ԱՄՆ-ը ճանաչում է Ղրիմի և այլ բռնակցված տարածքների նկատմամբ ՌԴ վերահսկողությունը․ Reuters-ը հրապարակել է Փարիզի հանդիպման Ուկրաինայի վերաբերյալ Վաշինգտոնի առաջարկները

Լուրեր

20.12.2025 | 20:00
100,000 ռուբլի՝ ՀՀ-ում լրտեսության համար․ ՌԴ քաղաքացիները Հայաստանում տվյալներ են հավաքել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.12.2025 | 19:36
Ուկրաինան և Պորտուգալիան պայմանավորվել են ծովային դրոնների արտադրության շուրջ
20.12.2025 | 19:15
Յուրա Մովսիսյան․ Սպերցյանը Ռուսաստանի լավագույն ֆուտբոլիստն է
20.12.2025 | 19:00
Օվերտոնի պատուհանի կիրառմամբ պայքար է. ասվում է այն, ինչ թույլատրելի չէր. Գևորգ Տեր-Գաբրիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.12.2025 | 18:45
ՀՀ-ն ՍԾՏՀ նիստում ընդգծել է տարածաշրջանային համագործակցության և հաղորդակցությունների ապաշրջափակման կարևորությունը
20.12.2025 | 18:06
Ֆուտզալի միջազգային ընկերական մրցաշարի մասնակիցներից մեկը չի ժամանել Երևան
20.12.2025 | 17:32
Եղեգնաձորի տներից մեկում և ավտոտնակում հրդեհ է բռնկվել
20.12.2025 | 17:10
Էդուարդ Սպերցյանը հանդիպել է Զլատան Իբրահիմովիչի հետ․ ԼՈՒՍԱՆԿԱՐ
20.12.2025 | 16:56
Մենք չենք համաձայնի, որ մեզ ինչ-որ մեկը վերահսկի. Զելենսկին՝ Պուտինին
20.12.2025 | 16:37
Վահան Բիչախչյանը նոր մարզիչ կունենա «Լեգիայում»
20.12.2025 | 16:21
Վարչապետը ոչ ֆորմալ հանդիպում է ունեցել տեխնոլոգիաների, գիտության և կրթության ոլորտների ներկայացուցիչների հետ
20.12.2025 | 16:04
Հենրիխ Մխիթարյան. Ցավալի պարտություն էր, հիասթափությունը մեծ է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.12.2025 | 15:51
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
20.12.2025 | 15:32
Աբովյանում 4 մեքենա է բախվել. կան տուժածներ
20.12.2025 | 15:19
Լիոնի Օվերն-Ռոն-Ալպ շրջանային խորհրդի շենքում «Սյունիքի այգի» է անվանակոչվել ձմեռային այգին
Բոլորը

Reuters գործակալության տրամադրության տակ է հայտնվել Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու առաջարկների փաթեթի տեքստը, որը եվրոպացի պաշտոնյաներին ներկայացրել է ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթկոֆը ապրիլի 17-ին Փարիզում կայացած բանակցությունների ժամանակ, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Փարիզում բանակցություններին Վաշինգտոնը ներկայացրել էին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆը և Ուկրաինայի հարցով հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելլոգը։

Լրատվամիջոցը փաստաթղթի տեքստը հրապարակել է ամբողջությամբ՝ առանց փոփոխությունների։

Հրադադար

-Մշտական ​​​​հրադադար։

-Երկու կողմերն էլ անմիջապես սկսում են բանակցություններ համաձայնագրի տեխնիկական իրականացման վերաբերյալ։

Ուկրաինայի անվտանգության երաշխիք

-Ուկրաինան ստանում է հուսալի անվտանգության երաշխիքներ։

-Երաշխավոր պետությունները պետք է ստեղծեն հատուկ խումբ՝ եվրոպական և ոչ եվրոպական երկրների մասնակցությամբ։

-Ուկրաինան չի ձգտի անդամակցել ՆԱՏՕ-ին։

-Ուկրաինան կարող է դիմել ԵՄ անդամակցությանը։

Տարածքներ

-Միացյալ Նահանգները դե յուրե ճանաչում է Ռուսաստանի վերահսկողությունը Ղրիմի նկատմամբ։

-ԱՄՆ-ը դե ֆակտո ճանաչում է Ռուսաստանի վերահսկողությունը Լուգանսկի մարզի նկատմամբ։

-ԱՄՆ-ը դե ֆակտո ճանաչում է Զապորոժիեի, Դոնեցկի և Խերսոնի մարզերի Ռուսաստանի կողմից վերահսկվող մասերը։

-Ուկրաինան վերադարձնում է իրեն տարածքները Խարկովի մարզում։

-Ուկրաինան վերականգնում է Զապորոժիեի ատոմակայանի վերահսկողությունը, սակայն այն գտնվում է ԱՄՆ-ի վերահսկողության և կառավարման ներքո, իսկ էլեկտրաէներգիան բաշխվում է երկու կողմերին էլ։

-Ուկրաինան օգտվում է Դնեպրի երկայնքով անարգել անցման իրավունքից և վերահսկում է Քինբուրնի ծոցը։

Տնտեսություն

-Միացյալ Նահանգները և Ուկրաինան կիրականացնեն տնտեսական համագործակցություն օգտակար հանածոների  ոլորտում։

-Ուկրաինան ամբողջովին կվերականգնվի ու կստանա ֆինանսական փոխհատուցում։

-Ռուսաստանի դեմ 2014 թվականից ի վեր այս հակամարտության հետևանքով սահմանված պատժամիջոցները կվերացվեն։

-ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև տնտեսական համագործակցությունը կվերսկսվի էներգետիկայի և այլ արդյունաբերական ոլորտներում։

Հավելենք, որ Փարիզին պետք է հաջորդեին Լոնդոնում բանակցությունները։ Ապրիլի 23-ին Լոնդոնում պետք է հանդիպում անցկացվեր ԱՄՆ-ի, Ուկրաինայի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի միջև՝ արտաքին գործերի նախարարների մակարդակով։ Ենթադրվում էր, որ պետքարտուղար Մարկո Ռուբիոն պետք է Կիևին և նրա եվրոպացի դաշնակիցներին ներկայացնի Թրամփի խաղաղության ծրագրի մանրամասները։ Սակայն Ռուբիոն հրաժարվել էր մասնակցել հանդիպմանը (չէր մասնակցել նաև Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆը), երբ Զելենսկին ասել էր, որ «Ուկրաինան իրավաբանորեն չի ճանաչում Ղրիմի օկուպացիան»։

Այս հայտարարությունն արվել էր լրատվամիջոցներում արտահոսքերի ֆոնին, որ ԱՄՆ-ն առաջարկում է Ղրիմը ճանաչել որպես Ռուսաստանի վերահսկողության տարածք։ Լոնդոնում հանդիպումները կայացրել էին ավելի ցածր մակարդակով, որին մասնակցել էր ԱՄՆ-ից Ուկրաինայի կարգավորման հարցով հատուկ բանագնաց Քիթ Քելլոգը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի