Իսպանիայում ու Պորտուգալիայում զանգվածային հոսանքազրկումից հետո էներգամատակարարումը վերականգնվել է

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Իսպանիայի և Պորտուգալիայի բնակավայրերում մի քանի ժամ տևած անջատումից հետո էլեկտրաէներգիայի մատակարարումը վերականգնվել է․ Իբերական թերակղզու քաղաքները մթության մեջ էին ընկղմվել Եվրոպայում երբևէ գրանցված ամենամասշտաբային անջատումներից մեկի հետևանքով, գրում է The Independent-ը։

Երեքշաբթի առավոտյան էլեկտրաէներգիայի մատակարարումը շուրջ 99 տոկոսով վերականգնվել է։ Այս մասին հայտնել է Իսպանիայի գլխավոր օպերատորը։  Պորտուգալիայի 6.5 միլիոն տնային տնտեսություններից 6.2 միլիոնում մատակարարումը վերականգնվել է։

Մոտ 10.6 միլիոն բնակչություն ունեցող Պորտուգալիայում Լիսաբոնը և շրջակա տարածքները, ինչպես նաև հյուսիսային և հարավային մասերը բախվել էին էլեկտրաէներգիայի անջատման։ Պորտուգալիայի ոստիկանությունը լրացուցիչ ոստիկաններ էր  մոբիլիզացրել՝ երթևեկությունը կարգավորելու և օգնության կանչերին արձագանքելու համար։

Երկուշաբթի օրը՝ տեղական ժամանակով ժամը 12:30-ի սահմաններում, Իբերական թերակղզու մեծ մասում էլեկտրաէներգիայի անջատում էր տեղի ունեցել, ինչը երկու երկրներին էլ ստիպել էր արտակարգ դրություն հայտարարել։ Արտակարգ դրության կարգավիճակը կիրառվում է տարածաշրջանային մակարդակով՝ տեղական իշխանությունների հարցումների հիման վրա։

Էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումը ժամերով խաթարել է տասնյակ միլիոնավոր մարդկանց կյանքը, քանի որ երթևեկությունն ու տրանսպորտը կանգ էին առել, և շատերին թողել առանց ջրի, Wi-Fi-ի կամ բջջային ցանցի։

Էլեկտրաէներգիայի անջատման պատճառը մնում է անհայտ, սակայն իշխանությունները հերքել են  կիբեռհարձակման մասին լուրերը։ Պորտուգալական REN էլեկտրական ցանցի օպերատորը հայտարարել էր, որ «էլեկտրական լարման շատ մեծ տատանում է եղել, սկզբում իսպանական համակարգում, որը հետո տարածվել է պորտուգալական համակարգում»։ Նախօրեին ուշ երեկոյան իր հեռուստատեսային ելույթում Իսպաինայի վարչապետ Պեդրո Սանչեսն ասել էր, որ իշխանությունները դեռևս հետաքննում են տեղի ունեցածը։

Բրյուսելում լրագրողների հետ զրույցում Եվրոպական հանձնաժողովի գործադիր փոխնախագահ Թերեզա Ռիբերան նույնպես բացառել էր դիվերսիայի հնարավորությունը, սակայն անջատումն անվանել «վերջին ժամանակներում Եվրոպայում գրանցված ամենալուրջ դրվագներից մեկը»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի