ՌԴ-ի կողմից ուկրաինական պատերազմին մասնակցող 600 հյուսիսկորեացի զինվոր է զոհվել

Լուրեր

08.10.2026 | 16:44
Ոչ մի կապ չունի ազգությունը. ՔՊ-ականը` զինված ադրբեջանցու հանցագործության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:44
Կայացել է Նիկոլ Փաշինյանի և Շավքաթ Միրզիյոևի հանդիպումը
08.10.2026 | 16:36
Հարավային Կորեան հետ է կանչում Ուկրաինայում իր դեսպանին
08.10.2026 | 16:28
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով կան զոհեր․փրկարարական աշխատանքները շարունակվում են
08.10.2026 | 16:21
Հայտնի է՝ ինչու է Արթուր Ալեքսանյանը բաց թողնելու աշխարհի առաջնությունը
08.10.2026 | 16:17
Գորիսում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները քննարկել են TRIPP-ի էլեկտրահաղորդման գծերի տեղակայումը
08.10.2026 | 16:12
Զոհվածների մասունքները կամայականորեն են հավաքվել, մի պարկում կարող էր մի քանի մարդու մասունք լինել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:08
Դատախազությունն ուզում է բռնագանձել Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Այրարատ» կինոթատրոնի շենքը
08.10.2026 | 16:02
ԱՄՆ-ն և Ռուսաստանը քննարկում են «Հյուսիսային հոսք»-ով Եվրոպային գազ վաճառելու հնարավորությունը
08.10.2026 | 15:55
Եթե միտում լիներ դահլիճ մտնելու, կմտնեին. Տիգրան Աբրահամյանը` օգնականների գործողությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:51
«Ունեմ տվյալներ, որ տղաս ողջ է․ իր ֆեյսբուքյան մեսենջերից նամակ եմ ստացել՝ «Սալամ», հեռախոսը Բաքվում է»․ բռնի անհետացածի ծնող․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:48
«Գութանասար» հրաբխի «Սև պատ» կոչվող հատվածը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
08.10.2026 | 15:44
Ռուսաստանը հարվածել է Կրամատորսկում ուղևորատար ավտոբուսների․ զոհվել է 30 մարդ, ևս 18-ը՝ վիրավորվել
08.10.2026 | 15:39
Ահաբեկչի հանցագործությունը նույնականացվում է սովորական հանցագործության հետ. Յոլյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:33
Նորմալ չէ, իշխանական կառույցներն օգտագործվում են որպես քարոզչական գործիք ընդդիմադիրների դեմ. Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հարավկորեացի օրենսդիրները, վկայակոչելով երկրի հետախուզական ծառայություններին, հայտարարել են, որ մոտ 600 հյուսիսկորեացի զինվոր է զոհվել Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ պատերազմին մասնակցելիս՝ ընդհանուր 15,000-ից, որոնք տեղակայված են եղել Ուկրաինայի տարածքում, գրում է Reuters-ը։

Նշվում է, որ մահացած հյուսիսկորեացի զինվորների մարմինները դիակիզվել են Կուրսկի շրջանում։ Այս տարվա սկզբից ի վեր Հյուսիսային Կորեան վերադարձրել է մոտ 2000 զինվորի, որոնք, ըստ տեղեկությունների, մեկուսացված են Փհենյանում և այլուր։

Հյուսիսկորեական զորքերը Ռուսաստանում են 2024 թվականի աշնանից։ Նրանք մասնակցել են ռուսական Կուրսկի մարզում տեղի ունեցած մարտերին։

Երկար ժամանակ Ռուսաստանի Դաշնության և ԿԺԴՀ-ի իշխանությունները պաշտոնապես չէին հաստատում հյուսիսկորեական զորքերի ուղարկումը։

Ապրիլի 26-ին Ռուսաստանն առաջին անգամ հաստատել էր հյուսիսկորեացի զինվորների մասնակցությունը Ուկրաինայի դեմ պատերազմին։ Մասնավորապես, ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը, երկրի նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցելով Կուրսկի մարզում տիրող իրավիճակի մասին, հայտարարել էր, որ «հյուսիսկորեացի զինծառայողները զգալի օգնություն են ցուցաբերել տարածաշրջանի ազատագրման գործում»։

Այնուհետև Հյուսիսային Կորեայի իշխանություններն էին առաջին անգամ պաշտոնապես հաստատել, որ իրենց զինվորներին ուղարկել են Ռուսաստան՝ Ուկրաինայի հետ պատերազմին մասնակցելու համար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի