Բաքվում շինծու դատական նիստում Արկադի Ղուկասյանը և Դավիթ Իշխանյանն արձագանքել են Շուշիի ազատագրման հետ կապված իրենց մասնակցությամբ տեսանյութերին

Լուրեր

29.04.2026 | 23:40
Հայաստան–ՄԱԿ համագործակցություն․ ուշադրության կենտրոնում՝ խոցելի խմբերի պաշտպանությունը
29.04.2026 | 23:34
Մուստաֆաևը, Ալեքսանյանի Rols-Roys-ն ու Աղվերանի փակ հանդիպումը․ ինչ է հայտնի Բաքվի պաշտոնյայի այցից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 23:21
Փաստաբանը ՔԿՀ մուտք գործելիս բջջային հեռախոսները թաքցրել էր նոթբուքում. ՔԿԾ
29.04.2026 | 23:06
Վանաձորում կանխվել է սպանության փորձ, ձերբակալվել է զինված խումբ. ՆԳՆ
29.04.2026 | 22:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
29.04.2026 | 22:21
Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
29.04.2026 | 22:08
Կենտրոնում գրեթե ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
29.04.2026 | 21:52
Թրամփը Սպիտակ տանը հանդիպել է էներգետիկ ընկերությունների ղեկավարների հետ
29.04.2026 | 21:38
Հայաստանի գավաթ․ «Նոան» և «Ուրարտուն» կհանդիպեն եզրափակիչում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 21:28
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.04.2026 | 21:13
Մերցը պնդում է, որ Թրամփի հետ իր հարաբերությունները «մնում են լավ», չնայած ԱՄՆ  նախագահի քննադատությանը
29.04.2026 | 21:00
Փաշինյանի խոսնակի գրառման և ՀՀ դեսպանի՝ ԱՄՆ պետդեպ կանչվելու մասին պնդումները կեղծիք են ռուսական «Մատրյոշկայի» ոճով
29.04.2026 | 20:47
Փաշինյանը ծանոթացել է Գեղարքունիքի մարզում իրականացված ծրագրերին. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
29.04.2026 | 20:30
Քոչարյանը խանգարում է Սամվել Կարապետյանին, օգնում՝ Փաշինյանին․ Կարապետյանի մոտ չկա՞ այդ ընկալումը․ Նորայր Նորիկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 20:13
Բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել
Բոլորը

Բաքվում ընթացող Արցախի ղեկավարների շինծու գործերով դատական նիստում կրկին հայկական ուժերի կողմից Շուշիի ազատագրման գործողությունն է քննարկվում։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ նիստում ցուցադրվել են տեսանյութեր, որոնք վկայում են Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի՝ Շուշիում ազատագրումից անմիջապես հետո այնտեղ գտնվելու մասին։ Տեսանյութի ուսումնասիրության ժամանակ ադրբեջանական պետական ​​մեղադրանքը  պաշտպանող դատախազները հարցեր են ուղղել Ղուկասյանին։

Ի պատասխան՝ Արցախի նախկին նախագահը թվարկել է տեսագրության մեջ Շուշիում իր հետ գտնվող անձանց անունները։

Բացի այդ, ցուցադրվել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը փակում Շուշիի ազատագրումը կանխել ցանկացող ադրբեջանցի զինվորների ճանապարհը։

Ասվում է, թե «հայերի կողմից պատրաստված տեսանյութում նշվում է՝ Իշխանյանը և նրա խումբը Մոնթե Մելքոնյանի հրամանով փակել են ճանապարհը՝ ադրբեջանական զինվորականների առաջխաղացումը կանգնեցնելու համար»։ Նշվել է, որ 1992 թվականի մայիսի 15-ին մարտի ժամանակ զոհվել է ջոկատի հրամանատար Արմեն Ավոկյանը, նրա փոխարեն նշանակվել է Դավիթ Իշխանյանը։

Դավիթ Իշխանյանը նշել է, որ տեսանյութում ներկայացված փաստերը սխալ են, և որ տեսանյութը նկարահանվել է քարոզչական նպատակներով։ Նա նշել է, որ այդ ֆիլմը նկարահանվել է 2020 թվականի սկզբին՝ ԼՂ-ում խորհրդարանական և նախագահական ընտրությունների նախօրեին։

«Սա քարոզչություն էր։ Ես այդ ժամանակ ձեռնափայտով էի քայլում։ Նույնիսկ եթե ուզենայի, ֆիզիկապես չէի կարող մասնակցել»,- ասել է Իշխանյանը։

Դատական նիստը շարունակվում է։

Հիշեցնենք, որ ապրիլի 28-ին տեղի ունեցած նիստում քննարկվել էր 1992 թվականի մայիսին հայկական ուժերի կողմից Շուշիի ազատագրման գործողությունը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի