Գաբրիել Ֆորեի հանրահայտ «Ռեքվիեմով» եզրափակվել է ֆրանկոֆոնիայի երկամսյակը Հայաստանում

Լուրեր

07.12.2025 | 16:36
Տավուշում համադասարանցիների կողմից երեխային ծեծի ենթարկելու դեպքը բացահայտվել է․ ՆԳ նախարարը միջնորդագիր է հղել ԿԳՄՍ նախարարին
07.12.2025 | 16:27
Զարեհ Սինանյանն աշխատանքային այցով Նյու Յորքում է
07.12.2025 | 15:56
Մերցը Նեթանյահուի հետ է հանդիպել
07.12.2025 | 15:34
Առանձին հատվածներում ձյուն է տեղում․ Թալինի, Աշտարակի և Ապարանի տարածաշրջաններում մառախուղ է
07.12.2025 | 15:14
Ուկրաինական դրոնները հարձակվել են Սարատովում գտնվող նավթաբազայի վրա
07.12.2025 | 14:58
Ձյուն և ձնախառն անձրև․ օդի ջերմաստիճանը զգալի կնվազի
07.12.2025 | 14:21
Մեսի․ Սա այն պահն է, որին ես սպասում էի
07.12.2025 | 13:57
«50 հազարով թաղում անող», «Գնա, նզովյալ»․ վիճաբանություն քաղաքացու և քահանայի միջև․ ՏԵՍԱՆՅՈւԹ
07.12.2025 | 13:53
Թե որքան ուժեր են անհրաժեշտ, ոստիկանությունն է որոշում․ ոստիկանապետ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
07.12.2025 | 13:46
Եկել է ժամանակը Մայր Աթոռում անցկացնել պատարագը․ Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
07.12.2025 | 13:04
Պյոտր Յանը հասել է ռևանշի ու վերադարձրել UFC-ի չեմպիոնի տիտղոսը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.12.2025 | 13:01
Ի՞նչ անել երկրաշարժի ժամանակ, եթե գտնվում եք հանրային տրանսպորտում․ վարքականոններ՝ վարորդների և ուղևորների համար
07.12.2025 | 12:30
Հարավ-արևմուտքից ակտիվ ցիկլոն է ներթափանցում․ հանրապետության ողջ տարածքում տեղումներ են սպասվում
07.12.2025 | 12:22
Յոթ Վերքից դուրս բերեցին Գարեգին Բ-ի անունը հնչեցրած երիտասարդ աղջկան
07.12.2025 | 12:05
Ով է պատարագիչ քահանան Յոթ Վերք եկեղեցում
Բոլորը

ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Կամերային երաժշտության ազգային կենտրոնն Արամ Խաչատրյան համերգասրահում ներկայացրել է Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում կազմակերպված միջոցառումների եզրափակիչ գալա համերգը՝ նվիրված ֆրանսիացի կոմպոզիտոր Գաբրիել Ֆորեի 180-ամյակին։ Հնչել է Գաբրիել Ֆորեի հանրահայտ «Ռեքվիեմը»․ տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։

Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին։

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ողջունելով հանդիսատեսին, նշել է, որ Ֆրանկոֆոնիայի միջազգային օրերը Հայաստանում դարձել են բարի ավանդույթ և սպասված իրադարձություն, որը հարստացնում է մեր երկրի կրթամշակութային կյանքը նոր գույներով ու գաղափարներով։

Նրա խոսքով՝ այս տարի ևս ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակում Հայաստանի կրթամշակութային հաստատություններում կազմակերպվել են բազմաբովանդակ միջոցառումներ և ծրագրեր, որոնք միտված էին նպաստելու ֆրանսերենի և ֆրանկոֆոն մշակույթի ու արժեքների տարածմանը:

«Ֆրանկոֆոնիայի միջազգային օրը համախմբում է միլիոնավոր ֆրանսախոսների՝ տոնելու համերաշխության ու միասին ապրելու գաղափարը, կոտրելով կարծրատիպերը, հարստացնելով հասարակություններին բազմակարծությամբ, ավանդույթներով և առաջադեմ գաղափարներով: Ֆրանկոֆոնիան վճռորոշ դեր ունի խաղաղության խթանման և հակամարտությունների նվազեցման գործում՝ ընդգծելով մշակութային բազմազանության փոխադարձ հարգանքն ու գնահատումը»,- ասել է Արթուր Մարտիրոսյանը:
Նա նշել է, որ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ համագործակցությունը Հայաստանի արտաքին քաղաքականության կարևոր ուղղու-թյուններից է, և 2027 թվականին Հայաստանը պատրաստվում է հյուրընկալել Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերը՝ ավելի քան 50 պատվիրակությունների շուրջ 4000 մասնակիցների:

Եզրափակելով խոսքը՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել ֆրանկոֆոն գործընկերներին արդյունավետ և շարունակական համագործակցության համար․ «Վստահ եմ, որ հետագայում նույնպես ֆրանկոֆոնիայի շրջա¬նակում փոխհա-մագործակցությունը հագեցած կլինի նոր նախաձեռնու¬թյուն¬ներով, տարեցտարի կամրապնդվի ու կզարգանա»:

ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին ևս շնորհակալություն է հայտնել գործընկերներին՝ ընդգծելով, որ ֆրանկոֆոնիան Հայաստանում սոսկ մայրաքաղաքային իրադարձություն չէ, այլ ընդգրկում է նաև մարզերն ու համայնքները:
«Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր նպաստում են ֆրանկոֆոնիայի զարգացմանը Հայաստանում»,- ասել է դեսպանը՝ ֆրանկոֆոն միջոցառումներում ընդգծելով հատկապես աշակերտների ներգրավումը։

Համերգն անցկացվել է ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության և «Institut français d’Arménie» կազմակերպության հետ համագործակցությամբ: Համերգը ղեկավարել է Հայաստանի պետական կամերային նվագախմբի գլխավոր հրավիրյալ դիրիժոր Ֆիլիպ Ամելունգը (Գերմանիա)։

Կատարումներով հանդես են եկել Հայաստանի պետական կամերային նվագախումբը, Հայաստանի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ ՀՀ ժողովրդական արտիստ Ռոբերտ Մլքեյան), Երևանի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և խմբավար՝ Քրիստինա Ոսկանյան), մենակատարներ՝ Էմանուել Շիմենտո (սոպրանո, Ֆրանսիա), Աշոտ Ղանթարջյան (բարիտոն, Հայաստան)։

Նշենք, որ ֆրանկոֆոնիայի երկամսյակը մեկնարկել էր մարտի 14-ին Արտաշատում՝ «Մանուշյանական շաբաթ» ծրագրով՝ Միսաք Մանուշյանին նվիրված հայ-ֆրան¬սիա¬կան թատերական ներկայացմամբ։