Երգող ավտոբուս՝ Երևանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.11.2026 | 12:21
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 12:17
Մեր դիմաց լինելու է տեսք ու ձև ունեցող ռոբոտ. Փաշինյանը` ԱԲ-ի զարգացման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 12:10
1-ամսյա կալանք՝ Կարապետյանին // Գյումրիում հայտնաբերվել է ԱՄՆ-ի հետախուզվող քաղաքացին․ ԼՈՒՐԵՐ
05.11.2026 | 12:07
Ծանրամարտի ԱԱ. Ալինա Սուքիասյանը զրո ստացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 11:59
Սոնա Ղազարյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
05.11.2026 | 11:58
63-ից 72 տարեկան քաղաքացիների տնտեսական ներուժի ծրագիր կիրականացվի. 400 մլն դրամ հատկացվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 11:40
Զելենսկին ԱՄՆ ընտրություններից հետո Ուկրաինային աջակցելու դրական տեղաշարժեր է ակնկալում
05.11.2026 | 11:25
Գագիկ Ծառուկյանը ևս 3 ամսով կմնա կալանքի տակ
05.11.2026 | 11:20
9 գոլ խփած «Կոմոն» ռեկորդ է սահմանել Չեմպիոնների լիգայում
05.11.2026 | 11:16
Տավրոս Սափեյանը դատի է տվել Իրինա Յոլյանին․ պահանջում է ԱԺ ամբիոնից հերքում և 3 մլն դրամ
05.11.2026 | 11:11
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով Ռյազանի նավթավերամշակման գործարանն ու Wildberries-ի պահեստը հրդեհվել են
05.11.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 10:48
Վենսը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը հանրապետականների պարտության պատճառն է ընտրություններում
05.11.2026 | 10:37
Աշտարակ համայնքին է վերադարձվել շուրջ 1,2 մլրդ դրամ արժողությամբ 33,7 հա հողատարածք
05.11.2026 | 10:24
«Ուրարտու». «Այս որոշումը հակասում է հայկական ֆուտբոլի շահերին»
Բոլորը

Մայիսի 1-ից հունիսի 7-ը Երևանում տեղի կունենա «Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջը սիրո երգերով՝ Երևանում» խորագրով՝ իր ձևաչափի մեջ նախադեպը չունեցող երաժշտական նախագիծ, որի մեկնարկը տրվեց այսօր։ Նախագիծն իր տրամաբանական շարունակությունը կունենա երևանցիների և մեր մայրաքաղաք այցելած զբոսաշրջիկների համար՝ երկհարկանի ավտոբուսում։

Ինչ վերաբերում է այսօրվան, ավտոբուսը պտույտ կատարեց Երևան քաղաքում, որի ընթացքում Շառլ Ազնավուր քոլեջի «Երգեցողություն» և «Գործիքային կատարողական արվեստ» մասնագիտություններում սովորող ուսանողները, ինչպես նաև շրջանավարտները երաժշտական կատարումներով ուղեկցեցին այդ պահին ավտոբուսում ուղևոր դարձած մեր համաքաղաքացիներին։

Գրեթե մեկ ամիս՝ մինչև հունիսի 7-ը, յուրաքանչյուր օր 2 ժամ՝ 15։00-17։00 ընկած ժամանակահատվածում, ավտոբուսը պտույտ կկատարի Երևան քաղաքում, որի ընթացքում կհնչեն տարբեր կոմպոզիտորների ստեղծագործություններ ինչպես քոլեջի ուսանողների, այնպես էլ հանրության կողմից սիրված արտիստների կատարմամբ։ Նախագծի շրջանակում երկհարկանի զբոսաշրջային ավտոբուսն ուղևորների համար կլինի բացառապես անվճար։ Իսկ ուղևորները կլինեն հանրակրթական և հատուկ մասնագիտական դպրոցների աշակերտներ, մանկատների սաներ, ինչպես նաև քաղաքում շրջող քաղաքացիներ:

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Բաբաջանյան