Բաքվում շինծու գործերով նիստում Բակո Սահակյանը հայտարարել է, որ մասնակցել է Շուշիի ազատագրմանը

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

Բաքվի զինվորական դատարանում այսօր տեղի է ունեցել Արցախի ղեկավարների և այլ պաշտոնյաների շինծու գործերով հերթական դատական նիստը՝ դատավոր Զեյնալ Աղաևի նախագահությամբ։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այսօրվա նիստին քննարկվել է 1992 թվականի մայիսին Շուշիի ազատագրման գործողությունը։

Սկզբում գլխավոր դատախազի օգնական Թուղայ Ռահիմլին ցուցադրել է Շուշիի շրջանի Մալիբեյլի և Գուշչուլար գյուղերի, իբր, «հրկիզման և անդադար հրետակոծության տեսագրությունը»։

Ներկայացվել է Շուշիի ազատագրումը ղեկավարած գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի՝ Կոմանդոսի հայտնի տեսաձայնագրությունից հատվածներ էին, որտեղ նա ելույթ է ունեցել օպերացիայի և դրան մասնակցած անձանց մասին։ Տեսանյութում նաև քննարկվում են Շուշիի ազատագրման համապարփակ նախապատրաստական ​​աշխատանքները։ Շեշտվում է, որ Վազգեն Սարգսյանը հաստատել է ծրագիրը, մարտական ​​հրամանը պատրաստել է Սեյրան Օհանյանը։

Տեսանյութում ասվում է, թե Շուշիի ազատագրման ծրագիրը հայկական զինված ուժերի կողմից մշակվել է խիստ գաղտնիության պայմաններում՝ Վազգեն Սարգսյանի, Արկադի Տեր-Թադևոսյանի և այլ հրամանատարների մասնակցությամբ։ Նշվում է, որ գործողությունն իրականում պետք է իրականացվեր ապրիլի 24-ին, բայց հետաձգվել է զենքի պակասի և այլ պատճառներով։

Դատարանում ցուցադրված այլ տեսանյութերում, իբր, հիշատակվում են Շուշիի ազատագրումը չորս ուղղություններով գլխավորած անձանց անունները՝ Սամվել Բաբայան, Սեյրան Օհանյան, Վալերի Չիչյան և Արկադի Կարապետյան։

Ուսումնասիրվել է նաև Շուշիի ազատագրման շրջանի օկուպացիայի վերաբերյալ Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունների, ինչպես նաև գեներալ-գնդապետ, ՀՀ Ազգային հերոս Գուրգեն Դալիբալթայանի տեսագրությունը։

Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը, պատասխանելով գլխավոր դատախազ Վուսալ Ալիևի ավագ օգնականի հարցերին, ասել է, որ մինչև 1990 թվականն աշխատել է «Խորհրդային Ղարաբաղ» թերթում։ 1992 թվականի վերջին նշանակվել է ԼՂ վարչապետի քաղաքական հարցերով խորհրդական։

Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանն էլ հայտարարել է, որ մասնակցել է Շուշիի ազատագրման գործողությանը Վիլեն Միքայելյանի գլխավորած ջոկատի կազմում։

«Դա արևելյան ուղղությունն էր։ Ես գիտեմ, որ այս ուղղության հրամանատարը Արկադի Կարապետյանն էր»,- հավելել է նա։

Սահակյանը հայտարարել է, որ Շուշիի գործողությունը ղեկավարել են Վազգեն Սարգսյանը, Արկադի Տեր-Թադևոսյանը, Սեյրան Օհանյանը և ուրիշներ։

«Նրանք իրենք էլ բազմիցս ասել են, թե ովքեր են եղել և ինչպես են մասնակցել Շուշիի գործողությանը։ Ես սա ասում եմ, որովհետև այստեղ գաղտնի մաս չկա։ Այդ ժամանակ ես չկարողացա հանդիպել նրանցից որևէ մեկի հետ։ Բայց, ինչպես ավելի վաղ ասացի, ես նրանցից յուրաքանչյուրի հետ ավելի ուշ հանդիպել եմ»,- նշել է նա։

Սահակյանը նաև ասել է, որ բարձր է գնահատում Արկադի Տեր-Թադևոսյանի գործունեությունը և նրան շնորհել է «Արցախի հերոսի» կոչում։

Հաջորդ դատական ​​նիստը նշանակվել է մայիսի 1-ին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի