Հունգարիայի խորհրդարանը քվեարկել է ՄՔԴ-ից դուրս գալու օգտին

Լուրեր

08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.09.2026 | 22:48
Զելենսկին հայտնել է սեպտեմբերի վերջին Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի ու Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հնարավոր բանակցությունների մասին
08.09.2026 | 22:34
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
08.09.2026 | 22:18
Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և ևս 10 երկիր արգելել են Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերից ապրանքների ներմուծումը
08.09.2026 | 21:50
Գագիկ Խաչատրյանի միլիարդները մի բանակի ունեցվածք է․ ՀՀ-ի դեմ մեծ հանցագործություն է տեղի ունեցել․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 21:37
ԱՄՆ-ի ու Կանադայի առևտրային բախման ֆոնին ուժի մեջ են մտել կանադական կողմի պատասխան մաքսատուրքերը
08.09.2026 | 21:22
ՊՆ ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանն անցկացրել է ստուգատես
08.09.2026 | 21:05
Բաքվի դատարանը ադրբեջանցի հայտնի իրավապաշտպանին դատապարտել է 13 տարվա ազատազրկման
08.09.2026 | 20:50
Տիգրան Մեծի պողոտայում մեկնարկելու է միջին նորոգումը. որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն
08.09.2026 | 20:33
ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատարը Բաքվում է․ քննարկվել են TRIPP-ի իրականացման հարցեր
08.09.2026 | 20:17
Պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու. Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է Ալեն Սիմոնյանին
08.09.2026 | 20:02
Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվել է 3, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով
08.09.2026 | 20:00
Երկու երկնաքեր՝ «Հայփոստ»-ի շենքի տեղում․ Factor TV-ին հասանելի է դարձել նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հունգարիայի խորհրդարանը հավանություն է տվել Միջազգային քրեական դատարանից երկրի դուրս գալուն։ Այս մասին հայտնել է երկրի ԱԳ նախարար Պետեր Սիյարտոն X-ի իր միկրոբլոգում։

«Հունգարիայի խորհրդարանը հենց նոր քվեարկեց Միջազգային քրեական դատարանից դուրս գալու օգտին։ Այս որոշմամբ մենք հրաժարվում ենք լինել քաղաքականացված հաստատության մաս, որը կորցրել է իր անաչառությունն ու հեղինակությունը»,- գրել է պաշտոնյան։

Հիշեցնենք, որ ապրիլի սկզբին Հունգարիայի կառավարությունը հայտարարել էր Միջազգային քրեական դատարանից (ՄՔԴ) դուրս գալու մասին։ Երկրի կառավարության բարձրաստիճան պաշտոնյան այդ մասին հայտարարել էր մի քանի ժամ անց այն բանից հետո, երբ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, որը հետախուզվում է ՄՔԴ-ի ձերբակալության օրդերի պատճառով, պետական ​​այցով ժամանել էր Հունգարիա։

ՄՔԴ անդամ լինելով՝ Բուդապեշտը պարտավոր էր կատարել դատարանի որոշումն ու կալանավորել Նեթանյահուին։ Սակայն Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն անձամբ էր վստահեցրել, որ Իսրայելի վարչապետին ոչինչ չի սպառնում իր երկրում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի