Իսպանիայում, Պորտուգալիայում և Ֆրանսիայի որոշ հատվածներում էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումներ են

Լուրեր

07.10.2026 | 19:12
Թուրքական նավերի վրա հարձակումներից հետո Էրդողանը Պուտինի հետ Սև ծովում անվտանգության հարցն է քննարկել
07.10.2026 | 19:04
«Թեկնածու առաջադրեք, իմ վրա՞ ինչի եք մուննաթ գալիս»․ Փաշինյանը՝ Մամիկոն Ասլանյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:56
Հայաստանում Կանադայի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին
07.10.2026 | 18:47
Անհրաժեշտության դեպքում խստացված հսկողություն կկիրառենք․ Ավանեսյանը՝ ՌԴ-ում ժանտախտի բռնկման մասին
07.10.2026 | 18:38
Թուրքիայի 3-րդ խոշորագույն քաղաքի ընդդիմադիր քաղաքապետը միացել է Էրդողանի ղեկավարած ուժին
07.10.2026 | 18:22
««Զինառ»-ի տնօրենը ձեզ փայ էր տալիս, մեր ժամանակ ձերբակալվում ա․ առնվազն 2 հոգի կա, որ էդ փայից ստացել ա»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:21
Հայաստանի հավաքականի թարմացված դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում
07.10.2026 | 18:16
CCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների վերաբերյալ Փաստաբանների պալատի դիմումին
07.10.2026 | 18:13
Եթե ոստիկանության գալուն սպասեին, ոչ մի բան, մեծ հավանականությամբ, տեղի չէր ունենա․ Փաշինյանը՝ Շաքիի դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:10
Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել // Աշակերտին ծեծած ուսուցչուհին կձերբակալվի․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 18:03
ԵՄ դեսպանները համաձայնեցրել են ՌԴ-ի դեմ պատժամիջոցների նոր՝ ռեկորդային ցուցակը
07.10.2026 | 17:57
Պեկին. Ալինա Չարաևան ավարտեց ելույթները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:51
Բաքուն բողոք է հղել Բեռլինին՝ Ադրբեջանի օգտին գերմանական հետախուզության նախկին ղեկավարի լրտեսության վերաբերյալ հրապարակման համար
07.10.2026 | 17:50
Նա դիվերսանտ չէ․ Սուրեն Պապիկյանը՝ Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:42
Երասխի հատվածում մրցույթ ենք հայտարարել, որպեսզի երկաթուղին վերականգնվի․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իսպանիայում, Պորտուգալիայում, Ֆրանսիայի և Բելգիայի որոշ հատվածներում էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումներ են գրանցվել։ Այս մասին գրում են տեղական լրատվամիջոցները, փոխանցում է Current time-ը։

Խափանումների պատճառը դեռևս պարզ չէ։ El Confidencial-ի փոխանցմամբ՝ մարդիկ տարհանվել են Մադրիդի մետրոյից, իսկ լուսացույցերը դադարել են աշխատել։ Բացի այդ, ամբողջ Իսպանիայում հեռախոսագծերը չեն աշխատում, խափանումներ կան հեռահաղորդակցության օպերատորների և ինտերնետի աշխատանքում։

Հիվանդանոցներն ու օդանավակայանները գործում են գեներատորների շնորհիվ։ Իսպանիայի առողջապահության նախարարությունը շեշտել է, որ հիվանդանոցներն ունեն պահեստային համակարգեր՝ մատակարարումները երաշխավորելու համար, բայց գերատեսչությունը «պատրաստ է ցանկացած միջադեպի»։

«Թերակղզում էլեկտրաէներգիայի անջատումից հետո արդյունաբերական ընկերությունների հետ համատեղ ակտիվացվել են էլեկտրաէներգիայի վերականգնման ծրագրերը։ Պատճառները վերլուծվում են, բոլոր ռեսուրսներն ուղղվում են խնդրի լուծմանը»,- ասվում է Իսպանիայի Red Electrica էլեկտրացանցի հայտարարության մեջ։

Իսպանական Renfe երկաթուղային ընկերությունը հայտարարել է, որ բոլոր գնացքները կանգնեցվել են էլեկտրաէներգիայի անջատումների պատճառով։

Լիսաբոնում էլ դադարեցվել է մետրոյի աշխատանքը, հայտնում է Publico-ն։ Բացի այդ, խափանվել է հեռահաղորդակցության ցանցերի և տրանսպորտի գործունեությունը, բանկոմատները չեն աշխատում։ Լիսաբոնի և Պորտոյի օդանավակայաններն անցել են պահեստային գեներատորների։

Իսպանիայում և Պորտուգալիայում էլեկտրաէներգիայի անջատումներից հետո Ֆրանսիայի որոշ հատվածներում էլ ժամանակավորապես անջատվել է էլեկտրաէներգիան, հայտնել է ֆրանսիական էլեկտրացանցի օպերատոր RTE-ն։ Օպերատորի մամուլի խոսնակը լրացուցիչ մանրամասներ չի հայտնել խափանման մասշտաբների մասին, սակայն նշել է, որ էլեկտրաէներգիան վերականգնվել է կարճատև խափանումից հետո։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի