տևել է մեկ ժամ
16.11.2024 | 17:00
Բժանիան նշել է Աբխազիայի նախագահի պաշտոնից իր հրաժարականի պայմանը
16.11.2024 | 16:41
Հայաստանի ազգային հավաքականը մեկնել է Lատվիա
16.11.2024 | 16:28
Երևանի Նազարբեկյան փողոցում կրակոցներ են հնչել․ 42-ամյա տղամարդ է մահացել
16.11.2024 | 16:17
Լեռնային շրջաններում ձյուն կտեղա
16.11.2024 | 15:55
Հնդկաստանի ԱԳ նախարարի կարծիքով՝ աշխարհը հոգնել է ռուս-ուկրաինական հակամարտությունից
16.11.2024 | 15:35
Վարչապետ Փաշինյանը շնորհավորել է Ռոբերտ Ամիրխանյանին ծննդյան 85-ամյակի կապակցությամբ
16.11.2024 | 15:19
Не виноватая я, он сам пришел. մահացել է «Ադամանդե ձեռքը» հայտնի ֆիլմի դերասանուհի Սվետլանա Սվետլիչնայան
16.11.2024 | 15:01
Սպանություն՝ բուժհաստատության բակում. ձերբակալվել է նույն հաստատության նախկին բուժառուն. ՔԿ
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը ազգագրագետ, հասարակական գործիչ Հրանուշ Խառատյանի հետ

-Տիկին Խառատյան, վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջիկա  հրաժարականի հեռանկարը  շարունակում է տագնապի մեջ պահել շատերին,  և չնայած նրան, որ  հայտարարվում է, թե այլ տարբերակ չկա՝ կամ հրաժարական, կամ  սահմանադրական փոփոխություններ,  մարդիկ «Ֆեյսբուքը» հեղեղել են Սահմանադրության տարբեր հոդվածներից մեջբերումներով ու սեփական  մեկնաբանություններով, թե ինչպես կարելի է լուծարել ԱԺ-ն՝ առանց վարչապետի հրաժարականի: Դուք ևս վտանգներ տեսնո՞ւմ եք:

-Ես էլ կարծում եմ, որ այլ տարբերակ չկա. կամ հրաժարական, կամ սահմանադրական փոփոխություն,  բայց վերջինն  էլ, ըստ իս, ռեալ չէ, եթե դա  շտապ է։ Եվ  ես էլ համաձայն եմ, որ մայիսը սխալ ընտրված ամիս է, թեև, անկեղծ, չգիտեմ, թե  ինչու է վարչապետն անպայման դեկտեմբերն ընտրել։ Երևի թե ունի իր՝ մեզ ոչ հայտնի պատճառները, բայց շարունակում եմ մնալ այն կարծիքին, որ եթե ոչ «Կուսակցությունների մասին», ապա  Ընտրական օրենսգիրքը և միգուցե՝ հենց Սահմանադրությունը պետք է փոխվեին, նոր ընտրություններ լինեին: Բայց դա իմ անձնական կարծիքն է: Հրաժարականի պարագայում, այո՛,  նույնպես վտանգներ տեսնում եմ:

-Ենթադրում եք, որ  փորձ է արվելու այլ  մարդո՞ւ ընտրել։

Ենթադրում եմ, որ կառաջադրեն այլ մարդու։  Չգիտեմ, թե հետո ոնց կլինի, բայց կառաջադրեն,  և դա առաջ կբերի ահավոր  լուրջ ճգնաժամ: Մշտապես տագնապում եմ, որ հատուկ սրացման տանելու դեպքում չի բացառվում, որ մի տեղից մի կրակոց լինի: Մի տեղից կրակոցն ավելի շատ տեսնում եմ «լիսկայական», «լիսկայանման» մարդկանց զենքի պահեստարաններից հանված զենքից։ Այսինքն՝ շրջանակների, որոնք ունեն այդ պահեստները  և որոնց ԱԱԾ-ն կամ չի հասել, կամ հետաձգում է։ Բայց վստահ եմ, որ նման պահեստարաններ այսօր էլ կան:

-Իսկ այս ընթացքում, երբ ԱԱԾ-ն «շնորհքով» ներխուժում էր, չի չեզոքացրե՞լ բոլոր պահեստարանները:

Կարծում եմ՝ ոչ: Գոնե այն չափով, ինչ չափով  հայտնի է հանրությանը։ Վերջինը, կարծեմ, Հովիկ Աբրահամյանի եղբորինն էր: Վստահ եմ, որ այդ զենքերը կան, դրանք մենք տեսել ենք աչքներովս, և հայտնի չէ, թե դրանք ինչ են եղել։  Իսկ «մի տեղից մի բան կրակելը» , ըստ իս,  այս պահին ամենածանր իրավիճակն է, որ կարող է առաջանալ Հայաստանում: Եվ մեծագույն տագնապ ունեմ, որ երբ վիճակը սրվի, գերլարված մթնոլորտի հասնի, կարող է լինել ռևանշ,  արդեն խոսքերով չեն լուծումները փնտրվելու։  Չեմ ասում՝ հարձակում հրապարակում հավաքված մարդկանց վրա, այլ ինչ-որ մի տեղ, ինչ-որ մեկի վրա: Հիշում ենք՝ նախկին ընտրությունների ժամանակ՝ գյուղերում երանոսյանական խմբերի կրակոցները կամ իրենց խմբերի դեմ… սրանք մեզ համար չափազանց  մեծ անակնկալներ չեն,  ցավոք: Իսկ եթե այս իրավիճակում կրակոց լինի, երբ արդեն հստակ  սահմանազատվում են խմբերը, ինչպես սահմանազատվում էին վերջին ընտրությունների ժամանակ, ապա սա կլինի ամենավատ սցենարը, որ կարող էր լինել Հայաստանում։

Նիկոլ Փաշինյանն, իհարկե, իր անվտանգության առումով ասաց, որ այդ դեպքում մարդիկ ուղղակի կթիրախավորեն անձանց, ում կհամարեն այդ ամենի հեղինակ:

-Դա էլ չեմ կարծում, որ  լավ բան է: Ավելին՝ եթե մարդիկ թիրախավորեն և գնան, դա  հենց ամենավա՛տն է: Ես  այս սցենարների դեպքում բառեր իսկ ռիսկ չեմ անում օգտագործել, ես ասում եմ՝ բավական է, որ 1-2 մեկուսի տեղերում այդ զենքը կրակի, և փորձ արվի Հայաստանում հեղափոխության այս ողջ ձեռբերումը նաև միջազգայնորեն արատավորել և վերաորակավորել և զգալի չափով թուլացնել իշխանության լեգիտիմությունը: Սա իմ կարծիքով շատ տագնապալի հեռանկար է:

-Իր հայտնի հարցազրույցում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը վիրավորվածի տպավորություն էր թողնում, փաստարկում, որ եթե լիներ հակահեղափոխության շարքերում, իր մեկ երրորդը չէր տա Նիկոլ Փաշինյանին,  ի՛նքը կառաջադրվեր վարչապետ: Սրանք առաջին հայացքից, կարծես թե, տրամաբանական փաստարկներ են: Նաև նա խոսեց  անձամբ  Սերժ  Սարգսյանի հետ իր  հարաբերությունների մասին։ Այսինքն՝ եթե սկզբում այդ պահվածքն էր, ինչո՞ւ հանկարծ իր խմբակցության անդամները քվեարկեցին մի օրինագծի օգտին, որը համարվում է հակահեղափոխական օրակարգ: Արդյոք այդ փոփոխությունը եղավ ավագանու ընտրությունների ժամանակ:

-Շատ անկեղծ եմ ասում, վստահ եմ, որ Ծառուկյանը, որը ևս սովոր էր առևտրով պատգամավորական  տեղեր ստանալու, թե  ի՞նչ չափով, իր ցանկությանը համապատասխա՞ն, թե՝ չէ,  այլ խնդիր է, բայց այն ժամանակ  կար  երաշխավորված տեղեր ստանալու պրակտիկա: Հիմա Ծառուկյանը, գուցեև հին իշխանության հետ հաշիվներ ունենալու պատճառով, փորձում էր  նոր իշխանության հետ լեզու գտնել և այդ լեզու գտնելու արդյունքում սպասում էր, որ իրեն երաշխավորված տեղեր էին տալու, և ընտրություններն էլ ոչ թե պետք է լինեին  մրցակցային,  այլ նախապես բաշխված տեղերի շուրջ հռետորաբանության շրջանակներում։  Սա մեր երկրի առնվազն վերջին 15 տարիների ընտրությունների ընթացքն է եղել։ Այդպես չեղավ, և դա վախեցրեց Ծառուկյանին, որ այդպես չի լինելու նաև ԱԺ ընտրություններին:  Եվ հիմա ինքը երդում-կրակ է ուտում՝ «էս մեկի հետ չեմ, էն մեկին չեմ ծառայում, էն մեկի հետ չեմ ընկեր՝ Քոչարյան-Սարգսյան», դա իր խնդիրն է։ Բայց  երբ  հիմա ՀՀԿ-ն ինչ-որ կերպ Ծառուկյանին երաշխավորում է, որ արի՛, քո ձայներն են վճռորոշը, արի՛ դու հիմա օրթոդոքս այս իրավիճակում դեմ քվեարկի հեղափոխության ընթացքին, այդ քվերակությունը դա՛ է նշանակում․ որ իրենք  դարձյալ կունենան  պայմանավորված տեղերը, իսկ միգուցե նաև՝ ավելին։ Հիմա Ծառուկյանն առաջին դեպքը չէ, որ կողմնորոշվում է  դեպի, այսպես  ասենք, այդ պահին  իր համար  ընկալելի և թվացյալ ուժային կողմ: Իսկ ուժային կողմն Ազգային ժողովում այս պահին ՀՀԿ-ն է, մեծ հաշվով: Եվ գուցե իրեն մի պահ թվացել է, որ ՀՀԿ-ի հետ համագործակցությունը շատ արդյունավետ կլինի երկրի հետագա ընթացքում իր դերակատարությունը մեծացնելու առումով։  Կամ այն չափով, որչափ  այս պահին ունի: Հնարավոր է՝ նա տեսնում է հեղափոխության հաղթանակի դեպքում իր դերակատարության նվազեցում: Իսկ այս պահին  իր դերակատարության մեծացման հեռանկարն ավելի շահեկան է թվում: Հիմա, թե ինչ է ասում՝ ես քվեարկել եմ, չեմ քվեարկել, մերոնք իմացե՞լ են, չե՞ն իմացել, ես այս խոսքերի մեջ չմտնեմ, որովհետև, «հետողորմյան» երկրորդական է:  Ակնհայտ է մի բան,  որ դա դիրքորոշում էր․ եռյակի՝ ՀՀԿ-ԲՀԿ-ՀՅԴ:

-Ըստ Ձեզ՝ այդ 67 հոգին ինչո՞ւ դիմեցին այդպիսի  ռիսկային քայլի, վստահ չլինելով, որ կա երաշխիք, որ  Արմեն Սարգսյանը նախագիծը  ստորագրելու է: Ինչո՞ւ եղավ նման սխալ հաշվարկ։

– Կարծում եմ՝ մի քիչ ցայտնոտն էր. Փաշինյանը արագացնում է դեպքերի ընթացքը, և  ես կարծում եմ, որ այդ «նախագիծ» կոչվածը 2 օրում կազմված թուղթ է, շտապ մի բան, որով իրենք, իբր, պետք է ցույց տային ատամներ, որն էլ պետք է կանխեր Փաշինյանի առաջիկա «ագրեսիան», ավելի ճիշտ իր՝ բանավիճային չդարձող, կատեգորիկ հաստատումները:  Օրինակ՝ «հենց հիմա՝ դեկտեմբերին»: Նրանք կարծում եմ՝ այդպես արագ ատամներ ցույց տալու մի քայլ արեցին, որովհետև իրենք իրենց մեջ արդեն իսկ հաշվարկել էին իրենց հնարավորություններն ու հեռանկարը մինչև մայիս: Մայիսին, հիմա թե անվստահություն կհայտնեի՞ն, թե, հակառակը,  պատրաստված կմասնակեցին ընտրություններին, թե՞ մինչ այդ հռետորաբանությամբ կփորձեին Փաշինյանի վարկանիշը գցել, կամ ներսում իրենց համախմբումն ուժեղացնել՝ չեմ կարող ասել:  Կարող է՝ սրանք բոլորն էլ կային: Բայց, ամենայն հավանականությամբ, իրենց մոբիլիզացիան  մինչև դեկտեմբեր հնարավոր չէ։ Ու սա, նորից եմ ասում, իրենց մղեց էդպիսի հապճեպ քայլի։ Եվ կարծում եմ՝ իրենք ևս  կարող  էին հասկանալ, որ այդ քայլը բերելու էր այն արդյունքին, ինչին հիմա բերել է։ Իսկ ինչի՞ն է հիմա բերել․ հիմա բևեռացումը հստակեցված է։ Հիմա հասարակությունը շատ կատեգորիկ է տրամադրված  «կամ, կամ»-ի նկատմամբ․կամ հեղափոխություն, չասեմ՝ ՔՊ, կամ դրան ընդդիմություն, չասեմ՝ հակահեղափոխություն։  Եվ հիմա ընդդիմությունը  սկսվում է հստակ ուրվագծվել ՀՀԿ-ՀՅԴ-ԲՀԿ եռյակով։ Որքան էլ հիմա նրանք ասեն-խոսեն, նրանք էլ իրենց պատկերացրած հեղափոխությունն ունեն և հեղափոխությունից արդյունքների վերաբերյալ իրենց տեսլականները։

-Այսինքն՝ հետայսու այս 3 ուժերը այլևս պարտադրված են միասի՞ն լինել։

-Ոչ մի բանի էլ պարտադրված չեն։ Հիմա նրանք իրենց նոր հաշվարկներն  են անում։ Չեմ կարծում, որ իրենց ներսում ամեն ինչ հստակ է, հակառակը, եթե, օրինակ, նախագահը չստորագրի այդ նախագիծը, շատ հավանական է, որ այդ եռյակի ներսում առաջանան ներքին կոնֆրոնտացիաներ կամ բաժանումներ ու խմորումներ։ Եվ ես չեմ պատկերացնում, թե նրանք այդ ամենն ինչպես են ներկայացնելու հասարակությանը, որովհետև իրենք պարտվո՞ղ են, թե չէ, ու դա լա՞վ է, թե վատ, բայց իրենք, ի վերջո, ընտրություններին ինչ-որ տոկոսների հույս ունեն։ Եվ այդ հույսի համար թեկուզ միայն իրենց կուսակցությունների ներսում, եթերում ու ԳՄ-ների ներսում չպետք է խոսեն, հասարակությա՛նը պետք է ինչ-որ բացատրություններ տան։ Այսինքն՝ նրանց համար նույնիսկ այս կորուստներից հետո առկա է «ինչ հետ կբերեմ»-ի խնդիրը։

-Ավագանու ընտրություններին ՔՊ-ն ստացավ 81 տոկոսից ավելի ձայն։ Սոցիոլոգ պե՞տ ք  է լինել՝ հասկանալու համար, որ նման պատկեր  կլինի նաև  ԱԺ ընտրություններին։

-Վախենամ՝ թե ավելի բարձր։ Անկեղծ եմ ասում, կուզենայի, որ ԱԺ-ում առնվազն 40 տոկոս ընդդիմություն լիներ։ Բայց դա չլիներ այն ընդդիմությունը, ոնց որ, օրինակ, ԲՀԿ-ն էր՝ ՀՀԿ-ի համար։ Լիներ իրական, անալիտիկ ընդդիմություն․ լուծումների նկատմամբ կասկածներ և այդ կասկածներին հակալուծումներ առաջարկող։ Բայց գրեթե 99 տոկոս վստահություն ունեմ, որ ցավոք, մեզ այս պահին այդպիսի ԱԺ չի սպառնում։

-Տիկին Խառատյան, այնպես չէ, որ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը ծրագրեր չէին ներկայացնում, բայց պոլեմիկան քաղաքական էր,  և փաստն այն է, որ ծրագիրը մարդկանց չէր հետաքրքրում։ Կարծում եք, որ այս անգամ ևս այդպե՞ս կլինի։

-Այս պահին հասարակությանը 1 կարևոր բան է հետաքրքրում․ միայն, որ հեղափոխությունը դառնա անդառնալի։ Սա շատ տխուր է, բայց սա է փաստը։ Մարդիկ միայն սա են ուզում, ասում են՝  հետո պահանջներ կդնենք և այլն։ Այդ «հետո»-ն կարող է շատ ուշ լինել։ Միայն մի բան կարող եմ ավելացնել, որ հասարակությանը այս անգամ  ծրագիրը չի հետաքրքրելու, բայց մարդիկ հետաքրքրելու են։ Այսինքն, այն, թե  ՔՊ-ն ԱԺ պատգամավորության ինչ ցանկ կառաջադրի, այդ ցանկը դառնալու է քննարկումների լուրջ թեմա։ Չեմ ասում, որ  այդ ցանկն ամբողջությամբ կազդի վերջնարդյունքի վրա՝ հաղթանակի իմաստով, բայց տոկոսների վրա լրջորեն կարող է  անդրադառնալ։ Այսինքն՝ դրանից կախված՝ կարող է հասնել  85 կամ 60 տոկոսի։

 

Անի Սահակյան