Վենսը հայտարարել է, որ հաջորդ 100 օրվա ընթացքում ԱՄՆ-ը կաշխատի մերձեցնել ՌԴ-ի և Ուկրաինայի դիրքորոշումները

Լուրեր

08.09.2026 | 15:43
Ջերմաստիճանը կբարձրանա առաջիկա օրերին
08.09.2026 | 15:28
Մարիաննա Ղահրամանյանը՝ ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
08.09.2026 | 15:16
Թուրք ընդդիմադիր պատգամավորն այցելել է Անի ու խոսել ՀՀ-ի հետ սահմանային առևտրի վերսկսման ցանկության մասին
08.09.2026 | 14:50
Հրշեջ-փրկարարները մարել են տանը բռնկված հրդեհը` կանխելով կրակի տարածումը դեպի այլ բնակարաններ
08.09.2026 | 14:41
Էներգետիկ դիմակայունության ամրապնդումը և էներգիայի աղբյուրների դիվերսիֆիկացումը ՀՀ կառավարության առաջնահերթություններից են. Միրզոյան
08.09.2026 | 14:37
Wizz Air-ը հոկտեմբերից Երևանից 3 նոր ուղղությամբ չվերթներ կսկսի
08.09.2026 | 14:29
Մալաթիա-Սեբաստիայի թաղապետի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
08.09.2026 | 14:21
ՌԴ-ն վերսկսել է հարձակումներն ու հրթիռային հարված հասցրել Կիևին
08.09.2026 | 14:08
Թասիբ էր. գործընկերոջս հարվածում էին, պատկերացրի` կարող է սպանեն. Տեր-Եսայանը` ծեծկռտուքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 13:56
Սուրեն Գրիգորյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
08.09.2026 | 13:48
Ասում եմ` անգրագետ եք, մասնագետ բերեք թող խցանումների հարցը լուծի. Զարոկյանը` Ավինյանի զգուշացման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 13:36
ՔԿ-ն 44-օրյա պատերազմի զոհերի թիվ է հրապարակել
08.09.2026 | 13:18
Քոչարյանի հետ կապվող բրենդային խանութում 9,46 մլրդ դրամի թաքցված շրջանառություն է բացահայտվել․ ՊԵԿ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 13:10
Մամիկոն Ասլանյանը՝ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի փոխնախագահ
08.09.2026 | 13:02
Ինչու էր քաղաքապետարանը մտել Նարեկ Նալբանդյանի 88 սուպերմարկետ. պարզաբանում է Բաբայանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև «շատ մեծ անդունդ» կա պատերազմի ավարտի նրանց պատկերացումների հարցում, ուստի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը կաշխատի «փորձել այդ կողմերին մերձեցնել»։ Այս մասին նա ասել է Fox news-ի հետ զրույցում։

Հարցին՝ ի՞նչ փուլում են Ռուսաստանի և Ուկրաինայի հետ բանակցությունները, Վենսը պատասխանել է. «Ռուսաստան-Ուկրաինա հակամարտությունը լուծելու առաջին և անհրաժեշտ քայլը յուրաքանչյուրի կողմից խաղաղության առաջարկի ներկայացումն է։ Եվ դա իրականում տեղի է ունեցել։ Ուկրաինացիներն ասել են՝ «Սա է այն, ինչ մենք ուզում ենք»։ Ռուսներն ասել են՝ «Սա է այն, ինչ մենք ուզում ենք»։ Եվ հիմա դիվանագիտության աշխատանքն այն է, որ փորձենք այս երկու կողմերին ինչ-որ կերպ մերձեցնել։ Որովհետև շատ մեծ անդունդ կա ռուսների և ուկրաինացիների ցանկությունների միջև»։

Նա նաև հավելել է, որ ունեն առաջին քայլը։

«Մենք ներկայացրել և հրապարակել ենք խաղաղության առաջարկ, և շատ ջանասիրաբար աշխատելու ենք հաջորդ 100 օրերի ընթացքում՝ կողմերի դիրքորոշումները մերձեցնելու համար»,- ասել է ԱՄՆ փոխնախագահը։

Ըստ լրատվամիջոցների՝ Թրամփի վարչակազմը Փարիզում Ուկրաինային է հանձնել մեկ էջանոց փաստաթուղթ, որը ներկայացվել է որպես խաղաղ կարգավորման «վերջնական առաջարկ»։ Ըստ դրա՝ ԱՄՆ-ը պատրաստ է ճանաչել Ռուսաստանի վերահսկողությունը ուկրաինական Ղրիմի նկատմամբ և մեղմացնել Մոսկվայի դեմ պատժամիջոցները։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին էլ հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները Լոնդոնում կայացած բանակցությունների ժամանակ առաջարկել է իր ռազմավարությունն ուկրաինական տարածքների վերաբերյալ, սակայն նշել, որ ԱՄՆ-ի առաջարկից հետո «հայտնվել է մեկ այլ փաստաթուղթ»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի