Իրանի նավահանգստում պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 40-ի, ավելի քան 1000 վիրավոր կա

Լուրեր

17.07.2026 | 11:27
Գազանջատում՝ Հաղարծին բնակավայրի որոշ հասցեներում 
17.07.2026 | 11:15
ՌԴ-ն արգելել է Թուրքիայից մրգերի ներմուծումը` Ուկրաինային տրվող երաշխիքներին միանալու որոշման ֆոնին
17.07.2026 | 11:04
ՊԵԿ-ը նոր մանրամասներ է հրապարակել Ծառուկյանի գործից․ Իրանից ներկրված ավիոկերոսինի սխեմայով պետությանը պատճառվել է շուրջ 870 մլն դրամի վնաս
17.07.2026 | 10:52
ԱՄՆ-ը հարվածներ է հասցրել Իրանում կամուրջներին, օդանավակայանին, երկաթուղային կայարանին․ զոհեր կան
17.07.2026 | 10:40
Ռուսական զորքերը հրթիռային հարված են հասցրել Օդեսային. զոհեր կան
17.07.2026 | 10:31
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
17.07.2026 | 10:18
Միջազգային բիզնեսի ԱՄՆ խորհուրդը գործարար պատվիրակություն կգործուղի Հայաստան՝ COP17-ին մասնակցելու համար
17.07.2026 | 10:03
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 17-ի դրությամբ
17.07.2026 | 09:48
Նավթի գներն աճել են
17.07.2026 | 09:33
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
16.07.2026 | 23:29
Հետաքննությունը պարզել է, որ Ալիևի թոռներն անօրինական կերպով օգտագործում են պաշտոնական լիմուզիններն և անվտանգության մեքենաները
16.07.2026 | 23:16
Պետական անտառներում հրդեհային անվտանգության վերահսկողությունը վերապահվել է էկոպարեկային ծառայությանը
16.07.2026 | 23:00
Հայաստանի ազգային գրադարանում բացվել է իրանական գրականության անկյուն
16.07.2026 | 22:49
Վահե Գևորգյանը` Արսեն Բեգլարյանին 11-մետրանոց հարված վստահելու ու «Ելիմայի» նկատմամբ էմոցիոնալ հաղթանակի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.07.2026 | 22:33
Երևանի պարեկները գիշերային ծառայության ժամանակ թմրանյութ պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել
Բոլորը

Իրանի ամենամեծ՝ Բանդար Աբբասի Շահիդ Ռաջա նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 40-ի, վիրավորների թիվն ավելի քան 1000 է: Հորմոզգանի նահանգապետ Մոհամմադ Աշուրին հայտնել է, որ վիրավորներից 194-ը շարունակում են մնալ հիվանդանոցում, մյուսները դուրս են գրվել, գրում է IRNA գործակալությունը։

Ինը վիրավոր տեղափոխվել է Հորմոզգան նահանգից դուրս գտնվող հիվանդանոցներ՝ մասնագիտացված բուժման համար։

Իրանի Կարմիր մահիկի ընկերության մամուլի խոսնակը հայտնել է, որ նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորների թիվը հասել է 1242-ի։ Այս մասին էլ հայտնում է Mehr գործակալությունը։

Հորմոզգան նահանգի Շահիդ Ռաջա նավահանգստում հզոր պայթյունը տեղի է ունեցել ապրիլի 26-ին․ դեռևս չպարզված պատճառներով պայթել է վառելիքի ցիստեռնը։ Ներքին գործերի նախարար Էսկանդար Մոմենին կիրակի երեկոյան հայտնել է, որ միջադեպի պատճառը հետաքննվում է, ստեղծված հատուկ հանձնաժողովը պայթյունի հետ կապված ապացույցներ է հավաքում։

The New York Times-ը, հղում անելով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ կապված աղբյուրին, հաղորդել էր, որ նավահանգստում պայթել է նատրիումի պերքլորատը, որը բալիստիկ հրթիռների պինդ վառելիքի հիմնական բաղադրիչն է։

Միջադեպի կապակցությամբ նախագահ Փեզեշքիանի կաբինետը երկուշաբթի ազգային սգո օր է հայտարարել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի