Լարվածության սրման ֆոնին՝ Հնդկաստանը փակել է օդային տարածքը Պակիստանից չվերթների համար

Լուրեր

29.09.2026 | 23:23
«Դեֆանս Հաուզինգ»-ը պարզաբանել է թաղամասում երեք մարդու մահվան դեպքի հանգամանքները
29.09.2026 | 23:03
Ադրբեջանում ձերբակալել են ՌԴ-ում բնակվող ևս մեկ թալիշ ակտիվիստի
29.09.2026 | 22:50
Վահրամ Սահակյանի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն
29.09.2026 | 22:48
Եմենի խորհրդարանը հավանություն է տվել համընդհանուր զորահավաքին՝ հութիների դեմ պայքարելու համար
29.09.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.09.2026 | 22:18
Արտերկրում ադրբեջանցի քաղաքական գործիչներն ու լրագրողները Ֆրանսիայում ընդդիմության առաջին համագումարն են անցկացրել
29.09.2026 | 22:04
Պատմական գներ՝ բենզինի շուկայում․ ինչո՞ւ է թանկանում վառելիքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 21:48
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 1 սմ-ով
29.09.2026 | 21:32
ՀՀ ՊՆ-ում Արման Սարգսյանն ընդունել է ՄԱԿ-ի կանանց հարցերով կազմակերպության ներկայացուցիչներին
29.09.2026 | 21:19
Հանրային հեռարձակողի խորհուրդը կուսումնասիրի սեպտեմբերի 27-ին Թաթա Սիմոնյանի համերգի հեռարձակման հանգամանքները. հայտարարություն
29.09.2026 | 21:05
Աբովյանի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Հովհաննես Աբրահամյանը
29.09.2026 | 20:47
Ադրբեջանն ու Բելառուսը ժամանակակից ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումների հարցեր են քննարկել
29.09.2026 | 20:35
Նեթանյահուի գաղտնի այցը ԱՄԷ․ ինչ է հայտնի
29.09.2026 | 20:24
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում
29.09.2026 | 20:11
Ֆրանսիայում պետական ծառայողների գործադուլ ու աշակերտների բողոքի ակցիաներ են
Բոլորը

Հնդկաստանն արգելել է Պակիստանի ավիաընկերություններին օգտագործել իր օդային տարածքը՝ Փահալգամի ահաբեկչական հարձակումից հետո հարևան երկրի հետ լարվածության սրման ֆոնին, գրում է The Hindu-ն։

Աղբյուրները հայտնել են, որ հրապարակվել է NOTAM (ծանուցում օդաչուներին), որն արգելում է պակիստանյան ավիաընկերություններին օգտագործել Հնդկաստանի օդային տարածքը։

Այս զարգացումը տեղի է ունենում մեկ շաբաթ անց այն բանից, երբ Պակիստանն արգելել էր հնդկական ավիափոխադրողներին օգտագործել իր օդային տարածքը։

Միաժամանակ, Պակիստանի ազգային ավիափոխադրողը չորեքշաբթի չեղյալ է հայտարարել Գիլգիտ, Սկարդու և Պակիստանի կողմից օկուպացված Քաշմիրի այլ հյուսիսային շրջաններ բոլոր չվերթները՝ անվտանգության նկատառումներից ելնելով, հայտնում են տեղական լրատվամիջոցները։ Չվերթների ժամանակացույցին հղում անելով՝ Jang Daily-ն հաղորդել է, որ «Պակիստանի միջազգային ավիաուղիներ» (PIA) ավիաընկերությունը չեղարկել է Կարաչիից և Լահորից Սկարդու երկուական չվերթ։ Չեղարկվել են նաև Իսլամաբադից Սկարդու՝ երկու և Իսլամաբադից Գիլգիտ՝ չորս չվերթ։

Պակիստանը խստացրել է իր օդային տարածքի վերահսկողությունը՝ Հնդկաստանի հետ լարվածության ֆոնին անվտանգության հետ կապված մտահոգությունների պատճառով, հաղորդում է «Express Tribune»-ը։

Պաշտոնյաները նշել են, որ միջոցառումները նախազգուշական են և ուղղված են ազգային օդային տարածքի անվտանգության ապահովմանը տարածաշրջանային լարվածության ընթացքում։ Պակիստանի իշխանությունները բոլոր օդանավակայաններում բարձր պատրաստվածության ռեժիմ են սահմանել՝ զգալիորեն ուժեղացնելով անվտանգության և հսկողության միջոցառումները։

Ավելի վաղ էլ երկու երկրների հարաբերությունների լարվածության ֆոնին՝ Պակիստանի տեղեկատվության և հեռարձակման նախարար Աթթաուլլահ Թարարը, հղում անելով «հավաստի հետախուզական տվյալներին», հայտարարել էր, թե Հնդկաստանը մտադիր է հարված հասցնել  «հաջորդ 24-36 ժամվա ընթացքում»։

Հիշեցնենք, որ Հնդկաստանի և Պակիստանի միջև տասնամյակներ շարունակվող հակամարտությունը սրվել է այն բանից հետո, երբ ապրիլի 22-ին Հնդկաստանի Փահալգամ զբոսաշրջային քաղաքում զինյալների խմբի կողմից իրականացված հարձակման հետևանքով սպանվել է 26 մարդ։ Զոհվածների մեծ մասը զբոսաշրջիկներ են։ Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է Պակիստանի կողմից աջակցվող Դիմադրության ճակատ (TRF) ապստամբական խմբավորումը, որը Հնդկաստանում համարվում է ահաբեկչական։

Հարձակումից հետո Հնդկաստանի իշխանությունները հրամայել էին Պակիստանի բոլոր քաղաքացիներին լքել երկիրը մինչև ապրիլի 29-ը, նույնիսկ եթե նրանք այդ ամսաթվին վավեր վիզաներ ունեն։ Բացի այդ, Հնդկաստանի կառավարությունը հրամայել էր անհապաղ կասեցնել Պակիստանի հետ ջրային ռեսուրսների բաժանման մասին համաձայնագրի՝ 1960 թվականի Ինդոսի ջրերի մասին պայմանագրի գործողությունը։ Ի պատասխան՝ Իսլամաբադը նշել էր, որ Հնդկաստանի կողմից հարևանի ջրամատակարարումը դադարեցնելու ցանկացած փորձ կհամարի «պատերազմական ակտ», նաև հայտարարել դիվանագիտական միջոցների կիրառման մասին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի