«Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը դաշնային մակարդակով «աջ ծայրահեղական» է ճանաչվել

Լուրեր

08.10.2026 | 14:42
ՄԻՊ-ը Վարդենիսի խնամքի կենտրոնում աշխատանքի շահագործման և այլ խախտումներ է արձանագրել
08.10.2026 | 14:33
Էրդողանի կուսակցության խոսնակը մեկնաբանել է Ալիևի հայտարարությունների պատճառով Թուրքիայի և Ադրբեջանի միջև լարվածության մասին լուրերը
08.10.2026 | 14:24
Մեքսիկայում մրցավար է մահացել ռեստլերի կողմից ռինգ նետվելուց հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:21
Չեմ բացառում գերիների հետ փոխանակման տարբերակը, բայց վաղ է այդ մասին խոսելը. ՔՊ-ական պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:15
Տոկաևն առաջարկել է Միջին միջանցքն ինտեգրել TRIPP-ին
08.10.2026 | 14:07
Պուտինի և Թրամփի միջև հեռախոսազրույցի հստակ ամսաթիվը դեռևս հայտնի չէ
08.10.2026 | 13:58
Եմենի հութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանին հարվածելու մասին․ երեք մարդ զոհվել է
08.10.2026 | 13:50
Էլեկտրամոբիլների արտոնյալ քվոտայից ոչ դիլերների համար մնացել է 386 ավտոմեքենա
08.10.2026 | 13:41
ՌԴ ԱԽ-ն հայտարարել է, թե ՀՀ-ում Firebird AI-ի տվյալների կենտրոնը «կարող է օգտագործվել Ռուսաստանի դեմ»
08.10.2026 | 13:38
Վարչապետի որոշմամբ Իրկուտսկից ժանտախտի ներբերման կանխարգելման հանձնաժողով է ստեղծվել
08.10.2026 | 13:34
Պատանեկան ԵԱ-ում Հայաստանը 7 բռնցքամարտիկ ունի 1/4 եզրափակիչում
08.10.2026 | 13:28
«Շուռա, որքա՞ն է Ձեզ պետք երջանիկ լինելու համար». լրագրողը միացրեց Փաշինյանի նախկին ելույթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 13:20
«Մենք չպետք է մոռանանք Ռուբեն Վարդանյանին և մյուս հայերին, որոնք դեռ պատանդ են պահվում Բաքվում»․ Եվրախորհրդարանի պատգամավոր
08.10.2026 | 13:16
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը կավարտվի «շատ շուտով»
08.10.2026 | 13:09
Ես էլ ասեմ` ՀՀ-ն նոր ՌԴ-ի չի վերածվի, լավ ժանր չի․ Փաշինյանը` Մեդվեդևի հայտարարության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Գերմանիայի Սահմանադրության պաշտպանության դաշնային գերատեսչությունը «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը դաշնային մակարդակով դասակարգել է որպես աջ ծայրահեղական, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Գերատեսչությունն իր որոշումը հիմնավորել է «կուսակցության ընդհանուր ծայրահեղական բնույթով, որն անտեսում է մարդկային արժանապատվությունը»։ Նշվում է, որ Սահմանադրության պաշտպանության դաշնային գերատեսչությունը համապատասխան գնահատականը տվել է «ինտենսիվ և համապարփակ փորձագիտական ​​​​ուսումնասիրությունից հետո»։

«Կասկածները, որ կուսակցությունը հետապնդում է ազատ ժողովրդավարական կարգի դեմ ուղղված նպատակներ, հաստատվել են և, ըստ էության, մեծ մասամբ վերածվել են համոզման։ Կուսակցությունում էթնիկ և կլանային պատկանելության վրա հիմնված ըմբռնումն անհամատեղելի է հիմնարար ազատ ժողովրդավարական կարգի հետ»,- ասվում է հայտարարության մեջ։

Ըստ գերատեսչության՝ կուսակցության նպատակն է բնակչության որոշակի խմբերին զրկել հասարակության կյանքին հավասար մասնակցությունից։ Մասնավորապես, AfD-ն գերակշռող մուսուլմանական բնակչություն ունեցող երկրներից Գերմանիայի քաղաքացիներին համարում է «գերմանական ժողովրդի անհավասար ներկայացուցիչներ՝ ըստ էթնիկ սահմանման»։

Գերատեսչության ղեկավարի տեղակալներ Սինան Սելենի և Սիլկե Վիլեմսի կարծիքով՝ կուսակցության, ինչպես նաև նրա առաջատար ներկայացուցիչների հայտարարություններն ու դիրքորոշումները խախտում են մարդկային արժանապատվության սկզբունքը։

Նախկինում Թյուրինգիայի, Սաքսոնիայի և Սաքսոնիա-Անհալթի «Այլընտրանք Գերմանիայի համար» պետական ​​կազմակերպությունները Գերմանիայում ճանաչվել էին որպես աջ ծայրահեղական։

AfD-ն հիմնադրվել է 2013 թվականին՝ որպես եվրոսկեպտիկների կուսակցություն։ Ժամանակի ընթացքում կուսակցությունը շեղվել է դեպի աջ, նրա ծայրահեղ աջ «թևը» հզորացել, բայց պաշտոնապես լուծարվել է։ Վերջին տարիներին կուսակցության ժողովրդականությունը Գերմանիայում աճել է, և այժմ այն ​​ներկայացված է Բունդեսթագում և բազմաթիվ նահանգային խորհրդարաններում։

Մեկնաբանելով դաշնային գերատեսչության կողմից AfD կուսակցությանն աջ ծայրահեղականի կարգավիճակ շնորհելու որոշումը՝ մինչև նոր կառավարության ձևավորումը Գերմանիայի ներքին գործերի նախարարի պաշտոնակատար Նենսի Ֆազերը նշել է, որ փորձագիտական ​​​​գնահատականի վրա «քաղաքական որևէ ազդեցություն» չի գործադրվել։

«Հատուկ ծառայությունը, օրենքի համաձայն, ունի աջ ծայրահեղականության կանխարգելման և ժողովրդավարության պաշտպանության հստակ խնդիր։ Միաժամանակ, այն գործում է անկախ։ Նոր գնահատականը հստակ և միանշանակ է, քանի որ ապացուցվել է, որ AfD-ն զբաղվում է ազատ ժողովրդավարական կարգի հիմքերին հակասող գործունեությամբ։ Կուսակցությունը դիրքորոշում է որդեգրել, որը նշանակում է, որ բնակչության ամբողջ խմբեր խտրականության են ենթարկվում, իսկ միգրացիոն կենսագրություն ունեցող քաղաքացիները երկրորդ կարգի գերմանացիներ են համարվում»,- նշել է նախարարը՝ հավելելով, որ դա ակնհայտորեն հակասում է մարդու արժանապատվության հարգման սկզբունքին, որն ամրագրված է Հիմնական օրենքի 1-ին հոդվածում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի