Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման օրենքի կիրառման շրջանակը շատ չի սահմանափակվի. Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.11.2026 | 16:30
«Հայէկոնոմբանկ»-ն արձագանքում է Մհեր Արմենիայի մեղադրանքներին․«բազմիցս հնարավորություն է տրվել կատարել ստանձնած պարտավորությունները և կարգավորել խնդիրը»
05.11.2026 | 16:27
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
05.11.2026 | 16:21
Բրազիլիայում կարմիր քարտերի համաշխարհային ռեկորդ է գրանցվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 16:13
Էրդողանը հայտարարել է, որ դեռ վաղ է գնահատել ԱՄՆ միջանկյալ ընտրությունների ազդեցությունը թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա
05.11.2026 | 16:02
Ռուսաստանը համաձայնել է Իրանին մատակարարել 90 հրթիռային արձակման կայանք, որոնք օգտագործում է Ուկրաինայի դեմ պատերազմում․ FT
05.11.2026 | 15:51
Եթե ակնկալում եք` ես ստանձնեմ հանձնառություն, որ վթար չի լինի, իրատեսական չի. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 15:37
Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 15:34
Հայաստանը Չինաստանին է հանձնել սահմանն ապօրինի հատելը կազմակերպելու համար հետախուզվող անձի
05.11.2026 | 15:23
Հարի Քեյնը նոր պայմանագիր կնքեց «Բավարիայի» հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 15:21
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
05.11.2026 | 15:15
Չեմ պատրաստվում այդ իրավիճակի հետ համակերպվել. Փաշինյանը` բանակային մահերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 15:10
Փաշինյանն Թուրքիա կմեկնի // Խուդաթյանը՝ Ուշիի վթարի հատվածի գծանշման մասին․ ԼՈՒՐԵՐ
05.11.2026 | 15:01
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին կարող է փոխարինել ԽՍՀՄ-ում ծնված Սերջիո Գորը
05.11.2026 | 15:00
Ռոնալդուն հայտարարեց Պորտուգալիայի հավաքականից հեռանալու մասին
05.11.2026 | 14:52
Երևանում 793 մլն դրամ գնահատված մանկապարտեզը գրավադրվել է ընդամենը 50 մլն դրամով․ Դատախազությունը դիմել է դատարան
Բոլորը

Կանխատեսումն այն է, որ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի կիրառման շրջանակը ՍԴ որոշումից հետո շատ չի սահմանափակվելու: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում Factor TV-ի հարցին ի պատասխան ասաց Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ հավելելով, որ իր համար արդեն իսկ պարզ է, որ ՍԴ որոշումը մանիպուլացվելու է և տարբեր մասնագետներ այն ներկայացնելու են տարբեր կողմերից և փորձելու են հիմնավորել, թե ՍԴ որոշումից հետո օրենքի կիրառման շրջանակն էականորեն նեղացվելու է:

Օրեր առաջ Սահմանադրական դատարանը մեկ այլ որոշմամբ հակասահմանադրական է ճանաչել այն դրույթը համաձայն որի՝ ԲԴԽ-ն դատավորի լիազորություն կարող է դադարեցնել 10 անդամից 5-ի ձայներով:

Այս որոշումը կայացվել է դատավոր Արթուր Ստեփանյանի՝ ՄԻԵԴ ներկայացված դիմումի հիման վրա:

Հարցին՝ նախարարությունը պատրաստվո՞ւմ է դիմել ԲԴԽ՝ Ստեփանյանի վերաբերյալ գործը վերանայելու հարցով, Սրբուհի Գալյանը պատասխանեց, որ ԲԴԽ դիմելու հարցը դեռևս չեն քննարկել, բայց միևնույն ժամանակ հիշեցրեց, որ դատավորն ինքն էլ իրավունք ունի դիմելու:

Նախարարը խոսեց նաև ատելության խոսքի դեմ պայքարի քաղաքականության և գործիքակազմի մասին:

Մանրամասները՝ տեսանյութում: