Հղի կնոջ և չծնված երեխայի մահից 3 տարի անց մեղավորները պատժված չեն․ ինչու է գործը ձգձգվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

21.02.2026 | 16:59
Պուտինը ստորագրել է ԱԴԾ-ի պահանջով կապի անջատման մասին օրենքը
21.02.2026 | 16:17
Պետությանն է վերադարձվել շուրջ 5 հա մակերեսով 10 անշարժ գույք, շուրջ 103 միլիոն դրամ. ամփոփվել են Սյունիքի մարզի դատախազության 2025 թվականի աշխատանքները
21.02.2026 | 15:55
Վրաստանը Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի տեղափոխման համար խորհրդանշական գին է սահմանել  
21.02.2026 | 15:41
Հայտնի է՝ երբ է Հայաստանում բացվելու «Յուվենտուսի» ֆուտբոլային ակադեմիան
21.02.2026 | 15:17
Օդի ջերմաստիճանը ողջ հանրապետությունում կնվազի ևս 5-8 աստիճանով
21.02.2026 | 14:58
NYMEX․ Ոսկու գինը մեկ ունցիայի համար դարձյալ հատել է 5000 դոլարի սահմանագիծը
21.02.2026 | 14:32
Մանասյանը Գյումրու թիվ 1 ավագ դպրոցի աշակերտների հետ քննարկել է ՄԻՊ-ի դերն ու գործունեության ուղղությունները
21.02.2026 | 14:20
Այրվել է խոտածածկույթ․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը
21.02.2026 | 14:10
Լուկաս Սելարայանը դարձել է գեղեցիկ գոլի հեղինակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.02.2026 | 13:52
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը վերընտրվել է Քրիստոնեա-դեմոկրատական միության ղեկավարի պաշտոնում
21.02.2026 | 13:45
Ֆինն Գերագուսյանը` հաղթական գոլի հեղինակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.02.2026 | 13:33
Պացիենտ, բուժանձնակազմ, պետություն՝ ապահովագրության համակարգի այս երեք կողմից և ոչ մեկի օպտիմալ շահը չպետք է ստորադասվի. Ավանեսյան
21.02.2026 | 13:03
Հոկեյի օլիմպիական մրցաշարի եզրափակիչում կհանդիպեն ԱՄՆ-ի ու Կանադայի հավաքականները
21.02.2026 | 12:49
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը մեկնել է Բուլղարիա
21.02.2026 | 12:34
Գարունդ հայերեն է գալիս․ Մարագոսը Սահյանի բանաստեղծությամբ է շնորհավորել Մայրենի լեզվի միջազգային օրը
Բոլորը

29-ամյա Սոնա Մնացականյանի և նրա չծնված փոքրիկի մահից 3 տարի անց որևէ մեկն այդպես էլ չի պատժվել ողբերգական պատահարի համար։ 

2022 թվականի ապրիլի 26-ն էր, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան անցնելու համար հերթական անգամ փակվել էր Պարոնյան-Լեո փողոցը։ Մնացականյանը դժբախտություն ունեցավ փողոցը հետիոտնային անցումով հատել հենց այն պահին, երբ արագությունը գերազանցելով՝ սլանում էր վարչապետին ուղեկցող մեքենաներից մեկը․ ոստիկանության մայոր Արամ Նավասարդյանի վարած մեքենան մահացու վրաերթի ենթարկեց Մնացականյանին։ Պատահարից հետո ո՛չ նա, ո՛չ ուղեկցող մյուս մեքենաների, ո՛չ էլ Փաշինյանի վարորդը չկանգնեցրին մեքենաները։    Իրավապաշտպանը նշում է՝ Փաշինյանի իշխանության առաջին տարիներին ամեն ինչ այլ կերպ էր։

Պատահարից շատ չանցած ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը շտապեց գրել, որ վրաերթի վայրի մոտով անցնելիս, մեքենայից նկատելով ընկած կնոջը, վարչապետը հրահանգել է շտապօգնություն կանչել։ Այնինչ, օրեր անց այդ ժամանակ Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը զբաղեցնող Քրիստիննե Գրիգորյանն այլ բան էր պնդում։

Եթե անգամ սեփական աչքով չի տեսել պատահարը, արդյո՞ք տեղում չեն զեկուցել․ թեև  այս հարցի պատասխանը շարունակում է մնալ անորոշ, այնուամենայնիվ, փաստ է, որ վարչապետի կամ նրան ուղեկցող մեքենաներից որևէ մեկը չի կանգնել և օգնություն չի ցուցաբերել քաղաքացուն։ Փոխարենը, Փաշինյանը հաջորդ օրը զանգել է մահացած  կնոջ հորը՝ Մնացական Մնացականյանին։

Իսկ նորմալ ավարտը, կարծես, այդքան էլ մոտ չէ․ ողբերգական դեպքից 3 տարի անց գործը դեռևս դատաքննության փուլում է, իսկ նիստերը մեկը մյուսի հետևից հետաձգվում են։

Ավելին, տուժող կողմը բարձրաձայնում է ոչ պատշաճ քննություն իրականացնելու մասին․ գործով կարևոր ապացույցներ են ոչնչացվել, չկա ոստիկանների ռադիոկապի խոսակցության ձայնագրությունը, ահազանգ են հնչեցնում նրանք։

Մեկ ամիս առաջ ընդդիմությունը Փաշինյանից հետաքրքրվեց՝ ինչո՞ւ է դանդաղում գործի քննությունը։ Ի պատասխան՝ վարչապետը փորփրեց հեռախոսը՝ նշելով, որ ինքն ու տուժող կողմը վերջին անգամ իրար հետ զրույց են ունեցել 2022 թվականի հունիսին։

Երկու կյանք խլած ողբերգական դեպքով ամբաստանյալի աթոռին է մեկ անձ՝ «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությանն ուղեկցող սպայական վաշտի  հրամանատար Աշոտ Նավասարդյանը։ Վերջինս 3 տարվա ընթացքում որևէ օր չի անցկացրել անազատության մեջ, ավելին՝ կասեցված չեն նաև նրա լիազորությունները։ Պաշտպանական կողմը պնդում է՝ անզգույշ պատահար է եղել։

Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը շեշտում է՝ մեղավոր են նաև պահպանություն իրականացնող և երթևեկությունը հսկող ծառայողները։

Ուշագրավ է, որ դեռևս նախորդ տարի Վերաքննիչ դատարանը բավարարել էր պաշտպանական կողմի բերած բողոքը և արձանագրել՝ խախտվել են տուժողի իրավահաջորդի իրավունքները։ 

Երիտասարդ կնոջ և նրա չծնված երեխայի մահից 3 տարի անց փաստացի դատավճիռ չկա, տուժող կողմը շարունակում է ահազանգել անարդար քննության մասին, իսկ պատասխանատու օղակները շարունակում են լռել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան